Չալդրանի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չալդրանի ճակատամարտ
Sekumname1525 Chaldiran battle.jpg
Թուրք–պարսկական պատերազմ 1514-1555 թվականներին
Թվական 1514 թվականի օգոստոսի 23
Վայր Չալդրան (Մակու քաղաքի մոտ)
Արդյունք Օսմանյան Թուրքիայի հաղթանակ
Հակառակորդներ
Fictitious Ottoman flag 2.svg Օսմանյան Թուրքիա Flag of Persia (1502-1524).svg Սեֆյան Պարսկաստան
Հրամանատարներ
Սելիմ Ահեղ Շահ Իսմայիլ

Չալդրանի ճակատամարտ (թուրք.՝ Çaldıran savaşı, պարս․՝ جنگ چالدران) տեղի է ունեցել 1514 թվականի օգոստոսի 23-ին օսմանյան և սեֆյան բանակների միջև Չալդրանի դաշտավայրում (Մակու քաղաքի մոտ՝ ներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում) 1514-1555 թվականների թուրք-պարսկական պատերազմի սկզբին: Պատերազմն ավարտվել է Օսմանյան կայսրության բանակի հաղթանակով: Թուրքական բանակը մուտք էր գործել Սեֆյանների մայրաքաղաք Թավրիզ, որտեղ, սակայն, մնալ չկարողացավ և ստիպված էր նահանջել:

Պատերազմող կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսմանյան կայսրության բանակը անկանոն ծանր հեծելազորից (սիփհաիններ),հետևակից և կամավոր ստորաբաժանումների հետևակից ու վոյնուկներից (կամավորներ բալկանյան մարզերից) բացի ներառում էր իր մեջ կանոնավոր գվարդիան, որի հիմնական մասը ենիչերների, սիփհայինների ու հրետանու ստորաբաժանումներն էին:
  • Սեֆյանների բանակը մեծամասամբ անկանոն էր, որի հիմքը կազմում էր ղզլբաշների ծանր հեծելազորը: Ծանր հեծելազորի գործունեությանը մեծապես օգնում էր թեթև հեծելազորը: Հետևակ և հրետանի պարսկական բանակը չուներ: Զորքը ձևավորվել էր շահին ենթակա խաների և նրանց անձնական դրուժինայի կոչով:
Հուշարձան կոթող Չալդրանի ճակատամարտի վայրում, տեղադրված 2003 թվականին
Շահ Իսմայիլի անձնական իրեր՝ հափշտակված Սելիմ Ահեղի կողմից Չալդրանի ճակատամարտի ժամանակ, Ստամբուլի Թոփքափ թանգարան

Ճակատամարտի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտից առաջ Իսմայիլի հրամանատարներն առաջարկել էին գիշերով հարձակվել հակառակորդի վրա, որպեսզի օսմանյան հրետանու համար լինեն անխոցելի, ինչին Իսմայլը պատասխանել է. «Ես գիշերով քարավանի վրա հարձակվող ավազակ չեմ»: Արդյունքում, ճակատամարտը սկսվել էր առավոտյան թուրքական ենիչերների հարձակմամբ: Դրան ի պատասխան, Իսմայիլը հրամայել էր կասեցնել հարձակումը ծանր հեծելազորով: Շահ Իսմայիլն անձամբ էր պայքարել թուրքական բանակի հրամանատար Մալկոչողլու Բալի-Բեյի դեմ: Սեֆյանների խանր հեծելազորը պարտության էր մատնել ենիչերներին, բայց թուրքերն օգնության ուղարկեցին իրենց հեծելազորին՝ սիփհայիններին: Սակայն սրանք հաջողություն չունեցան և հետ շպրտվեցին: Շահ Իսմայիլը հրամանայել էր հարձակվել թուրքերի վրա բոլոր ուղղություններով: Նրա բանակը գլխավորում էր ծանր հեծելազորը: Բայց, հայտնվելով հակառակորդի շարքերում, պարսկական ծանր հեծելազորը անզոր եղավ թուրքական հրետանու հուժկու հարվածներին, որը կրակում և շարքից հանում էր հեծելազորին՝ թույլ չտալով նրանց մոտենալ թուրքական բանակի դիրքերին: Կործանելով ծանր հրետանին, որը պարսկական բանակի գլխավոր հարվածային ուժն էր ճակատամարտում, փաստորեն, որոշել էր պայքարի ելքը, քանի որ թեթև հեծելազորը և հետևակը ազդեցիկ դեր չունեին և չէին կարող մրցակցել ենիչերների ստորաբաժանման հետ: Իսկ թուրքերի նոր հարձակումը բերեց պարսիկների պարտության:

Ճակատամարտի ելքի վրա մեծապես ազդեցություն են ունեցել թուրքական բանակի տեխնիկական ու որակական առավելությունները, որն ուներ կանոնավոր ծանր հեծելազոր, ինչպես նաև կանոնավոր հետևակ ու հրետանի ի տարբերություն պարսկականի, որն իրենից ներկայացնում էր տիպիկ միջնադարյան բանակ, որի գլխավոր ուժը համարվում էր անկանոն ծանր հեծելազորը: Միայն ծանր հեծելազորն էր ի վիճակի հաղթանակ ապահովել իրենց բանակին. հակառակորդի հրետանին ուժեղ գտնվեց:

Ճակատամարտի դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտի տեղանքը գտնվում է Չալա Աշակ գյուղից ոչ հեռու, Մակուից հարավ: 2003 թվականին ճակատամարտի վայրում կառուցվել է մեծ աղյուսե գմբեթ և պարսիկների գլխավոր հրամանատարներից մեկի՝ Սեյիդա Սադրադինի հուշարձանը:

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրք-իրանական ներկայիս սահմանի ձևավորում
  • Սեֆյանների մայրաքաղաքաի տեղափոխում Թավրիզից Ղազվին