Լամեմուրյան հարսնացուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լամեմուրյան հարսնացուն
The Bride of Lammermoor
Charles Robert Leslie - Sir Walter Scott - Ravenswood and Lucy at the Mermaiden's Well - Bride of Lammermoor.jpg
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմական վեպ
ՀեղինակՎալտեր Սքոթ
ԵրկիրՇոտլանդիա
Բնագիր լեզուշոտլանդերեն
Գրվել է1819 թվական
Հրատարակություն1819 թվական
ՇարքՊանդոկապանի պատմությունները
ՆախորդԷդինբուրգյան բանտ
ՀաջորդԼեգենդ Մոնտրոզի մասին
The Bride of Lammermoor

«Լամեմուրյան հարսնացուն» (անգլ.՝ The Bride of Lammermoor), Վալտեր Սքոթի պատմական վեպը, հրատարակվել է 1819 թվականին։ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպի հետ միասին մտնում է «Պանդոկապանի պատմությունները» շարքի երրորդ մասի մեջ։ Վեպերը հրապարակվել են միասին, «Լամեմուրյան հարսնացուն» ընդգրկել է առաջին երկու և երրորդ հատորի կեսը, իսկ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպը՝ երրորդ հատորի մնացած մասը և չորրորչ հատորը[1]։ Սյուժեի հիման վրա իտալացի երգահան Դոնիցետին գրել է «Լյուչիա դի Լամեմուր» օպերան։

Գործողությունները կատարվում են Շոտլանդիայում, թագուհի Աննայի (1702—1714 թվականներ) կառավարման ժամանակաշրջանում։ Սյուժեն, որը պատմում է ողբերգական սիրո պատմություն «Ռոմեո և Ջուլիետ» ոճով, շոտլանդական ազնվականության երկպառակչական կռիվների ֆոնի վրա[2], հիմնված է իրական դեպքերի վրա։ Դեռևս մանուկ ժամանակ Վաքտեր Սքոթը լսել էր ընտանեկան ողբերգության մասին, որի մասին պատմությունը նրա տատիկի սիրելին էր[1]։ Լյուսի Էշտոնի նախատիպն է հանդտսանում Ջանեթ Դալրիմպլը (անգլ.՝ Janet Dalrymple), հանրահայտ իրավաբան Ջայմս Դալրիմպլի դուստրը։ Նրա ընտանիքը համակրում էր կովենանտերներին, իսկ Ջանեթը գաղտնի նշանադրվում է ռոյալիստ լորդ Ռուտերֆորդի հետ։ Նա ստիպված է լինում խոստովանել այդ և խզել նշանադրությունը, երբ ծնողները ներկայացնում են ուրիշին, որը նրանց կարծիքով հարմար փեսացու էր նրա համար։ Հարսանիքի գիշերը Ջանեթը, խելագարության մոլուցքի ժամանակ, ծանր վիրավորում է տղամարդուն, որին հավանություն էին տվել նրա ծնողները և ինքը մահանում է երկու շաբաթ անց, այդպես էլ ուշքի չգալով[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը կազմված է երեսունհինգ գլուխներից[3]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպի ստեղծման մասին պատմությունը ծավալուն տեղ է զբաղեցնում Սքոթի կենսագիր Ջ. Գ. Լոկհարտի «Վալտեր Սքոթի կյանքը» (անգլ.՝ Life of Sir Walter Scott, 1837—1838 թվականներ) գրքում։ Լոկհարտը գրում է, որ Սքոթը տառապում էր որովայնի տանջալից ջղաձգումներից և ամբողջ վեպը թելադրվել է նրա կողմից՝ անկողնուց։ Այն հրապարակվում է մինչ հեղինակի ամբողջական ապաքինումը և, ըստ Լոկհարտի խոսքերի, Սքոթը չափազանց հիվանդ էր, որպեսզի զբաղվեր խմբագրմամբ, իսկ ապաքինումից հետո, իբր թե ի վիճակի չէր հիշել ոչ մի դրվագ կամ գործող անձ «Լամեմուրյան հարսնացու»-ից։ Այնուամենայնիվ, Սքոթի ձեռագրով է գրված պահպանված ձեռագրերի մեծամասնությունը, որոնցում նույնպես առկա են հեղինակային ուղղումները[1]։ Վեպը ավարտին է հասցվում 1819 թվականի ապրիլի կեսերին[4]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «The Bride of Lammermoor (Tales of My Landlord, Third Series)» (անգլերեն)։ Edinburgh University Library։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-10 
  2. Толстова, Анна. Неделя 29.01 - 05.02.2007 // Коммерсант. Власть. — East View, 2007. — В. 3. — С. 47.
  3. http://www.litmir.co/br/?b=25026 Վեպի էլեկտրոնային տարբերակը ռուսերեն լեզվով
  4. «A Legend of Montrose (Tales of My Landlord, Third Series)» (անգլերեն)։ Edinburgh University Library։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-04-ին։ Վերցված է 2010-11-10