Սովորական այծկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական այծկիթ
Սովորական այծկիթ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք այծկիթների
Լատիներեն անվանում
Caprimulgus europaeus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 22689887
NCBI 9646

Սովորական այծկիթ (լատին․՝ Caprimulgus europaeus), այծկիթների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը 26-28 սմ է, թևերի բացվածքը՝ 57-64 սմ։ Փետրածածկը դարչնագույն է՝ մոխրագույն ու սպիտակ բարդ նախշերով։ Թևերը և պոչը երկար են, կտուցը՝ շատ փոքր։ Արուի արտաքին թևի 3 առաջնային փետուրները սպիտակ բծերով են։ Պոչի եզրային փետուրների ծայրերը սպիտակ են։ Էգի թևի և պոչի սպիտակը փոխվում է դեղին-դարչնագույնի։

Գիշերային թռչուն է, հաճախ ճանաչելի է մռլտոց հիշեցնող ձայնով։ Ցերեկը հանգստանում է գետնին կամ ծառի հորիզոն, ճյուղերին։ Թռիչքն անձայն է՝ ձիգ տարածած լծևերով երկար սահասավառնումներով։ Առավել տեսանելի է մթնշաղին։ Սնվում է թռչող անողնաշարավորներով, հիմնականում՝ գիշերային թիթեռներով։

Լայնորեն տարածված է, սակայն խուսափում է խիտ անտառներից և ցանքատարածություններից։ Ձվադրում է ուղղակի գետնին՝ փոսիկի մեջ։ Դնում է 31 մմ տրամագծով, մոխրագույն-սպիտակ՝ բաց դարչնագույն պտերով 1-2 ձու։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական այծկիթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական այծկիթ» հոդվածին։