Բազմակուսակցականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմակուսակցություն, ժողովրդավարական պետություններում սկզբունք, ըստ որի պետւթյունը ճանա­չում և երաշխավորում է կուսակցություն­ների իրավահավասարությունը, նրանց գործունեության ազատությունը և ան­կախությունը։ Բազմակուսակցությունն ավելի ընդհանուր քաղաքական պլյուրալիզմի և գաղափարախոսա կան պլյուրալիզմի սկզբունքների, ինչպես նաև քաղաքացիների միավո­րումներ կազմելու սահմանադրական իրավունքի արտահայտությունն է։ ՀՀ-ում Բազմակուսակցությունն առաջին անգամ ամրագրվել է Հա­ աստանի անկախության մասին հռչակագրում, ապա նաև ՀՀ Սահմանադրությունում։ Բազմակուսակցության սկզբունքը չի բացա­ռում օրենքով սահմանված կարգով ար­գելել կամ կասեցնել այն կուսակցության գործունեությունը, որը չի համապատասխանում օրենքներին։ Այդ լիազորությունները ՀՀ Սահմանադրությամբ վերահաստատված է Սահմանադրական դատարանին (հատոր 100, կետ 9)։ Իրավաբանական (ձևական) Բազմակուսակցությունը պետք է տարբերել իրական Բազմակուսակցությունից, այսինքն՝ տվյալ պետությունում առկա և գործող կուսակցությունների համակար­գը, որը ներկայացնում է քաղաքական և սոցիալական շահերի ողջ գունաշարը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва