Ասսասիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասսասիններ, անվանումը մեծ հռչակ է ունեցել միջնադարում իսմայիլականները և նիզարիտները ։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրիական իսլամիստների Մասյաֆ ամրոցը մեր օրերում

XII դարի սկզբից գրավոր աղբյուրներում հաշիշ բառը օգտագործել են նիզարիտներին հիշատակելու համար։ Այդ ժամանակաշրջանին են իսմայիլականների երկու ճյուղերի՝ նիզարիտների և ֆաթիմյան Եգիպտոսի մուստալիատների կոնֆլիկտի սրումը։ Ֆաթիմիդյան ալ—Ամիռ խալիֆը 1122 թվականին իր ստեղծագործություններից մեկում սիրիական նազարիտները առաջին անգամ կրել են հաշիշ անվանումը։ Տերմինը նույնպես օգտագործվել է սելջուկների Նուսռատ ալ—ֆատռա ժամանակագրությունում 1183 թվականին, ինչպես նաև պատմաբաններ Աբու Շամի(1267 մահ․) և Իբն Մույասառի (1278 մահ․) աշխատություններում ։ Ալամուտական ժամանակաշրջանի պարսկական նազիրիտները նաև անվանվել են հաշիշ՝ զայդիտների ստեղծագործություններում ։ Բոլոր թվարկված աղբյուրներում չկան մեղադրանքներ նազիրիտների կողմից հաշիշ օգտագործելու մասին[1]։

 XII դարի սկզբին եղել է առաջին բախումը նազիրիտների և խաչակիրների միջև ։ Այդ ժամանակ սիրիական նազիրիտների ղեկավարն էր Ռաշիդ ադ–Դինա Սիենանը (1163-1193) ։ Արևմտյան պատմիչների և ճանապարհորդների ստեղծագործություններում հանդիպում է ասսասիններ տերմինը՝ որն ծագել է հաշիշ բառից ։ Ենթադրվում է որ նաև ծագել է արաբական խասանիուն բառից, որը նշանակում է խասանտիներ ։ Խասանտիներ էին անվանում Հասան իբն Սաբբախի հետևորդներին[2].

Ընդհանուր նիզարիտների պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Շիա իսլամ և Իսմայիլականություն

Մուհամեդի մահից հետո, բարձրացավ այն հարցը, թե ով կդառնա մուսուլմանական համայնքի ղեկավարը ։ Իսկ այդ ժամանակաշրջանում դա նշանակում էր լինել շատ մեծ ու հզոր պետության ղեկավարը ։ Այդ պատճառով իսլամական ումման ենթարկվեց երկու իրար դեմ պատերազմող ճամբարների պառակտման ։ Դրանք էին սունիները, իսլամի ուղղափառ ուղղության հետևորդները և շիաննիները ։

Մուսուլմանների մի մասը հանդես է եկել այն բանի համար, որ իշխանությունը պետք է պատկանի միայն Մուհամմեդ մարգարեի իրական ժառանգներին ։ Այսինքն ՝ Ալի իբն Աբու Թալիբի իրական ժառանգներն, որի խորթ եղբայր մարգարեն ամուսնացած էր Մուհամեդի սիրելի դստեր ՝ Ֆաթիմայի հետ ։ Նրանց կարծիքով սերտ կապերը մարգարե Մուհամմեդի հետսերունդներից Ալիին դարձնում էր միակ արժանի իսլամական պետության ղեկավաը ։ Այստեղից էլ ծագել է շիանների անվանումը «շի՝ատ Ալին » («Ալիի կուսակցություն »)։

Փոքրամասնությունն կազմող շիթերը հաճախ հալածանքների են ենթարկվել մեծամասնություննը իշխող սունիների կողմից ։ Դրա պատճառով նրանք հաճախ թաքնվում էին ։ Ցնծված շիաների համայնքները իրարից մեկուսացված էին ։ Շփումները ձեռք էին բերվում մեծ դժվարություններով , լինում էին նաև դեպքեր որ կապվածեր լինում կյանքի հետ ։ Հաճախ անհատական համայնքների անդամները գտնվելով մոտակա շրջաններում , չէին մտածում շիանների հետ հարևանալու մասին ։ Քանի որ շիանների պրակտիկան իրենց թույլ է տվել թաքցնել իրենց իրական հայացքները[3]։ Հավանական է, որ նրանց մեծ մասի տարօրինակությունը բացատրվում է նրանց դարավոր մեկուսացմամբ և փակվածությամբ։ Որն երբեմն ծայրահեղ ծիծաղելի է ։

Շիատների խոսքերով նրանք եղել են իմամիտներ , որոնք մտածում էին որ վաղ թե ուշ պետք է աշխարհը ղեկավարի անմիջական չորրորդ ժառանագորդ խալիֆա Ալին։ Իմամիտները հավատում էին որ մի օր հարություն կառնի նրանց մոռացված օրենքներից մեկը, որը կվերականգնի ոտնահարված սունիների արդարությունը ։

















Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дафтари Ф. Краткая история исма'илизма: Традиции мусульманской общины / Пер. с англ. Л.Р. Додыхудоевой, Л.Н. Додхудоевой. — М.: ООО «Издательство АСТ»: «Ладомир». — (Историческая библиотека). — 4000 экз. — ISBN 5-17-021160-0
  2. Петрушевский И. П. Ислам в Иране в VII—XV вв (Курс лекций). — М.: Издательство Ленинградского университета, 1966. — С. 298.
  3. Здесь речь идет о распространенной у шиитов практике, называемой «такыйя». Её принцип заключался в том, что внешне необходимо придерживаться взглядов окружающего тебя общества, но, на самом деле, полное доверие и подчинение необходимо выражать только своему лидеру.