Ուղտափուշ
Ուղտափուշ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Alhagi Gagnebin | ||||||||||||||
Տեսակներ | ||||||||||||||
|
Ուղտափուշ (լատին․՝ Alhagi), արաք, բակլազգիների ընտանիքի (թիթեռնածաղկավորների ենթաընտանիքի) բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 8 տեսակ։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 2 տեսակ
- Ուղտափուշ սովորական ( Alhagi pseudoalhagi)
- Ուղտափուշ պարսկական (Alhagi persarum)
Տարածված է Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և այլ մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռնային, գոտիներում։ Աճում է կիսանապատներում, անմշակ հողերում, աղուտներում, մշակովի ցանքերում՝ որպես չարորակ մոլախոտ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմատային համակարգը հզոր է (առանցքային արմատը կարող է հողի մեջ խորանալ մինչև 18-20 մ)[1]։ Ցողունն ակոսավոր է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 30-90 սմ։ Ամբողջ բույսը պատված է բզանման փշերով, որոնք ամռան վերջին փայտանում են։
Տերևները պարզ են, երկարավուն, հերթադիր, նշատարձև կամ օվալաձև։ Ծաղիկները կարմիր են կամ վարդագույն՝ նստած տերևակոթունների փշերի վրա։ Ծաղկում է հունիսի սկզբին։
Պտուղը համրիչանման չբացվող ունդ է։ Սերմերը (4-5 հատ) երիկամաձև են, մուգ դարչնագույն, հարթ, փայլուն, կամ փայլատ մակերեսով։
Արմատների վրա եղած աճման բողբոջներից 20-ից մինչև 50 սմ խորության վրա առաջանում են հորիզոնական ծլարմատները, որոնք թեքվում և ուղահայաց ուղղություն են ընդունում։ Սակայն, հատկապես վերգետնյա օրգանները մեծ մասամբ առաջանում են ծնկաձև ծռված տեղում կազմավորված բողբոջներից (հիմնականում վերգետնյա օրգանները առաջացնող ծլարմատների հողի մակերեսին շատ մոտ են գտնվում)։ Նրանց մի մասը նույնիսկ դուրս է գալիս հողի մակերես և մահանում։ Վեգետացիայի վերջում՝ աշնանը․ բոլոր ցողունները մահանում են, սակայն հաջորդ տարվա գարնանը արմատավզիկի պտղաբերվող բողբողջներից նորից վերաճ են տալիս։ Սերմերը շատ վատ են ծլում։ Խոնավասեր, բայց խիստ չորադիմացկուն բույս է[2]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հարավային Եվրոպայում, Ռուսաստանում և Արևմտյան Սիբիրում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում։
Աճում է չոր տափաստաններում, կավահողերում, անապատներում, գետաբերաննեում, ջրանցքերում։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղտափուշ պարսկականն արտադրում է հատիկների ձևով չորացող սոսնձանման շաքարային հեղուկ (մանանա)։ Ուղտափուշը պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, սապոնիններ, վիտամիններ C, K և այլն։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատրաստուկները ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են որպես լեղամուղ, ջերմիջեցնող միջոց։ Մեղրատու և կերային (ուտում են ուղտերն ու ավանակները) բույս է։
Թուրմերը, եփուկները, կամ թարմ հյութը օգտագործում են ստամոքսի, աղիքային հիվանդությունների, հիմնականում՝ քրոնիկ փորլուծության և դիզենտերիայի բուժման նպատակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ВЕРБЛЮЖЬЯ КОЛЮЧКА. Биологический словарь». Արխիվացված է օրիգինալից 2014-12-13-ին. Վերցված է 2015-02-09-ին.
- ↑ Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Ռ․Ս․ Կարապետյան, Լույս հրատարակչություն, Երևան-1980
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jepson Manual Treatment
- LegumeWeb
- Al-'Āqūl Արխիվացված 2010-09-29 Wayback Machine (Արաբերեն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղտափուշ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղտափուշ» հոդվածին։ |
|
|