Ճահճային բու
Ճահճային բու | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Asio flammeus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Բնապահպանական կարգավիճակը | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ճահճային բու (Asio flammeus), տարածված է աշխարհի բոլոր երկրներում, բացառությամբ Ավստրալիայի։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նման է ականջավոր բուին, սակայն փետրավորումը քիչ ավելի շիկավուն է, մեջքը շիկագորշագույն է, որովայնը սպիտակ, մարմնի կողային փետուրները դրոշմված են լայնակի շերտերով, ականջանման փետուրները շատ կարճ են և հազիվ նկատելի, ոտքերը փետրավորված են մինչև մագիլների հիմքը, չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը՝ ետ։ Աչքերը դեղին գույնի են և բավականին մեծ։
Էգերի քաշը 400-430 գրամ է, իսկ թևերի բացվածքը՝ 92-110 սմ։ Արուների քաշը 320-385 գրամ է, իսկ թևերի բացվածքը՝ 87-101 սմ։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում համարվում է գարնանային ու աշնանային չուի ընթացքում հանդիպող փոքրաքանակ թռչուն։ Հանդիպում է բաց տարածություններում, որտեղ կան ճահիճներ, մարգագետիններ, առանձին դեպքերում հանդիպում է նաև լճափերում և նույնիսկ ցանքատարածություններում։ Գարնանային վերադարձը տեղի է ունենում մարտ ամսին, իսկ աշնանային չուն՝ սեպտեմբերին։ Չուի ընթացքում որոշ տարիներին կենտրոնանում է Արարատյան դաշտի խոնավ ու ճահճային վայրերում։
Ծառերին չի նստում, օրը անցկացնում է գետնին։ Որսի է դուրս գալիս մթնշաղին, սնվում է առավելապես դաշտամկներով և այլ մկնակերպ կրծողներով։
Չափազանց օգտակար թռչուն է միջավայրի համար[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ»։ էջ 196
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|