Տատրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատրակ
Տատրակ սովորական
Տատրակ սովորական, ծաղկած բույսը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին [[Ծածկասերմեր]]
Դաս [[Երկշաքիլավորներ[1]]]
Կարգ [[Բարդածաղկավորներ]]
Ընտանիք [[Աստղածաղկազգիներ]]
Ցեղ '''Տատրակ'''
Լատիներեն անվանում
Tussilago
L., 1753
միակ տեսակը
Tussilago farfara L.
Տատրակ սովորական

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Տատրակ (լատ.՝ Tussilágo), խոճկորիկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ունի մեկ տեսակ՝ տատրակը սովորական (T․ farfara

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական (լատիներեն) լատ.՝ tussilago, inis f անվանումը ծագել է լատ.՝ tussis, is («հազ») և ago, egi, actum, ere («հետապնդել») բառերից։ Այս անվանումը կապված է բույսի բժշկական կիրառության հետ, որպես հազի դեմ միջոց[2]:

Պլինիոս Ավագը (մ. թ. ա. 23-79), Գասպար Բաուհին (1560-1624) և Ռեմբերտ Դոդունսը (1517-1585) օգտագործել են farfara բառը որպես բույսի անվանում։

Տեսակի գիտական անվանումը Tussilago farfara ռուսերենից բառացի թարգմանած նշանակում է «Мать-и-мачеха-Муконосница»: Հետաքրքիր իմաստ ունի мать-и-мачеха անվանումը, քանի որ տերևների վերին երեսը մերկ է և սառը, կոչել են «խորթ մայր», իսկ տակի երեսը՝ փափուկ է ու տաք՝ «մայր»:

Հայկական տարանունները - դդմաճ, իշատոտիկ, խոճիկ, խոճկորիճ, հազի խոտ, ձիու եղունգ, փուղր։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները

Ցողունի բարձրությունը 5-25 սմ է, վերջանում է ծաղկի զամբյուղով։ Տերևները թեփուկանման, կարմրամանուշակագույն, խոշոր։ Կոճղարմատը սողացող, ճյուղավոր։ Ծաղկում է վաղ գարնանը, մինչև կանաչ տերևների դուրս գալը։ Եզրային ծաղիկները լեզվակավոր են, վարսանդով, կենտրոնականը՝ խողովակավոր, երկսեռ (անպտուղ)։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում են Եվրասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում տարածված է Սևանի, Իջևանի, Վայքի, Աշտարակի, Ստեփանավանի և այլ շրջաններում։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաբույլը

Ծաղկազամբյուղներում հայտնաբերված են ֆարադիոլ, արնիդիոլ, տարաքսանտին, ստիգմաստերին, սիտոստերին, հեպտակոզան, դեղին պիգմենտ և դաբաղանյութեր, տերևներում` մինչև 2.63% դառը գլիկոզիդներ (որոնցից ամենաբնորոշը` տուսսիլագինն է), սիտոստերին, ինուլին, դեքստրան, եթերայուղ, գալաթթու, խնձորաթթու, գինեթթու, սապոնիններ, կարոտինոիդներ, C վիտամին, ռուտին, լորձ և այլն։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է ալկալոիդներ, վիտամին C: Դեղաբույս է։ Տերևները պարունակում են լորձանյութեր, գլիկոզիդ տուսիլագին, ինուլին: Տերևների թուրմն ունի խորխաբեր, լեղամուղ, քրտնամուղ հատկություն։ Կիրառվում է շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում։

Բուժական կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույսը օգտագործում են նաև ստամոքսաաղիքային տրակտի կատառի, նեֆրիտների, ցիստիտների, թոքաբորբերի, բրոնխիտների, հատկապես ձգձգվող հազի ժամանակ, արտաքին ձևով՝ գլխի քորի և թեփոտության, իսկ թարմ տերևահյութը հարբուխի ժամանակ տամպոնների ձևով դնում են քթանցքերի մեջ։ Թարմ տերևները՝ տրորելով, դնում են բորբոքական ուռուցքներին և գլխին՝ գլխացավերի ժամանակ։

Լեհաստանում և Գերմանիայում տատրակի պատրաստուկներն օգտագործում են բրոնխիալ ասթմայի, պլևրիտների, կոկորդի բորբոքումների և մարսողական տրակտի մի շարք խանգարումների ժամանակ։ Տրորված թարմ տերևը դնում են այրվածքների, ուռուցքների և արյունահոսող օջախների, իսկ խյուսի ձևով՝ նաև բորբոքված կրծքագեղձի և երակների վրա։ Տատրակի թարմ տերևահյութը՝ ֆիզիոլոգիական լուծույթով կիսով չափ նոսրացրած ինհալացիայի ձևով մենք օգտագործել ենք սուր տրախեաբրոնխիտով հիվանդների բուժման համար։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տատրակի ծաղիկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные».
  2. Каден Н. Н., Терентьева Н. Н. Этимологический словарь латинских названий растений, встречающихся в окрестностях агробиостанции МГУ «Чашниково» / Под ред. В. И. Мирошенковой. — М.: Изд-во МГУ, 1975. — С. 66, 158. — 204 с. — 2050 экз.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кирпичников М. Э. Семейство сложноцветные, или астровые (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1981. — Т. 5. Ч. 2. Цветковые растения. — С. 462—476. — 300 000 экз.
  • Ребристая О. В. Род 20. Tussilago L. — Мать-и-мачеха // Арктическая флора СССР, вып. X. Семейства RubiaceaeCompositae / Под ред. Б. А. Юрцева. Сост. В. Н. Гладкова и др.. — М.: Наука, 1987. — С. 54—61, 179. — 411 с. — 900 экз.
  • Баркалов В. Ю. Род Мать-и-мачеха — Tussilago L. // Сосудистые растения советского Дальнего Востока : в 8 т. / отв. ред. С. С. Харкевич; ред. тома А. Е. Кожевников. — СПб. : Наука, 1992. — Т. 6. — С. 214. — 428 с. — 850 экз. — ISBN 5-02-026590-X. — ISBN 5-02-026725-2 (т. 6).
  • Губанов, И. А. и др. 1441. Tussilago farfara L. — Мать-и-мачеха обыкновенная // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 505. — ISBN 5-87317-163-7.
  • Мать-и-мачеха / Т. В. Егорова // Большая советская энциклопедия : в 30 т. / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — 632 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png