Հաղթական Սալահ ալ-Դին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթական Սալահ ալ-Դին
արաբ․՝ الناصر صلاح الدين‎‎
Երկիր Եգիպտոս
Ժանրռազմական ֆիլմ[1], միջնադարի մասին ֆիլմ, պատմական ֆիլմ, դրամա, կենսագրական ֆիլմ և էպիկական ֆիլմ
Թվական1963
Լեզուարաբերեն
ՌեժիսորՅուսեֆ Շահին[1]
ԴերակատարներԱհմեդ Մաժար[1], Սալահ Զուլֆիքար[2], Նադյա Լութֆի, Լեյլա Ֆոզի և Օմար Էլ-Հարիրի
ԵրաժշտությունԱնջելո Ֆրանչեսկո Լավանյինո
Տևողություն194 րոպե[3]

Հաղթական Սալահ ալ-Դին (արաբ․՝ الناصر صلاح الدين‎‎` ան-նասեր սալահ ադ-դին), 1963 թվականի եգիպտական ֆիլմ։ Սցենարի հեղինակ Յոսուֆ ալ-Սաբաին հիմնվել է Նագիբ Մահֆուզի համանուն նովելի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Յոսուֆ Շահինը։ Մասնակցել է 1963 թվականին կայացած Մոսկվայի երրորդ միջազգային կինոփառատոնին[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական իրադարձությունների համատեքստում պատկերվում են Խաչակրաց երրորդ արշավանքի իրադարձությունները։ Սալահ ալ-Դինի կողմից Երուսաղեմի գրավումից հետո եվրոպական ուժերը Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտի գլխավորությամբ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի և Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Օգոստոսի հետ միասին ցանկանում են Երուսաղեմը վերադարձնել քրիստոնյաներին։ Պատերազմը տևում է երեք տարի` մինչև Սալահ ալ-Դինի և Ռիչարդի միջև կնքված զինադադարը, որից հետո քաղաքը մնում է Սալահ ալ-Դինին, սակայն քրիստոնյաներին թույլատրվում է ազատորեն մուտք գործել Երուսաղեմ։ Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքն է դառնում նոր ազատագրված Աքքան։

Սալահ ալ-Դին և Գամալ Աբդել Նասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծման ժամանակ Եգիպտոսը երկու անգամ պատերազմել էր Իսրայելի հետ՝ 1948-49 և 1956 թվականներին։ Եգիպտական կառավարությունը փորձում էր կապ ստեղծել պատմական հերոսի և նորօրյա գործիչների (օրինակ՝ նախագահ Գամալ Աբդել Նասերի) միջև։ Սալահ ալ-Դինը տարբեր միջոցներով հիշատակվում է, և զուգահեռներ է անցկացվում նրա և Նասերի միջև։ Սալահ ալ-Դինը մարմնացում է արաբների միասնության ձգտումները՝ եվրոպական ուժերին դիմագրավելու համար։ Արաբների երազանքն էր տեսնել արաբ ժողովրդին համախմբված մեկ դրոշի տակ՝ միավորված սրտերով և ատելությունից զերծ։ Ֆիլմում կա հակագաղութային կոչ, քանի որ եվրոպական ուժերը ձգտում են ստրկացնել արաբական երկրները, բայց նրանք հաջողությամբ դիմադրում են[5]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալահ ալ-Դինը պատմության մեջ (Ահմեդ Մազար) գլխավոր կերպար է։ Պատկերվում է Երուսաղեմի թագավորության շրջանը Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ։ Ֆիլմի սկզբում Երուսաղեմը գտնվում է քրիստոնյաների տիրապետության տակ։ Եվրոպայի քրիստոնյաները կոտորում են Սուրբ Երկրի մուսուլման ուխտագնացներին։ Սալահ ալ-Դինը գրավում է Երուսաղեմը։ Զինադադար է կնքվում նրա և Ռիչարդ Առյուծասիրտի միջև։ Երուսաղեմը մնում է Սալահ ալ-Դինի տիրապետության տակ՝ մուսուլմանների ձեռքում, իսկ քրիստոնյաներին թույլ է տրվում ազատ մուտք գործել Երուսաղեմ։

Ֆիլմը ներառում է կարճ պատմությունն քրիստոնյա Իսայի (Սալահ Զուլֆիկար), և խաչակիր Լուիզայի (Նադիա Լութֆ) մասին։ Սկզբում երկուսը հանդիպում են, երբ Իսան հանկարծակի գնում է դեպի Լուիզան, վերջինս լողանում էր։ Իսան հեռանում է՝ սպասելով, որ նա հագնվի։ Հետո Իսան երկու անգամ փրկում է Լուիսայի կյանքը։ Արճիճը հալվում է. նրանք սիրահարվում են, ամուսնանում և նախընտրում մնալ Երուսաղեմում։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0057357/
  2. https://www.imdb.com/title/tt0057357/?ref_=nm_flmg_act_39
  3. Internet Movie Database — 1990.
  4. 3rd Moscow International Film Festival (1963) MIFF Retrieved 2012-12-01
  5. Sturtevant, Paul. «SaladiNasser». Hollywood in the Holy Land: 123–146.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]