Մերձկասպյան ցածրավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպից ծովի հյուսիսային հատվածը և Մերձկասպյան ցածրավայրը (արբանյակային լուսանկար)

Մերձկասպյան դաշտավայր, գտնվում է Կասպից ծովի հյուսիսային ափին։ Տարածությունը մոտ 200 հզ․ կմ² է։ Մակերևույթը դեպի ծովը թեքված, առանձին բարձրություններով (մինչև 149 մ) հարթավայր է։ Հարավային մասը օվկիանոսի մակարդակից ցածր է 28 մ։ Ընդգրկում է Վոլգաի, Թերեքի, Սուլակի դելտաները, Ուրալի և Էմբայի ստորին հոսանքները։ Կան ոչ մեծ բարձրացումներ՝ աղային գմբեթներ։ Ռելիեֆի բնորոշ ձևերից են Բերովյան թմբերը։ Կլիման չոր է, ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը —14 °C-ից՝ հս-ում, մինչև —8°С է Կասպից ծովի ափերին, հուլիսինը՝ 22—24°С, տարեկան տեղումները՝ մինչև 200 մմ։ Տիրապետում են անապատային և կիսաանապատային լանդշաֆտները։ Հողահանդակներում գերակշռում են արոտավայրերը։ Վոլգա-Ախտուբայի ողողատում զարգացած է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը, այգեգործությունը։ Այստեղ է Ուրալ-էմբայի նավթաբեր շրջանը։ էլտոն և Բասկունչակ լճերում կա աղ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 497