Կատարի դիվանագիտական ճգնաժամ (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարի դիվանագիտական ճգնաժամ
Կատարի արտաքին քաղաքականություն
Qatar diplomatic crisis.svg
     Կատար     Երկրներ, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ Սաուդյան Արաբիա, Բահրեյն, ԱՄԷ, Եգիպտոս, Լիբիայի չճանաչված կառավարություն, Մալդիվներ, Մավրիտանիա և Եմեն
Թվական 2017 թվականի հունիսի 5 – մինչ օրս
Վայր Կատար
Պատճառ Ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար
Արդյունք Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և արաբական մի շարք այլ պետություններ խզել են հարաբերությունները Կատարի հետ
Հակառակորդներ
{{{2}}} Կատար {{{2}}} Սաուդյան Արաբիա

ԱՄԷ ԱՄԷ
Բահրեյն Բահրեյն
Եգիպտոս Եգիպտոս
Մալդիվներ Մալդիվներ
Եմեն Եմեն
Մավրիտանիա Մավրիտանիա

Կատարի դիվանագիտական ճգնաժամ (արաբ․՝ قطع العلاقات الدبلوماسية مع قطر‎‎), դիվանագիտական ճգնաժամ Պարսից ծոցի երկրների շրջանում, որը սկսվել է 2017 թվականի հունիսի 5-ին, երբ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան և Մալդիվները[1] խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ[2][3]: Արաբական երկրները մեղադրում են Կատարին՝ «Մուսուլման եղբայրներ», «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, ինչպես նաև շիական Իրանի հետ կապեր ունենալու համար[4] [5][6][7]:

Մինչ այդ, կատարական «Ալ-Ջազիրա» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ դիվանագիտական ճգնաժամի իրական պատճառը 2017 թվականին կատարական ինֆորմացիոն գործակալության համացանցային ռեսուրսների բազայի կոտրումն է[8]:

Ճգնաժամին մասնակից բոլոր երկրները, բացառությամբ Եգիպտոսի, Լիբիայի և Մալդիվների, անդամակցում են Պարսից ծոցի համագործակցության խորհրդին, որը տարածաշրջանային տնտեսական և քաղաքական միություն է:

Ենթադրաբար, 2017 թվականի մայիսին տեղի է ունեցել կատարական QNA ինֆորմացիոն գործակալության ռեսուրսների բազայի կոտրում: Հրապարակված փաստաթղթերից մեկում Կատարի էմիրը աջակցություն է հայտնել Իրանին և Համասին: Պաշտոնական Դոհան միջազգային սկանդալը անվանել է «վիդեո կեղծիք»՝ չբացատրելով, սակայն, դրա ծագումը: Այդուհանդերձ, կատարական լրատվական գործակալությունները, արդեն իսկ, այն անվանել են կեղծ: 2017 թվականի հունիսի 3-ին հաքերները կոտրել են նաև Բահրեյնի արտաքին գործերի նախարար Հալիդ բին Ահմեդ ալ Խալիֆայի թվիթերի պաշտոնական էջը[9]: Այս իրադարձությունների արդյունքում Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան և Մալդիվները խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ[10][11]:

Զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Gulf Air-ը,[12] EgyptAir-ը,[13] Emirates-ը, FlyDubai-ը, Air Arabia-ն, Saudi Arabian Airlines-ը և Etihad Airways-ը դադարեցրել թռիչքները դեպի Կատար[14]:

Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը կատարցի դիվանագետներին տվել է 48 ժամ՝ երկիրը լքելու համար[15]:

Վերը նշված բոլոր երկրները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Կատարը[16]: Պարսից ծոցի երեք երկրներ (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն) Կատարի քաղաքացիներին տվել են երկու շաբաթ ժամանակ՝ դուրս գալու երկրից[17]:

Կատարը հեռացվել է Հակաեմենական ռազմական կոալիցիայից:

Շրի Լանկայի մի շարք բանկեր դադարեցրել են գնել կատարական ռիալ: Նրանք պատճառաբել են նրանով, որ Սինգապուրի իրենց գործընկերները խնդրել են իրենց գործարքներ չկատարել կատարական դրամական միավորով: Շրի Լանկայի կենտրոնական բանկն էլ հայտարարել է, որ ինքը չի ստիպել երկրի գործարար բանկերին չկիրառել ռիալը[18]:

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը զրոյացրել է Qatar Airways-ի լիցենզիան և հրամայել, որ ավիաընկերությունը երկու օրվա ընթացքում փակի իր գրասենյակները թագավորության ողջ տարածքում: Ավիաընկերությունը հայտարարել է, որ կվերադարձնի բոլոր ուղևորների տոմսերի գումարները[19]:

ԱՄԷ-ի բոլոր նավթային նավահանգիստներին արգելվել է ընդունել Կատարի դրոշներով նավերին նավահանգիստ: Բացի այդ, արգելվել է նաև օտար երկրներից ժամանող նավերի մուտքը դեպի նավահանգիստներ, որոնք այնուհետ շարժվելու էին դեպի Կատար[20]:

Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության գլխավոր քարտուղար, եվրապատգամավոր Նիկոլյա Բեն հայտարարել է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման ֆոնին Ֆրանսիան նույնպես պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ[21]:

Սաուդյան Արաբիայի պահանջով փակվել է Ալ-Ջազիրայի տեղական ծառայությունը: Ըստ արաբական կառավարության, լրատվական գործակալությունը տարածել է հակասաուդական տեղեկատվություն և սրել է իրավիճակը՝ «հակամարտող» կողմերի միջև[22]:

Մավրիկիոսը դարձել է ոչ արաբական երկրորդ պետությունը (Շրի Լանկայից հետո), որը խզել է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ Որպես պատճառ նշվել է Կատարի կողմից ահաբեկիչներին ֆինանսավորելու փաստը[23]:

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է Կատարին սնունդ մատակարարել՝ Պարսից ծոցի երկրների կողմից հայտարարված էմբարգոյի ֆոնին: Իրանի գյուղատնտեսության նախարար Ռեզա Նուրանին հայտարարել է, որ իրենք կարող են մատակարարել սննդի բոլոր տեսակները, ինչի կարիքը կունենա Կատարը: Մինչ այդ, ԶԼՄ-ներ հայտնել են, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դադարեցրել են շաքարի ներկրումը Կատար: Կատարը մեծ կախվածություն ունի շաքարի ներկրումից: Տարեկան այս երկիր ներկրվում է շուրջ 100 000 տոննա շաքարավազ: Եգիպտական լրատվական գործակալություններից մեկն էլ հայտնել էր, որ Դոհայի բնակիչները սննդի խոշոր պաշարներ են կուտակում՝ հնարավոր դեֆիցիտից խուսափելու համար[24]:

Եգիպտոսի կառավարությունը ստեղծել է արտակարգ հանձնաժողով, որը պետք է զբաղվի Կատարի շուրջ ծավալվող իրադարձություններով: Հանձնաժողովում ընդգրկվել են Եգիպտոսի պաշտպանության, արտաքին գործերի, ներքին գործերի, աշխատանքի և միգրացիայի, ինչպես նաև սփյուռքի նախարարության աշխատակիցները: Հանձնաժողովի հիմնական նպատակներից մեկը կհանդիսանա Կատարի շուրջ ծավալվող իրադարձությունների մոնիթորինգը: Բացի այդ օրակարգային է նաև եգիպտացի միգրանտների և աշխատավորների, անհրաժեշտության դեպքում, հայրենիք վերադարձնելու հարցը: Կատարում այսօր ապրում է շուրջ 250 000 եգիպտացի աշխատանքային միգրանտ[25]:

Հունիսի 6-ին Մավրիտանիան հայտարարել է, որ պաշտոնապես խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ[26], իսկ արդեն հունիսի 7-ին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է Կոմորյան կղզիները[27]:

Հազարավոր բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են մնացել կատար-սաուդական սահմանագծին, այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են արգելել կատարական համարներով բեռնատար ավտոմեքենաների ազատ տեղաշարժը Սաուդյան Արաբիայի տարածքով: Արաբական ԶԼՄ-ները տարածել են տեսահոլովակ , որտեղ երևում է թե ինչպես են դատարկվել կատարական խանութները՝ տնտեսական բլոկադայից մեկ օր անց[28]:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Հիթեր Ուիլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատճառներ չի տեսնում՝ փակելու իր ռազմական ավիաբազան Կատարում: Այդ մասին նա հայտարարել է Սենատում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ[29]:

Մարոկկոյի պետական ավիափոխադրողը՝ Royal Air-ը հայտարարել է, որ կդադարեցնի տրանզիտ թռիչքները դեպի Դոհա, չնայած որ Մարոկկոն չի հայտարարել Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման վերաբերյալ[30]:

Հորդանանի տեղեկատվության նախարար Մուհամմեդ ալ Մումինին հայտարարել է, որ երկրում փակվելու է Ալ-Ջազիրայի տեղական ծառայությունը[31]:

Հորդանանը[32], Ջիբութին[33] և Սենեգալը[34] հայտարարել են, որ կրճատում են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:

ԱՄԷ կառավարությունը պահանջել է, որպեսզի Կատարի պաշտոնական ավիափոխադրող՝ Qatar Airways-ը փակի իր բոլոր գրասենյակները երկրի տարածքում: Ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ն Qatar Airways-ին չի զրկել լիցենզիայից[35]:

Պատասխան արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների որոշումները՝ խզելու հարաբերությունները Կատարի հետ, «հիմնավորված չեն և հիմնված են կեղծ և անհիմն փաստարկների վրա»: Հարաբերությունների խզման նպատակը պարզ է: Այդ երկրները ցանկանում են իրենց իշխանությունը տարածել ինքնիշխան Կատարի վրա: Դա միջազգային իրավունքի շրջանակներում ինքնիշխանության սկզբունքի խախտում է: Քարոզարշավը, որն իրականացվում է Կատարի դեմ, հիմնված է կեղծիքի և ստի վրա»:

Պաշտոնական Դոհան կոչ է արել Պարսից ծոցի բոլոր երկրներին նստել երկխոսության: Մինչ այդ, Կատարի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ երկիրը չի պատրաստվում սրել իրավիճակը: Նախարարը նշել էր, որ Կատարը պատրաստ է նաև այլ երկրների հետ փոխհամագործակցության, որի արդյունքում կհարթվեր ստեղծված իրավիճակը[36]:

Qatar Airways-ը, ի պատասխան, դադարեցրել է թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի այլ երկրներ[37]:

Կատարի իշխանությունները բանակցություններ են վարում Իրանի և Թուրքիայի՝ դեպի Կատար սնունդ և ըմպելիքներ ներկրելու համար: Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ փոխադրումները կիրականացվեն ազգային փոխադրողի միջոցով[38]:

Օտարերկրյա արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • {{{2}}} Պակիստան՝ Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը չի գտնվում օրակարգում[39]:
  • {{{2}}} Քուվեյթ՝ Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահը կոչ է արել կողմերին նստել երկխոսության, հանձն առնելով միջնորդի դերը, դիվանագիտական ճգնաժամի շրջանակներում[40]:
  • {{{2}}} Թուրքիա՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրները կարող են ունենալ տարաձայնություններ, բայց բանակցությունները անխտիր պետք է շարունակվեն, և խնդիրները պետք է խաղաղ ճանապարհով լուծվեն: Նա հայտարարել է, որ Թուրքիան մտահոգված է ներկա իրավիճակով և անելու է հնարավոր ամեն ինչ՝ Պարսից ծոցի ավազանի երկրների հարաբերությունների կարգավորման համար: Չավուշօղլուն նշել է, որ նախագահ Էրդողանը նույնպես կոչ է անում կողմերին՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ[42]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arab states sever ties with Qatar, announce blockade»։ ch-aviation 
  2. «Saudi Arabia, Bahrain and Egypt Cut Ties With Qatar»։ Bloomberg.com։ 2017-06-05։ Վերցված է 2017-06-05 
  3. «Qatar row: Six countries cut links with Doha»։ BBC News (en-GB)։ 2017-06-05։ Վերցված է 2017-06-05 
  4. Арабские страны обвинили Катар в поддержке Аль-Каиды и ИГ Lenta.ru, 5 июня 2017
  5. Разрыв дипотношений с Катаром ТАСС, 5 июня 2017
  6. Saudi Arabia, UAE, Egypt, Bahrain and Yemen cut ties with Qatar
  7. 4 nations cut diplomatic ties to Qatar as Arab rift deepens
  8. «Saudi Arabia, UAE, Egypt, Bahrain cut ties to Qatar»։ AlJazeera.com։ 2017-06-05։ Վերցված է 2017-06-05 
  9. «Bahrain minister briefly hacked after Qatar cyber attack»։ Phys.org։ Վերցված է 5 June 2017 
  10. «Analysis | What’s going on with Qatar?»։ Washington Post։ Վերցված է 2017-06-05 
  11. «Qatar row: Five countries cut links with Doha»։ BBC News (en-GB)։ 2017-06-05։ Վերցված է 2017-06-05 
  12. «Emirates, Etihad, Flydubai, Gulf Air and Air Arabia to suspend Qatar flights - Gulf Business»։ Gulf Business։ 5 June 2017։ Վերցված է 5 June 2017 
  13. «EgyptAir Suspends Flights to Qatar Until Special Notice»։ sputniknews.com (անգլերեն)։ Վերցված է 5 June 2017 
  14. «Qatar diplomatic crisis: How it affects air travel»։ www.aljazeera.com։ 5 June 2017։ Վերցված է 5 June 2017 
  15. «Qatar: 'No justification' for cutting diplomatic ties»։ www.aljazeera.com։ Վերցված է 5 June 2017 
  16. «4 Arab nations cut diplomatic ties to Qatar as rift deepens»
  17. Reuters AFP (5 June 2017)։ «Saudi, Egypt, UAE, Bahrain and Yemen isolate Qatar over 'terrorism' as rift deepens»։ DAWN.COM (անգլերեն)։ Վերցված է 5 June 2017 
  18. «Банки на Шри-Ланке перестали покупать катарский риал, сообщили СМИ»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1431+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  19. «Саудовская Аравия аннулировала лицензию Катарских авиалиний»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1320+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  20. «Нефтяные порты Абу-Даби прекратили сообщение с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1257+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  21. «Генсек Нацфронта заявил, что Франции тоже следует разорвать связи с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1241+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  22. «Саудовская Аравия закрыла офис телеканала "Аль-Джазира"»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1909+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  23. «Маврикий разорвал дипломатические отношения с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1848+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  24. «Иран готов поставлять Катару еду на фоне эмбарго стран Персидского залива»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1848+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  25. «В Египте создали чрезвычайную комиссию по ситуации вокруг Катара»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1845+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  26. «Мавритания объявила о разрыве дипломатических отношений с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T2359+0300Z։ Վերցված է 2017-06-07 
  27. «Коморские острова заявили о разрыве дипломатических отношений с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170607T1404+0300Z։ Վերցված է 2017-06-07 
  28. «Тысячи машин скопились на границе между Катаром и Саудовской Аравией»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1629+0300Z։ Վերցված է 2017-06-07 
  29. «В США заявили, что не видят предпосылок для закрытия авиабазы в Катаре»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1944+0300Z։ Վերցված է 2017-06-07 
  30. «Марокканские авиалинии перестают летать в арабские страны через Доху»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T2307+0300Z։ Վերցված է 2017-06-07 
  31. «Иордания вслед за Саудовской Аравией закрыла офис телеканала "Аль-Джазира"»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T2309+0300Z։ Վերցված է 2017-06-07 
  32. Katie Hunt, Elizabeth Roberts, Victoria Brown (June 6, 2017)։ «Qatar: We're 'willing to talk' to resolve diplomatic crisis»։ CNN։ Վերցված է June 6, 2017 
  33. http://www.djibdiplomatie.dj/index.php/8-communique-de-presse/660-urgent-communique-de-presse
  34. «Senegal recalls Qatar ambassador, backs Saudi in Gulf row»։ Reuters։ June 7, 2017։ Վերցված է June 7, 2017 
  35. «ОАЭ распорядились закрыть все офисы Qatar Airways»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170607T1453+0300Z։ Վերցված է 2017-06-07 
  36. «Доха призвала страны Персидского залива к диалогу»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1015+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  37. «Qatar Airways приостановила рейсы в несколько стран»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T0334+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  38. «Катар ведет переговоры с Ираном и Турцией о поставках продовольствия и воды»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170607T1232+0300Z։ Վերցված է 2017-06-07 
  39. «Pakistan has no plans to cut diplomatic ties with Qatar: FO - The Express Tribune»։ The Express Tribune։ 5 June 2017։ Վերցված է 5 June 2017 
  40. «Доха призвала страны Персидского залива к диалогу»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170606T1015+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  41. «Тиллерсон призвал страны преодолеть разногласия в ситуации с Катаром»։ РИА Новости (ռուսերեն)։ 20170605T1714+0300Z։ Վերցված է 2017-06-06 
  42. «Turkey calls for dialogue over Qatar rift with Arab states»։ Reuters։ Mon Jun 05 12:25:16 UTC 2017։ Վերցված է 2017-06-06