Լեոպոլդ V (Ավստրիայի դուքս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոպոլդ V
գերմ.՝ Luitpold V der Tugendhafte
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Ավստրիայի դուքս
1777 թվականի հունվարի 13 - 1194 թվականի դեկտեմբերի 31
Նախորդող Հենրիխ II
Հաջորդող Ֆրիդրիխ I
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Շտիրիայի դուքս
1192 - 1194 թվականի դեկտեմբերի 31
Նախորդող Օտակար IV
Հաջորդող Լեոպոլդ VI
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն Ավստրիացի
Դավանանք քրիստոնյա
Ծննդյան օր 1148(1148)
Ծննդավայր 1157
Վախճանի օր դեկտեմբերի 31, 1194(1194-12-31)
Վախճանի վայր Հայլգենկրոյց
Թաղված Հելիգենկրեուզ վանական համալիր
Դինաստիա Բաբենբերգներ
Հայր Հենրիխ II
Մայր Թեոդորա Կոմնենե
Ամուսին Ելենա Ապրադ
Զավակներ Ֆրիդրիխ I , Լեոպոլդ VI

Լեոպոլդ V (գերմ.՝ Leopold V, 1157 - դեկտեմբերի 31, 1194[1], Գրաց, Շտիրիա[1]), 1177 թվականից Ավստրիայի դուքս, իսկ 1192 թվականից Շտիրիայի դուքս Բաբենբերգների տոհմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ V-ը ծնվել է ազնվականների ընտանիքում։ Նրա հայրը Ավստրիայի դուքս Ֆրիդրիխ I-ն էր, իսկ մայրը Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսի ազգական Թեոդորա Կոմնենան[2]։

Գահ բարձրանալուն պես Լեոպոլդը հաղթանակ տարավ չեխական բանակի նկատմամբ, գրավեց Օլոմուցը, իսկ 1179 թվականի հաշտության պայմանագրով իր տիրույթներին միացրեց Մորավիան։

Խաչակրաց երրորդ արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոպոլդ V-ը ճանաչում ձեռք բերեց 1189 թվականին Երրորդ խաչակրաց արշավանքում իր մասնակցության շնորհիվ[3], երբ դուքսը վիճեց Անգլիայի արքա Ռիչարդ Առյուծասրտի հետ։ Աքքայի գրավման ժամանակ Լեոպոլդն ամրոցի վրա տեղադրեց իր դրոշը, իսկ շուտ բռնկվող անգլիացի արքան հրամայեց հանել ավստրիական դրոշը և տեղը դնել անգլիական դրոշ։

Հետագայում միապետերի միջև առկա կոնֆլիկտը միայն սրվեց՝ Ռիչարդն աջակցում էր Գի դը Լուզինյանին Երուսաղեմի թագավորության գահի համար մղվող պայքարում այն ժամանակ, երբ Լեոպոլդն աջակցում էր իր զարմիկ՝ Կոնրադ Մոնֆերացուն։ 1192 թվականին Կոնրադի սպանությունը շատերը վերագրում էին Ռիչարդին, այդ պատճառով 1192 թվականի գարնանը Պաղեստինից տունդարձի ճամփին, երբ Ռիչարդը գտնվում էր Վիեննայում Լեոպոլդի հրամանով Գեորգ Ռոպպելտ ասպետը ձերբակալեց Ռիչարդին և բանտարկեց Դյուրշտեյն բերդում։ Միայն 1194 թվականին Հռոմի Պապի և Հենրիխ VI-ի ճնշման ներքո Լեոպոլդը համաձայնեց բաց թողնել արքային։ Ազատության համար Ռիչարդը վճարեց ահռելի 50,000 մարկ փրկագին, ինչը դուքսը հետագայում օգտագործեց Վիեննայում արքունի դրամատան հիմնման, մայրաքաղաքի պատերը հզորացնելու և նոր քաղաք հիմնելու համար։

Լեոպոլդի գլխավոր ձեռքբերումը հանդիսացավ Շտիրիայի դքսության միավորումը Ավստրիային։ 1186 թվականին նա կնքեց պայմանագիր Շտիրիայի անզավակ դուքս Օտակար IV-ի հետ, ըստ որի գահը դքսի մահից հետո պետք է փոխանցվեր Լեոպոլդին, Շտիրիական ազնվականների իրավունքների պահպանման պայմանով։ Օակարը մահացավ 1192 թվականին և դքսությոնը հանձնվեց Լեոպոլդին։ Շտիրիայի միավորումը կտրուկ ուժեղացրեց Ավստրիական միապետությանը և զարգացրեց լեռնարդյունաբերությունը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1194 թվականին Լեոպոլդն անսպասելի մահացավ ասպետների մրցույթում ձիուց ընկնելու հետևանքով։ Հոր մահից հետո նրա ավագ որդին՝ Ֆրիդրիխ I-ը ժառանգեց Ավստրիան, իսկ կրտսեր որդին՝ Լեոպոլդ VI-ը Շտիրիան։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #137082118 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Lingelbach 1913, pp. 91–92.
  3. Cawley, Charles. «Austria». Medieval Lands Project. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]