Ականջավոր բու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականջավոր բու
Ականջավոր բու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բվանմաններ
Ընտանիք Բվեր
Ցեղ Ականջավոր բվեր
Տեսակ Ականջավոր բու
Լատիներեն անվանում
Asio otus
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
Տարածվածությունը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177932
NCBI 111810

Asio otus otus

Ականջավոր բու (լատին․՝ Asio otus), բվերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում քիչ տարածված[1]։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 35-37 սմ է, թևերի բացվածքը՝ 90-100 սմ, կենդանի զանգվածը՝ 240-330 գ, էգերը խոշոր են արուներից։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադեղնադարչնագույն է՝ մանր խայտերով, ներքևից՝ մուգ ժանգաշիկավուն՝ ավելի վառ խայտերով։ Թևերը երկար են, դիմասկավառակը՝ դարչնանարնջագույն՝ սև սահմանագծված, աչքերը՝ նարնջագույն, ականջին՝ երկար փետրափնջեր։ Երիտասարդի փետրածածկն ավելի մոխրագույն է, ականջներին կան աղվափետրափնջեր։ Բացառապես գիշերային թռչուն է, ցերեկը հանգստանում է ծառի բնին մոտ ճյուղերին կամ խիտ սաղարթում։

Մարմնի վերին մասը գորշագույն է՝ և մուգ երկայնակի բծերով, ստորին մասը ժանգաշիկավուն է՝ խոշոր երկայնակի բծերով և բարակ լայնակի շերտերով։ Ականջանման փետուրները երկար են ու դասավորված ուղղահայաց դիրքով։ Ոտքերը փետրավորված են մինչև մատների հիմքը։ Չորս մատներից երկուսը ուղղված են դեպի առաջ, երկուսը ետ։ Աչքերը խոշոր են ու դեղին։ Էգերի քաշը 284 - 330 գրամ է, արուներինը 233 - 257 գրամ։ Էգերի թևերի բացվածքը 93 - 101 սմ է, արուներինը 86-93 սմ։

Բնակվում է նոսր անտառներում, գետաձորերում, մեկուսի պուրակներում, զբոսայգիներում։ Սնվում է մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանեկան զույգերը մշտական են։ Բնադրում է փետրվարի վերջից՝ ագռավի կամ կաչաղակի հին բներում, ծառերի փչակներում կամ անտառի նոսր հատվածներում։ Բույնը սարքում է չոր ճյուղերից։ Մարտ-ապրիլին դնում է 42 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 26-27 օր։ Հունիսի 1-ի կեսից 5-6 շաբաթական ձագերը թռչում են բնից, ապա նորից վերադառնում և մի քանի օր անց վերջնականապես լքում այն։ Ձագերին կերակրելու ընթացքում ծնողները բույն են բերում 1-2 գլխատված մկների և մինչև 6 տնային ճնճղուկների դիակներ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում համարվում է անտառաբնակ նստակյաց թռչուն։ Տարածված է ամենուր, ձմռան շրջանում կենտրոնանում են Արարատյան հարթավայրի այգիներում և գետափերի ծառերի պուրակներում։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրվում է ագռավների, կաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս է անտառների ոչ խիտ հատվածներին։

Բացարձակ գիշերային թռչուն է, ցերեկը թաքնվում է ծառերի խիտ ճյուղերում։ Ձայնը խուլ է և ողբալի։ Աշնանը կազմում են 15-20 անհատներից բաղկացած երամներ։

Սնվում է հիմնականում մկնակերպ կրծողներով և մանր թռչուններով։ Արարատյան հարթավայրում բնադրվողները սնվում են անտառային մկներով և ճնճղուկներով։ Չափազանց օգտակար թռչուն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։