Ներկարար (թռչուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ներկարար (այլ կիրառումներ)
In South India
Kruger National Park (South Africa)

Ներկարար (լատ.՝ Coracias garrulus), եվրոպական ներկարար, ներկարարների ընտանիքի թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 34 սանտիմետր է, քաշը՝ 180-200 գրամ։ Փետրավորումը կոշտ է, կապտականաչ, մեջքը և թևերը (վերևից)՝ ժանգադարչնագույն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Հարավարևմտյան Ասիայում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում։ ՀՀ-ում հանդիպում է (ապրիլի վերջերից մինչև սեպտեմբեր) բանջարանոցներում, այգիներում և առավելապես տափաստաններում ու կիսաանապատներում՝ մինչև 2500 մետր բարձրության վրա։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկարարները բնադրում են փչակներում կամ դարավանդներում, գետնափոր բներում։ Դնում է 4-6 սպիտակ ձու, թխսում 18-19 օր։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով, փոքր անողնաշարավորներով, մանր կրծողներով, ամռան վերջին՝ նաև խաղողով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 248 CC-BY-SA-icon-80x15.png