Գիլգամեշ արքա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիլգամեշ արքա
Hérosmaîtrisantunlion.jpg
Գիլգամեշի պատկերը Սարգոն Բ-ի պալատից (այժմ Լուվրի թանգարան)
Ծնվել է՝անհայտ
ԾննդավայրՈւրուկ
Մահացել է՝անհայտ
Վախճանի վայրՈւրուկ
ՀայրԼուգալբանդա
ՄայրՆինսուն
ԵրեխաներՈւրնունգալ

Գիլգամեշ (/ɡɪlˈɡɑːmɛʃ/[1], ոչ թե /ˈɡɪlɡəˌmɛʃ/[2], Gilgameš, բնօրինակը` Bilgamesh- թարգմանաբար` «Նախահայրը երիտասարդ է»[3] (Bil.ga «նախահայր», «տարեց»[4]:33 և Mes/Mesh3 «երիտասարդ տղա»[4]:174[5])), ըստ շումերական արքայացանկի, Ուրուկ քաղաքի 5-րդ արքա։ Հաջորդել է Դումուզ արքային և թագավորել մ.թ.ա. 2652-ից մինչև 2602 թ.։ Գիլգամեշը Լուգալբանդա արքայի և Նինսուն դիցուհու որդին էր։ Նա նկարագրվում է որպես մեկ երրորդով մարդ, իսկ երկու երրորդով աստված։

Գիլգամեշը հայտնի է հատկապես Գիլգամեշիի էպոսից։ Այս էպոսը կազմված է առասպելական հերոսապատումներից, որոնցում գլխավոր դերակատարն է Գիլգամեշը։ Այս պատմությունները դարեր շարունակ փոխանցվել են բանավոր կերպով, իսկ հետագայում գրի են առնվել սեպագրերով։ Այս էպոսի վերջնական տարբերակը հավանաբար ստեղծվել է մ.թ.ա. 12-րդ դարում։

Ըստ առասպելի, Գիլգամեշը պարտության է մատնել Ագգային՝ Քիշի արքային, և դրանով վերջ տվել Շումերի վրա Քիշի տիրակալությանը։ Սակայն ըստ պատմական տվյալների, ոչ թե Ուրուկն է պարտության մատնել Քիշին, այլ այն ժամանակ հզոր Ուր քաղաքը։

Էպոսի 11-րդ վահանակը պատմում է Գիլգամեշի դեպի հյուսիս՝ աստվածների երկիր ճանապարհորդության մասին։ Այդ երկիրը լեռնային է (Մինչդեռ Շումերը և հարակից երկրները դաշտավայր են) և գտնվում է Եփրատ գետի ափին։ Ժամանակին այդ երկրում է փրկվել Ութնապիշտի անունով մարդը, ում տապանը հասել էր Նացիր կոչված լեռան մոտ։ Որոշ մեկնաբաններ համարում են, որ խոսքը Հայկական լեռնաշխարհի մասին է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George Andrew R. (2010) [2003]։ The Babylonian Gilgamesh Epic – Introduction, Critical Edition and Cuneiform Texts (English, Akkadian)։ vol. 1 and 2 (reprint ed.)։ Oxford: Oxford University Press։ էջ 163։ ISBN 978-0198149224։ OCLC 819941336 .
  2. "Gilgamesh". Random House Webster's Unabridged Dictionary.
  3. Hayes J.L.։ A Manual of Sumerian Grammar and Texts 
  4. 4,0 4,1 Halloran J.։ Sum.Lexicon 
  5. [http://psd.museum.upenn.edu/epsd1/nepsd-frame.html The Electronic Pennsylvania Sumerian Dictionary