Սարգոն
| Սարգոն | |
|---|---|
| Ծնվել է | մ.թ.ա. 24-րդ դար[1] |
| Ծննդավայր | Ազուպիրանու, Իրաք |
| Մահացել է | մ.թ.ա. 23-րդ դար[1] |
| Մահվան վայր | Աքքադ |
| Մասնագիտություն | գերիշխան և cup-bearer |
| Ամուսին | Տաշլուլտում |
| Ծնողներ | հայր՝ Լա'իբում, մայր՝ Էնիտում |
| Երեխաներ | Ռիմուշ[2], Մանիշտուշու[2], Էնհեդուաննա[3], Շու-Էնլիլ և Լլաբա'իս-տակալ |
Սարգոն Հին, Սարգոն Աքքադացի (աքքադերեն՝ 𒊬𒊒𒄀, Շարրում-քեն, Շարրուքին, մ.թ.ա. 24-րդ դար[1], Ազուպիրանու, Իրաք - մ.թ.ա. 23-րդ դար[1], Աքքադ), Աքքադ պետության հիմնադիր։ Սեմական ծագումով, Քիշ քաղաքից, ըստ ավանդության սերել է ժողովրդական ցածր խավերից։ Շումերի թագավոր Լուգալզագգիսիի կողմից Քիշի ավերումից հետո, Աքքադը դարձրել է թագավորության կենտրոն։ Հաղթել է Լուգալզագգիսիին և նվաճել Միջագետքի բոլոր քաղաք-պետությունները, հասել մինչև Էլամ, Ասորիք և Փոքր Ասիա։
Սարգոնի օրոք տաճարային տնտեսությունները ձուլվել են արքայականի հետ։ Սարգոնի պետությունը կենտրոնացված բռնապետություն ստեղծելու առաջին փորձն էր, որտեղ ոչ տոհմիկ արքայական բյուրոկրատիան կառավարման մարմիններից դուրս է մղել տոհմիկ ազնվականությանը, իսկ քաղաք-պետությունների ինքնավարական մարմինները (խորհուրդ, ժողովրդական ժողով) դարձել են վարչական ստորին օղակներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 (unspecified title) — ISBN 978-1-4051-4911-2
- ↑ https://cdli.ucla.edu/search/archival_view.php?ObjectID=P217331
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգոն» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 219)։ |