Մինչդինաստիական ժամանակաշրջան (Եգիպտոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինչդինաստիական ժամանակաշրջան-Եգիպտոսի պատմության սկզբնական՝ առասպելական շրջան։

Առաջին մինչդինաստիական շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. V և IV հազարամյակներում քայքայվող կարգերին փոխարինելու եկան նոր կարգերը։ Այս ժամանակաշրջանը պատմության մեջ հայտնի է ամառնական շրջան անվամբ։ Ստեղծվում են առաջին բնակավայրերը, որոնք սկսում են պարսպապատվել, որը վկայում է զարգացման արագ տեմպերի մասին։ Աճում են բնակավայրերի թիվը, որոնց մեծամասնությունը բադարիական էին։ Ավելի շատ է մեծանում օգտագործվող գործիքների ցանկը, սկսվում են օգտագործել մետաղյա տարբեր իրեր։ Մի խոսքով տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, սակայն հասարակությունը պահպանում է իր սոցիալական միօրինակությունը։ Այս մշակույթը իր անունն ստացել իր տեղակայման վայրից Միջին Եգիպտոսում։

Երկրորդ մինչդինաստիական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. IV հազարամյակի կեսերին ամրատական մշակույթին փոխարինելու է գալիս գերզեական մշակույթը (Նակադա II)։ Այս մշակույթը իր անունը ևս ստացել է իր տեղակայման վայրից Նեղոսի արևմտյան ափից ոչ հեռու գտնվող Ալ Գիրզա քաղաքում։ Հաջորդել է ամառնական շրջանին, նախորդել սեմանիական շրջանին։ Ընդգրկում է մ.թ.ա. 3600-3300 թվականները և ստացել է հետևյալ բաժանումը՝

  • Վաղ շրջան - մ.թ.ա.3600-3500 թվականներ
  • Միջին շրջան - մ.թ.ա. 3500-3400 թվականներ
  • Ուշ շրջան - մ.թ.ա. 3400-3300

Գերզեական ժամանակաշրջանի քայքայումը համընկնում է Եգիպտոսի միավորման հետ։ Այս ժամանակաշրջանից մնացել են մեծ քանակությամբ հնագիտական արժեք ունեցող գտածոներ։ Պահպանվել են բնակավայրեր և գերեզմաններ։ Այս շրջանի հուշարձանները վկայում են, որ այս ժամանակաշրջանը հաջորդել է ամառնական ժամանակաշրջանին։ Մի քանի գտածոներ անգամ վերագրվել են ամառնական կամ բադարիական շրջաններին (մ.թ.ա. 3800-3650 թվականներ)[1]։1849 թվականին առաջին անգամ հնագիտական պեղումներով զբաղվել է Ուիլյամ Ֆլինդերս Պիտրին։ Հիմնական հնագիտական տարբերությունը ամառնական և գերզեական մշակույթների միջև գերզեական շրջանի գտածոներն են մասնավորապես խեցեղենը, ինչպես նաև այս ժամանակաշրջանի հիերոգլիֆները։ Այս ժամանակաշրջանի խեցեղենի վրա կար ժամանակին համահունչ հիերոգլիֆներ խեցեղենի վրա, սրանք զարմանալիորեն նման էին շումմերների խեցեղենին։

Զրո դինաստիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «0 դինաստիա» տերմինը օգտագործվել է Ու. Մ. Ֆլինդերս Պիտրի կողմից։ Սրա պատճառը մինչ առաջին դինաստիան հայտնաբերված փարավոնների գործունեությունների հետքերն են։ Փաստացի «0 դինաստիա»-ն ժառանգական չի եղել այս ժամանակաշրջանի կառավարողները, ամենայն հավանականությամբ, կապված չեն եղել որևէ ազգակցական կապով։ «0 դինաստիա»-ի հետ կապված շատ գիտնականներ այն կարծիքն են արտահայտել, որ այս ժամանակաշրջանի դեպքերը ավելի շատ էպիկական է։ Այս ժամանակաշրջանի մասին մենք շատ տեղեկություններ չունենք։ Ժամանակակից մի քանի հեղինակներ այն միտքն են արտահայտում, որ այս ժամանակաշրջանը երկար չի տևել և տվել են սրա ժամանակագրական տարբերությունը։ «0 դինաստիա»-ի փարավոնների կառավարման հետևանքով Եգիպտոսը միավորվեց։ Հիմա եգիպտագետները բաժանում են մի քանի թագավորությունների Վերինեգիպտական՝ Իերոկպոլյան՝ Նեհենե մայրաքաղաքով, ավելի ուշ հավանաբար իշխանությունն անցավ Չենի դինաստիային, գոյություն է ունեցել նաև ներքինեգիպտական թագավորություն Պեր-Ուաջիտ կենտրոնով, հետագայում այն գրավվեց Վերին Եգիպտոսի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shaw, Ian, ed. (2000). The Oxford History of Ancient Egypt. Oxford University Press. էջ 479. ISBN 0-19-815034-2.