Սպիտակ մեծ տառեղ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Սպիտակ մեծ տառեղ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Ardea alba
(Linnaeus, 1758)
|
||||||||||||||
| Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
| Հատուկ պահպանություն | ||||||||||||||
| Արեալ | ||||||||||||||
| Թռչնի բույն
Ամբողջ տարին Միայն ձմեռը | ||||||||||||||
|
Սպիտակ մեծ տառեղ (լատիներեն՝ Ardea alba), մեծ ճահճային թռչուն։
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վոլգայի ափերին, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Խոշոր թռչուն է, երկար ոտքերով ու կտուցով։ Աչքն ամբողջությամբ դեղին է, փետրավորումը՝ սպիտակ, ոտքերը և կտուցը սև են։ Ամռանը միայն կտուցի հիմքն է դեղնում, իսկ ձմռանն ամբողջ կտուցը։ Գարնանը մեջքի վրա ունի երկար, նոսր ու կոշտ (30-40 հատ) հովհարաձև փետուրներ, որոնք հասնում են մինչև պոչը։ Քաշը՝ 1-1.5 կգ է։
Թռչնի այս տեսակը միշտ էլ համարվել է հազվագյուտ տեսակ, հանդիպում է գարնանային ու աշնանային ընթացքում՝ Սևանա լճի ավազանում, ավելի հաճախ՝ Արարատյան դաշտի ճահճուտներում։ Ամեն տարի մեծ սպիտակ տառեղի 200-300 անհատ երամներ կազմած ձմեռում են Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների արհեստական լճակներում։

Ձայնը կոշտ է ու սղված։ 19 և 20-րդ դարերում այն անհետացման եզրին էր կանգնած, որի պատճառը նրա գեղեցիկ փետուրներն էին։

Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանըի ողնաշարավորներ։ Սպիտակ մեծ տառեղ Արխիվացված 2021-09-21 Wayback Machine
- Սպիտակ մեծ տառեղ bss.sfsu.edu
- Կենդանական բազմազանություն
- Սպիտակ մեծ տառեղ www.birds.cornell.edu
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ մեծ տառեղ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ մեծ տառեղ» հոդվածին։ |
| ||||||||||
