Չորացրած ձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Չորացրած ձուկ
Stockfisch.wmt.jpg
Ենթատեսակձկնային ուտեստ
Stockfish Վիքիպահեստում
Չորացված ձկան մսակտորներ
Ձկների չորացումը բնական սառը եղանակով

Չորացրած ձուկ, ձկնամթերք, որը պատրաստվում է հյուծված, աղը դրած կամ անալի ձկներից։ Վերջիններս պետք է պարունակեն առնվազն 2-3 % ճարպ։

Չորացրած ձկնամթերքները պատրաստում են բնական սառը կամ արհեստական չորացման եղանակներով։ Բնական եղանակով չորացնելիս ձուկը ջրազրկում են 35 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, իսկ արհեստականի դեպքում՝ տաք վառարաններում՝ 200 °C-ի պայմաններում։ Արդյունաբերական տեխնոլոգիայով կատարում են նաև այսպես կոչված՝ սուբլիմացիոն չորացում և ջրազրկում ինֆրակարմիր ճառագայթներով տաքացնելու միջոցով։ Չորացնելիս ձկան հասունացում տեղի չի ունենում. այն ընդամենը ջրազրկվում է։ Խոհարարական մշակման ենթարկվելուց առաջ, անհրաժեշտություն է առաջանում այն թրջել և նախապատրաստել։