Թաբոր լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաբոր (այլ կիրառումներ)
Թաբոր լեռ
եբրայերեն՝ הַר תָּבוֹר‎, արաբ․՝ جبل الطور‎‎
Տեսակլեռ
Երկիր Իսրայել
Վարչատարածքային միավորՀյուսիսային մարզ
ԼեռնաշղթաՑաձր Գալիլեա
Մասն էՑաձր Գալիլեա
Բարձրությունը ծովի մակարդակից530 մետր

Թաբոր լեռ (եբրայերեն՝ הר תבור‎, Տավոր, հուն․՝ Όρος Θαβώρ, արաբ․՝ ‎‎ Ջեբել-Տոր), զառիթափ լանջեր ունեցող, 588մ բարձրությամբ լեռ, որ միայնակ վեր է խոյանում Իզրեելի հարթավայրի արևելյան մասում, Նազարեթ քաղաքից ոչ հեռու։ Այն տարբերվում է Իսրայելի ժայռոտ լեռներից, կոնաձև է և ամբողջովին պատված խիտ բուսականությամբ[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաբոր (թաբուր) նշանակում է կենտրոնական ուռուցիկ տեղ, պորտ։ Լեռը այդ անունն է ստացել, քանի որ ստորոտից մինչև գագաթ կլոր է։ Գագաթը վերևից փոքր-ինչ սեղմված է և հիշեցնում է աչքի խոռոչ։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին կտակարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ըստ ավանդության Դատավորների ժամանակաշրջանում Բարակը հավաքել իր բանակը՝ փղշտացիների դեմ պատերազմելու համար[2]։

Քրիստոնեական ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի է Ավետարանի պատմությամբ, որը պատմում է Քրիստոսի պայծառակերպության, իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուսը, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբին և վերջինիս եղբորը՝ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը՝ միայնության մեջ աղոթելու.

…լեռ ելավ աղոթքի կանգնելու
- (Ղուկ., Թ, 28)

Աղոթքի պահին, այսինքն հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց»՝ այստեղից էլ պայծառակերպություն կամ այլակերպություն անվանումը[3]։ Ավետարանում լեռը երբեք Թաբոր անունով չի հիշատակվում։

Քանի որ Քրիստոնեական եկեղեցին պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որն էլ առիթ դարձավ, որ Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն, Թաբոր լեռան վրա կառուցի եկեղեցի՝ ի հիշատակ Տիրոջ պայծառակերպվելու[4][5][6][7]։ Այժմ լեռան գագաթին երկու գործող եկեղեցի կա՝ մեկը ուղղափառ մյուսը՝ կաթոլիկ։ Երկու եկեղեցիներն էլ պնդում են, որ կառուցված են Քրիստոսի պայծառակերպության ճիշտ վայրում.[8][9]

Հետաքրքիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ քրիստոնեական համացանցային հանդես
  2. «Սուրբ գրքի բառարան/Տեղանուններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  3. Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառ
  4. Պայծառակերպություն կամ այլակերպություն
  5. Մատթ., ԺԷ, 1-13
  6. Մարկ., Թ, 2-12
  7. Ղուկ., Թ, 28-36
  8. П. Солярский, «Опыт библейского словаря собственных имён» (т. IV, СПб., 1884) (ռուս.)
  9. С. Терновский, «Очерки из церковно-исторической географии» (Казань, 1899). (ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաբոր լեռ» հոդվածին։