Ալկիոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնագույն ալկիոն
Ալկիոններ
Ալկիոնը՝ ձուկ ուտելիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Ենթատիպ [[Ողնաշարավորներ]]
Դաս [[Թռչուններ]]
Կարգ [[Ալկիոնանմաններ]]
Ընտանիք Ալկիոններ
Ցեղ [[Ալկիոն]]
Տեսակ Երկնագույն ալկիոն
Լատիներեն անվանում
Alcedo atthis
Linnaeus, 1758
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 554549
NCBI 36245

Ալկիոններ (լատ.՝ Alcedinidae), ալկիոնանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 22, ՀՀ-ում՝ 1 տեսակ (երկնագույն ալկիոն (Alcedo atthis)). նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը, 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 27-38 սմ։ Ամփոփ մարմնով, ամրակազմ թռչուն է։ Կտուցն ուղիղ է, երկար պոչը՝ կարճ։ Հասունի մարմինը վերևից վառ կապույտ-կանաչ է, մեջքը, գոտկատեղը, վերնապոչը՝ փայլփլուն կապույտ, ներքևից նարնջագույն։ Այտերը նարնջագույն և սպիտակ են կզակը՝ սպիտակ։ Արուի կտուցը սև է, էգի ենթակտուցը՝ կարմիր շերտով։ Երիտասարդը նման է էգին, սակայն ավելի խամրած է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրում սուզվում է՝ նախօրոք մի պահ օդում կանգ առնելուց հետո կամ նստած տեղից ջուրը նետվելով։ Սուլում է ականջ ծակող ձայնով։ Տարածված է լճակներում, լճերում, գետերում, ձկնաբուծական ջրավազանների առափնյա շամբուտներում, եղեգնուտներում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում են էգը և արուն՝ մայիսին՝ ջրափերի ավազոտ կամ կավոտ զառիթափերի փորվածքներում (30-100 սմ խորությամբ)։ Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու։ Թխսկալում է 21 օր։ Ձագերին կերակրում է մայրը։ Ձագերը բնից հեռանում են հունիսի վերջին։ Հուլիսին կարող է ձվադրել և բազմանալ 2 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png