Արաբական զտարյուն ձիու ցեղատեսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արաբական զտարյուն ցեղատեսակին պատկանող ձի

Ձիերի արաբական զտարյուն ցեղատեսակը, ծագել է Արաբական թերակղզում՝ IV-VII դարերի ընթացքում։ Արաբական ձիերը տարբերվում են իրենց գլխի և պոչի յուրօրինակ կառուցվածքով։ Արաբական ձիերն աշխարհում ամենահին և ամենատարածված ցեղատեսակներից են[1][2]։ Ամբողջ պատմության ընթացքում արաբական ձիերն աշխարհով մեկ տարածվել են ինչպես պատերազմի, այնպես էլ առևտրի միջոցով, որոնք օգտագործվել են այլ ցեղատեսակների բարելավման համար։ Այսօր արդեն, արաբական արյուն կարելի է հայտնաբերել գրեթե բոլոր ժամանակակից ցեղատեսակների մեջ։

Արաբական ցեղատեսակներին հիմնականում վարժեցնում էին անապատներում։ Արաբները ցեղատեսակի մեջ զարգացրել են զգոնությունը, որն ամենաշատն օգտագործել են պատերազմական պայմաններում։ Այս պատրաստականության կոմբինացիան ժամանակակաից արաբական ցեղատեսակի սեփականատերերից պահանջում է զգոնություն և մեծ հարգանք դեպի կենդանիները։

Արաբական ցեղատեսակը բաժանվում է բազմակողմանի ցեղատեսակների։ Արաբները գերիշխում են իրենց տոկունությամբ և այսօր մրցում են ձիասպորտի շատ այլ ոլորտներում։ Նրանք աշխարհի ամենատարածված ձիու ցեղատեսակներից մեկին են պատկանում աշխարհում, այդ թվում Միացյալ Նահանգների և Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, մայրցամաքային Եվրոպայի, Հարավային Ամերիկայի (հատկապես Բրազիլիայի) և նրանց ծագման երկրի, Մերձավոր Արևելքի[3]։

Լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական ցեղատեսակի ձիերը շատ լեգենդների և առասպելների հիմանական թեման են։ Ծագումնաբանության մի լեգենդում խոսվում է, թե ինչպես էր Մուհամեդ անունով մի մարդ իր ձիերին մեջ վարժեցնում քաջություն և հավատարմություն։ Չնայած տարբեր լեգենդներում ասվում է, որ երկար արշավից հետո Մուհամեդը հոգնում է և որոշում իր ձիերին կերպարանափոխել օազիսների՝ ջուր խմելու նպատակով։ Իսկ ջուրը խմելուց հետո նա իր ձիերին ետ է կանչում։ Նորից կերպարանափոխելով նրանց։ Ձիերից միայն հինգ զամբիկները վերադարձան Մուհամեդի մոտ, քանի որ նրանք միակ հավատարիմներն էին։ Այսպիսով Մուհամեդը այդ հնգյակին կոչեց «Ալ Քամսա» ինչը արաբերեն նշանակում է հինգ[4][5] Although the Al Khamsa are generally considered fictional horses of legend[6], some breeders today claim the modern Bedouin Arabian actually descended from these mares.[7]:

Մի ուրիշ առասպել ստեղծվել է Արավիի և Իսմաիլի ժամանակաշրջաններում։ Այդ պատմության համաձայն, հրեշտակ Ջիբրիլը (հայտնի ինչպես Գաբրիել հրեշտակ) երկնքից իջնում է և Իսմաիլին արթնացնում է «քամու» միջոցով, որը պտտվում էր նրա շուրջը։ Հետո ամպին հրամայում, որ լվա Իսմաիլի վրաիյի փոշին և նա վերածվում է մի գեղեցիկ ձիու, որը կարծես կուլ էր տվել ամբողջ աշխարհը։ Հետեւաբար, բեդվացիները առաջին արաբական ձիուն կոչել են «քամուց արբած»։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական ցեղատեսակներն աշխարհում ամենահին տեսակներից են։ Ժամանակակից ցեղատեսակները ժառանգում են արևելյան ցեղատեսակների հատկանիշները։ Այդ հատկանիշներով ձիերն առաջացել են 3500 տարի առաջ արաբական թերակղզում։ Պեղումների ընթացքում Եգիպտոսում գտել են ձիերի գլուխներ և ժայռապատկերներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Upton, Arabians pp. 21–22
  2. Archer, Arabian Horse, pp. 89–92
  3. Arabian Horse Society of Australia։ «Arabians In Endurance»։ AHSA Website։ Arabian Horse Society of Australia։ Արխիվացված է օրիգինալից April 30, 2008-ին։ Վերցված է May 31, 2008 
  4. Al Khamsa։ «Al Khamsa The Five»։ History and Legends։ Al Khamsa, Inc.։ Արխիվացված է օրիգինալից April 18, 2008-ին։ Վերցված է May 29, 2008 
  5. Archer, Arabian Horse, pp. 92–93
  6. Upton, Arabians, p. 12
  7. Schofler, Flight Without Wings, pp. 3–4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]