Jump to content

Ռեդգոնթլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեդգոնգլետից)
Ռեդգոնթլետ
անգլ.՝ Redgauntlet
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1824
Նկարագրում էՇոտլանդիա
ՇարքՈւևերլիի
ՆախորդՍենտ Ռոնանյան ջրեր
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչConstable & Robinson
Հրատարակման տարեթիվհունիս 1824

«Ռեդգոնթլետ» (անգլ.՝ Redgauntlet. A Tale of the Eighteenth Century), Վալտեր Սքոթի հեղինակած պատմական վեպ, հրապարակված 1824 թ. անգլ.՝ Constable and Co հրատարակչությունում։ Վեպի գործողությունները կատարվում են 1765 թ. Դամֆրիսում (Շոտլանդիա)։ «Ռեդգոնգլեդ»-ը ավարտվեց Սքոթին հատուկ սովորական արագությամբ։ Ենթադրվում է՝ գրողն առաջին հատորի վրա սկսել է աշխատել 1823-1824 թվականների Սուրբ ծննդյան տոներին[1]։ Առաջին հատորն ավարտվեց մարտին 21-ին, իսկ վերջին էջերը հրատարակման է հանձնվել հունիսին[1]։ Սքոթի կենսագիր Գ. Լոքարտը գրում է, որ հեղինակը ցանկացել է գիրքն անվանել անգլ.՝ Herris կամ անգլ.՝ Herris հերոսներից մեկի անունով, սակայն հրատարակիչները՝ Արչիբալդ Կոնստեբլը և Ջեյմս Բալանթայնը համոզել են փոխել անունը, դարձնել «Ռեդգոնթլետ»[2]։ Թեպետ այսօր վեպը համարվում է գրողի «Ուևըրլի» շարքի լավագույն գործերից մեկը, այնուամենայնիվ իր ժամանակակիցների կողմից արժանացել է սառը ընդունելության[1]։ «Literary Gazette»-ը հրապարակեց դրական կարծիք, այլ պարբերականներին, ինչպիսիք են «Edinburgh Magazine»-ը և «Monthly Review»-ը, դուր չէր եկել ծիծաղելի առօրեականությունը և նամակային ոճը, իսկ «Examiner»-ը և «London Magazine»-ը «Ռեդգոնգլեդ»ը ենթարկեցին լուրջ քննադատության՝ հայտարարելով, որ այժմ Սքոթն աշխատում է բացառապես հանուն փողի[1]։

Վեպի գլխավոր կերպարը երիտասարդ մարդ է՝ Դարսի Լատիմեր անվամբ։ Վեպի սկզբում Ռեդդգոնթլետը գողանում է նրա գրքերը և տեղափոխում Դամֆրիսում գտնվող մի գյուղ, որտեղ գտնվում են նաև յակոբինականության հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում նաև Չարլզ Էդուարդ Ստյուարտ արքան։ Պարզվում է, որ Դարսին Ռոնգոնգլեդի զարմիկն է, Ռեդգոնգլեդը մտադրվում է նոր ապստամբություն բարձրացնել յակոբինների դեմ և Դարսիին առաջարկում է միանալ իրեն։

  • 1959 — բրիտանական հեռուստատեսային փոքր սերիալ՝ բաղկացած 6 սերիայից, գլխավոր դերում՝ Թոմ Ֆլեմինգ։
  • 1970 — բրիտանական հեռուստատեսային փոքր սերիալ՝ գլխավոր դերում Ջեկ Վուդսոն։
  • 2014 — մասերից բաղկացած սերիալ The Great Scott BBC Radio 4.[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Redgauntlet» (անգլերեն). Edinburgh University Library. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. J.G. Lockhart. Memoirs of the Life of Sir Walter Scott, Bart. (1837-38)
  3. «The Great Scott : Redgauntlet». BBC Radio 4. 19 июля 2014 года.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]