«Լեգենդ Մոնտրոզի մասին» (անգլ.՝ A Legend of Montrose), Վալտեր Սքոթի պատմական վեպերից մեկը՝ հրապարակված 1819 թվականին «Լամեմուրյան հարսնացուն» ստեղծագործության հետ միասին։ Պատկանում է «Պատմվածքներ պանդոկապանի մասին» շարքին։ Վեպը պատմում է Մոնտրոզի ապստամբության մասին, որը եղել է 1645 թվականին ընդդեմ անգլիական և շոտլանդական խորհրդարանների, ինչպես նաև շոտլանդացի լեռնցիների մասին, որոնք պայքարում էին ընդդեմ անգլիական խորթ տիրապետության։
«Լեգենդ Մոնտրոզի մասին» ստեղծագործությունն ի տարբերություն «Լամեմուրյան հարսնացուն»-ի շատ ավելի քիչ է ենթարկվել քննադատության. ցայսօր էլ վեպը մնում է ստվերում։
«Լամերմուրյան հարսնացուն» վեպը հեղինակի կողմից ավարտին է հասցվել 1819 թվականի ապրիլի կեսերին իսկ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպը, հիվանդությունից դեռևս չապաքինված Սքոթը, ամբողջովին ավարտել է հունիսի 3-ին[1]։ Նա ձեռագիր վեպի մեծ մասը թելադրել է Ջոն Բալլանտայնին և նրա գործակալ Լեյդլին։ Հավանաբար սցենարը կանխավ էր մտածված։ Արչիբալդ Քոնսթեբլին ուղղված նամակում, որը գրվել է 1818 թվականի հուլիսի 15-ին, հիշատակվում է, որ Սքոթը ցանկացել է Մոնտրոզի ճանապարհորդության մասին գրել, երբ դեռևս գրվում էր նրա «Էդինբուրգյան բանտ» ստեղծագործությունը[1]։ Սկզբնական շրջանում վեպը կոչվում էր «Լեգենդ Մոնտրոզի պատերազմների մասին» (անգլ.՝ A Legend of the Wars of Montrose), սակայն հրատարակիչները չընդունեցին այդ վերնագիրը և Սքոթը համաձայնեց փոփոխել այն և կոչվեց «Լեգենդ Մոնտրոզի մասին», չնայած որ Մոնտրոզը վեպի գլխավոր գործող անձը չէ[1]։ Որոշ ժամանակակից հրատարակություններում վեպը վերանվանվել է հեղինակի կողմից առաջարկված վերնագրով[2][3]։