Արաբական օրիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակ օրիքս
Արաբական օրիքս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Oryx leucoryx
Պետեր Սիմոն Պալլաս
Հոմանիշներ
  • Oryx gazella leucoryx Pallas, 1777
  • Oryx leucorix (Link, 1795)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Արաբական օրիքս կամ սպիտակ օրիքս (լատ.՝ Oryx leucoryx), օրիքսների դասի միջին չափի այծքաղ, որը տարածված է Արևմտյան Ասիայի անապատային և կիսաանապատային գոտիներում[1][2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական օրիքսը օրիքսների դասի ամենափոքր ներկայացուցիչներից է, որի մարմնի երկարությունը կազմում է 80-100 սմ, իսկ քաշը՝ մինչև 70 կգ։ Արտաքինից մարմինը պատված է թույլ բրդածածկով։ Ոտքերն ու մարմինը դեղնավուն են, իսկ երբեմն նույնիսկ դարչնագույն։

Յուրաքանչյուր արաբական օրիքսի դեմքն ունի յուրահատուկ մուգ շագանակագույն նախշեր։ Այծքաղների և՛ արուները, և՛ էգերը ունեն գրեթե նույն երկարությամբ եղջյուրներ, որի երկարությունը հասնում է 50-70 սմ։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական օրիքսը հեշտորեն ընտելանում է անապատային կյանքին։ Անդրադարձնող արևի ճառագայթները մարմինը պաշտպանում են ջերմությունից։ Բնածին մի շարք գործոնների ազդեցությամբ արաբական օրիքսի մարմնի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 46.5 °C, իսկ գիշերը՝ 36 °C: Բնական նման ընտրությունը նվազեցնում է կենդանիների ջրի պահանջը։

Արաբական օրիքսներն իրենց դասի մյուս ներկայացուցիչների պես խոտակերներ են․ նրանք սնվում են խոտով, ծառի թփերով և տերևներով։ Այս այծքաղները կարող են երկար ժամանակ ապրել առանց ջրի։ Բացառություն են կազմում միայն հղի առանձնյակները, որոնց մոտ ավելի հաճախակի է նկատվում ջրի պահանջ։ Արաբական օրիքսները բնակվում են խմբերով, որոնք, որպես կանոն կազմված են չորսից հինգ առանձնյակներից։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում արաբական օրիքսները տարածված են եղել Սինայի թերակղզում, Միջագետքում, ինչպես նաև Արաբական թերակղզում։ 19-րդ դարում կենդանիները հայտնվել են անհետացման եզրին և նրանց տարածվածության արեալը սահմանափակվել է Արաբական թերակղզով։ Կենդանիների թվի կրճատման վրա ազդող գործոններից ամենանշանակալին որսագողությունն է։ Կենդանիները իրենց կողմն են ձգում որսորդներին, քանի որ ունեն բավականին համեղ միս։ 1972 թվականի գնահատականով կենդանիների այս տեսակը հայտարարվել է լիովին անհետացած։

Կենդանիների տեսակի վերականգնման ուղղությամբ կատարվող քայլեր ձեռնարկվեցին այն ժամանակ, երբ արաբները փոխեցին բնության պահպանության վերաբերյալ իրենց մոտեցումները։ Արաբական օրիքսի տեսակները սկսել են վերականգնվել Օմանում (1982), Հորդանանում (1983), Սաուդյան Արաբիայում (1990) և Արաբական Միացյալ Էմիրություններում (2007): Հաջողություններն այնքան զգալի էին, որ որոշ ժամանակ անց սույն երկրներից փոքրիկ խմբեր ներկրվեցին նաև Իսրայել և Բահրեյն։

Այնուամենայնիվ, անգամ հիմա արաբական օրիքսները համարվում են խոցելի տեսակ։ 2007 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն հեռացնել է Օմանի արաբական օրիքսներով բնակեցված տարածքները Համաշխարհային ժառանգության ցանկից։ Դա ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ օբյեկտը հեռացվեց ցանկից։ Ի տարբերություն Օմանի՝ Սաուդյան Արաբիայում և Իսրայելում խրախուսվում է օրիքսների թվաքանակի ավելացումը։ 2012 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքի արգելոցներում բուծվել են 500 նոր կենդանիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Ա Կաթնասուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ» — 104 էջ։
  2. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։