Բազմակուսակցական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմակուսակցական համակարգ, կուսակցական համակարգ, որում ընդ­գրկված են երկուսից ավելի կուսակցութ­յուններ. այսինքն՝ տվյալ պետության մեջ իշխանության համար պայքարին մաս­նակցում են երկուսից ավել կուսակցութ­յուններ, ընդ որում այդ կուսակցություն­ներից ոչ մեկը չի կարողանում ստանալ ընտրողների ձայների մեծամասնությու­նը և ապահովել խորհրդարանական մեծամասնություն։ Տարբերում են եոակուսակցական, քաոակուսակցական, հնգակուսակցական, ատոմացված և այլ կուսակցական համակարգեր։ Այս­պիսի բաժանումը պայմանավորված է այն բանով, թե քանի ազդեցիկ կուսակ­ցություններ կան տվյալ պետությունում, որոնք խորհրդարանական ընտրություն­ներում ստացել են խորհրդարանական ներկայացուցչականություն։ Առհասա­րակ «բազմակուսակցականություն» տերմինն օգտագործելիս նկատի են առն­վում ոչ թե տվյալ պետությունում գործող բոլոր կուսակցությունների ամբողջությու­նը, այլ այն կուսակցությունները, որոնք ընտրությունների արդյունքում ձեռք են բերում խորհրդարանական տեղեր և մասնակցում են կառավարական կոալիցիաների ձեւավորմանը։ Բազմակուսակցական համակարգի շրջանակներում տարբերակում են.

  1. «Բևեռացված պլյուրալիզմի» կուսակցական համակարգերը, որոնց բնո­րոշ է գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական կարգի դեմ հանդես եկող կուսակ­ցությունների, ինչպես նաև աջ և ձախ ընդդիմությունների, գաղափարախոսական տարաձայնությունների բևեռացման, կենտրոնախույս միտումների առկայությունր են։
  2. «Չափավոր պլյուրալիզմի» կուսակցական համակարգերը, որոնք ընդգրկում են երեքից-հինգ կուսակ­ցություններ, որոնցից ոչ մեկը չի կարող ինքնուրույն ձևավովրել իշխանություն, որի հետեւանքով ձևավորվում են կոալիցիոն կառավարություններ։ Այսպիսի համակարգերում բացակայում են սոցիալ-տնաեսական կարգի դեմ հանդես եկող կուսակցությունները երկկողմա­նի ընդդիմությունները, գաղափարախոսական լուրջ տարաձայնությունները, գերակշռում են կենտրոնաձիգ միտումները և այլն։ Բազմակուսակցական համակարգը կարող է լինել մեկ աոաջատսսր կուսակցություն, որը դառնում է կոալիցիոն կառավարության հիմքը, կամ առաջատար կուսակցություն կարող է չլինել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва