Բաասիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաաս կուսակցության դրոշը

Բաասիզմ (արաբ․՝ البعث‎‎, անգլ.՝ Ba'athism, բաաս կամ ալ-բաաս արաբերեն նշանակում է «վերածնունդ») - արաբական ազգայնական գաղափարախոսություն, որի գլխավոր նպատակը ավանգարդ կուսակցության ղեկավարությամբ միասնական արաբական պետության ստեղծումն ու զարգացումն է, որտեղ պետք է կառավարի առաջադեմ հեղափոխական կառավարությունը։ Գաղափարախոսությունը հիմնված է Սալահ ադ-Դին ալ-Բիթարի, Միշել Աֆլյաքի և Զաքի ալ-Արսուզիի գաղափարների վրա[1]։ Այն համարվում է Բաաս կուսակցության գլխավոր գաղափարախոսությունը (դոկտրինա)։

Բաասիզմի նպատակը արաբական մշակույթի և արժեքների վերածնունդն է։ Այն դեմ է բազմակուսակցականությանը և կողմ՝ միակուսակցական պետության ստեղծմանը։ Այն հիմնված է արաբական ազգայնականության, պանարաբիզմի և սոցիալական առաջընթացի սկզբունքների վրա։ Ինչ վերաբերվում է կրոնին, ապա բաասիզմը հակված է երկրի կառավարման աշխարհիկ եղանակին։ Բաասիզմի կողմնակիցները համարում են, որ արաբ հասարակության զարգացման միակ ճիշտ ուղին սոցիալիզմն է՝ հիմնված ազատության, հավասարության և միասնության սկզբունքների վրա։

Բաասիզմի գլխավոր քարոզող Բաաս կուսակցությունը 1968-2003-ին Իրաքում եղել է իշխանության գլխին, իսկ Սիրիայում այդ կարգավիճակում է մինչ օրս։ Երկու ռեժիմներին էլ բնորոշ է ավտորիտարիզմը, քաղաքական անհանդուժողականությունը այլախոհների և քննադատողների նկատմամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. dic.academic.ru(ռուս.)