Կոլխիդայի դաշտավայր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլխիդա (այլ կիրառումներ)
Կոլխիդայի դաշտավայր | |
---|---|
Տեղադրություն | Անդրկովկասում՝ Սև ծովի, Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև |
Լայնություն | 700 կմ |
![]() ![]() |

Կոլխիդայի դաշտավայր (Կոլխիդայի հարթավայր) (վրաց.՝ კოლხეთის დაბლობი), դաշտավայր Վրաստանում, Արևմտյան Անդրկովկասում՝ Սև ծովի, Մեծ Կովկասի և Փոքր Կովկասի միջև։ Ծովափով ձգվում է Սուխումից մինչև Քոբուլեթ։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանումը ստացել է այս վայրերում բնակված կոլխեր հին վրացական ցեղի անունից։ Հայտնի է նաև Ռիոնի դաշտավայր անունով։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլխիդայի դաշտավայրը սինկլինալ իջվածք զբաղեցնող ալյուվիալ հարթավայր է, որտեղ անթրոպոգենի ալյուվիալ նստվածքների հզորությունը մինչև 700 մ է։ Կան նավթազազային երևակումներ, հանքային աղբյուրներ (Ծղալտուբո)[1]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման խոնավ մերձարևադարձային է, մեղմ ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 4,5-6 °C է, օգոստոսինը՝ 23-24 °C։ Հատվում է Ռիոն, Ինգուր և այլ գետերով։
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլխիդայի դաշտավայրում զբաղվում են հացահատիկի (գլխավորապես եգիպտացորեն), մերձարևադարձային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 513)։ ![]() |