Սևագլուխ քրքջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևագլուխ քրքջան
Սևագլուխ քրքջան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Դաշտակտցարանմաններ
Ընտանիք Ճայանմաններ
Ենթաընտանիք Ճայեր
Տեսակ Սևագլուխ քրքջանը
Լատիներեն անվանում
Larus ichthyaetus
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սևագլուխ քրքջանը[1] պատկանում է որորների ընտանիքին։ Տարածված է Եվրոպայում, Ղրիմում, Ազովի ծովում, Միջին Ասիայում ,Մոնղոլիայում։ Հայաստանում տարածված որորներից ամենահազվագյուտն ու խոշորն է։ Համարվում է հազվագյուտ ձմեռող տեսակ։ Նշված է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական տնտեսություննրի ջրավազաններում, բնական լճակներում և Սևանի ավազանում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջքը և թևերը մոխրագույն են, թևերի ծայրը և գլուխը սև, մարմնի մյուս մասերը սպիտակ են, ոտքերը դեղին, կտուցը կարմրադեղնագույն է՝ օղակավորված սև շերտով։ Ձմռանը գլուխը գորշասևագույն է։ Երիտասարդ անհատները գորշագույն են, սպիտակ որովայոնվ, պոչը երիզված է սև շերտով։ Թևերի բացվածքը՝ 175սմ։ Քաշը՝1.8-2կգ։

Ձվերը

Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռելու են գալիս սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Գարնանային վերադարձը դեպի բնադրավայրերը տեղի է ունենում մարտի վերջերին։ Սնվում է թույլ և հիվանդ ձկներով ու նրանց մնացորդներով և կրծողներով։ Բավական լռակյաց թռչուն է, ձայնը ցածր է, բայց կոպիտ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Птицы|страницы=90
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ քրքջան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ քրքջան» հոդվածին։