Օմայանների մզկիթ
Օմայանների մզկիթ արաբ․՝ جامع بني أمية الكبير | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Դամասկոս[1] |
Մասն է | Հին Դամասկոս |
Հիմնվել է | 706 |
Կառուցման սկիզբ | 706—715 թվականներ |
Հիմնադիր | Ալ Վալիդ I |
Ճարտարապետություն | |
Ոճ | Umayyad architecture? |
Երկարություն | 125 մետր |
Լայնություն | 50 մետր |
Մինարեթներ | 3 |
Շինանյութ | մարմար և քար |
![]() | |
![]() |
Օմայանների մզկիթ (արաբ․՝ الجامع الأموي), հայտնի է նաև որպես Դամասկոսի Մեծ մզկիթ, աշխարհի խոշորագույն և հնագույն մզկիթներից մեկը։ Գտնվում է հին քաղաք Դամասկոսի ամենասրբազան վայրերից մեկում, հանդիսանում է մեծ ճարտարապետական արժեք։
Մզկիթը բաղկացած է գանձատնից, որը, ինչպես ասում են, ներառում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Հնարավոր է այն հայտնաբերվել է մզկիթի շինարարության համար ընթացող պեղումների ժամանակ։ Մզկիթում է նաև Սալահ ալ-Դինի գերեզմանը, գտնվում է փոքրիկ այգում, հարակից մզկիթի հյուսիսային պատին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վայրը, որտեղ հիմա կանգնած է մզկիթը, արամեացիների ժամանակաշրջանում զբաղեցրել է Հադադ տաճարը։ Արամեացիների եղելությունը հավաստում է բազալտե կոթողի առկայությունը, սֆինքսի պատկերը և մզկիթի հյուսիս–արևելյան քանդված անկյունը։ Ավելի ուշ, հռոմեական դարաշրջանում, այդ վայրում գտնվում էր Յուպիտերի տաճարը[2], այնուհետև, բյուգանդական ժամանակաշրջանում, քրիստոնեական եկեղեցիները, որտեղ պահվում են քրիստոնեական սրբություններից մեկը՝ Հովհաննես Մկրտչի գլուխը[3]։
636 թվականի Դամասկոսի արաբական նվաճումը չի ազդել եկեղեցու վրա, ինչպես մուսուլմանները, այնպես էլ քրիստոնեական ծխականները պահպանել են եկեղեցին և ժամերգությունը, այդուհանդերձ մուսուլմանները տաճարի հարավային պատի դիմաց կառուցել են աղյուսե հարդանոց։ Օմայանների խալիֆ Ալ–Վալիդ I–ը եկեղեցին գնել է և քրիստոնյանների առաջ ավերել։ Այս վայրերում կառուցվել են 706-715 թվականներին, այժմ գոյություն ունեցող մզկիթ[2]։ Ըստ լեգենդի Ալ–Վալիդը անձամբ է սկսել եկեղեցու կործանումը, ոսկե սեպով։ Մզկիթի կառուցման համար հրավիրվել էին լավագույն նկարիչները, ճարտարապետները, քարերի վարպետները Աթենքից, Հռոմից, Կոստանդնուպոլսից, Մերձավոր Արևելքի երկրներից։ Մզկիթի շինարարության ժամանակ աշխատել է ավելի քան 12 հազար աշխատակից[3]։ Այդ պահից Դամասկոսը դարձել է Մերձավոր Արևելքի կարևորագույն կետը, իսկ ավելի ուշ Օմայյան խալիֆայության մայրաքաղաքը։
Մզկիթում բազմիցս բռնկվել են հրդեհներ, վերջին վերականգնումը ընթացել է 1893 թվականին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մզկիթը ինքնին հանդիսանում է մեծ համալիր։ Այն աղմկոտ քաղաքից բաժանված է հզոր պատերով։ Ներքին բակը ծածկված է սև–սպիտակ փայլուն սալիկներով և շրջապատված է քառակուսաձև սյունաշարով, երկարություն 125 մետր, իսկ լայնությունը՝ 50։ Երեք կողմից գավիթը շրջապատված է կամարաձև պատկերասրահով, չորրորդ կողմում գտնվում է աղոթելու սրահը։ Բակի մեջտեղում տեղակայված է շատրվան և լողավազան[3]։
Մուտքի ձախ կողմում կանգնած են պատկառելի փայտե սայլակները, հաղթանդամ անիվների վրա։ Ներքին բակի ճակատային մասը և շրջապատող սյունաշարը պատված են գունավոր մարմարով, զարդարված խճանկարային սալիկներով և ծածկված են ոսկեջրով[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 Assalam.ru
- ↑ 3,0 3,1 3,2 Низовский А.Ю., 2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Большая мечеть Омейядов в Дамаске»։ Assalam.ru։ Վերցված է 2013-12-03
- «Мечеть Омейядов в Дамаске (705-715)»։ Ислам.ру։ 2009-04-05։ Վերցված է 2013-12-03
|