Հարեմ (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարեմ (այլ կիրառումներ)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Հարեմ | ||
| արաբ․՝ حارم | ||
| 36°12′0.000″N 36°31′0.120″E / 36.20000000°N 36.51670000°E | ||
| Երկիր | ||
| Մուհաֆազա | Իդլիբի մարզ | |
| Մինտակա | Հարեմի գավառ | |
| Նահիյա | Հարեմի շրջան | |
| ԲԾՄ | 175 մ | |
| Պաշտոնական լեզու | արաբերեն | |
| Բնակչություն | 21․934 մարդ (2008) | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
|
| ||
Հարեմ (արաբ․՝ حارم, լատիներեն՝ Harem, հին հունարեն՝ χαρέμι ), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Իդլիբի մարզում։ Համանուն գավառի վարչական կենտրոնն է։ Ունի 21,934 բնակչություն (2008 թվականի տվյալներով)։ Գտնվում է թուրքական սահմանին՝ Հալեպից 55 կմ դեպի արևմուտք[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիոքից Հալեպ ձգվող ճանապարհի կողքին գտնվող քաղաքը գոյություն ուներ դեռ բյուզանդական ժամանակաշրջանից։ Հարեմում կա մի ամրոց, որ կառուցված է ռազմական յուրօրինակ ոճով։ Ամրոցը կառուցվել է Նիկիֆոր III-ի կողմից և նախապես պատկանել է բյուզանդացիներին։ 959 թվականից հետո քաղաքը գրավել են արաբները, այնուհետև՝ սելջուկ-թուրքերը։ 1097 թվականին քաղաքն անցավ միութենական ընկերության անդամները, որոնք այն իրենց ձեռքում պահեցին մինչ 1119 թվականը՝ բացառությամբ 1098-ին մի կարճ ժամանակահատվածի, երբ քաղաքը գրավեցին իսլամադավան արաբները։
1149 թվականին Հարեմ քաղաքը գրավեց Նուր ալ-Դին Մահմուդը, սակայն 1158 թվականին այն կրկին անցավ միութենական ընկերության անդամներին, որից հետո Նուր ադ-Դին Մահմուդը կրկին գրավեց այն 1164 թվականին։ Երբ 13-րդ դարում մոնղոլների ներխուժման ժամանակ ավերվեց քաղաքի մեծ մասն ու ամրոցը։ Ամրոցից մնացած ավերակները վերբերում են 1164 և 1268 թվականներին, երբ այն վերականգնվել է Սալահ ալ-Դինի որդու՝ Մալիք Ալ Զեեր Ղազիի կողմից[1]։
Սիրիական ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիական ճգնաժամի ժամանակ Հարեմ քաղաքը նույնպես ավերածությունների ենթարկվեց։
2012 թվականի հունիսից քաղաքի վերահսկողությունն անցավ կառավարական զորքերին։ Հոկտեմբերին ան-Նուսրայի ճակատը քաղաքում հաստատեց իր վերահսկողությունը, իսկ դեկտեմբերի 25-ին ամբողջովին իրեն ենթարկեց քաղաքը՝ 70 օր տևած կռիվներից հետո հաղթելով կառավարական ուժերին։
2013 թվականի դեկտեմբերին Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը հայտարարեց, որ քաղաքում իր վերահսկողության մասին։
2014 թվականի հունվարին բախումներ տեղի ունեցան Իսլամական պետության ու կառավարական ուժերի միջև։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարեմ (քաղաք)» հոդվածին։ |
|
