Jump to content

Արաբական պետությունների լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արաբական լիգաից)
Արաբական պետությունների լիգա
Արաբական պետությունների լիգայի դրոշը
Изображение логотипа

Արաբական պետությունների լիգա մտնող երկրները
Տեսակտարածաշրջանային կազմակերպություն, քաղաքական միություն և Միջազգային կազմակերպություն
Հիմնադրվածմարտի 22, 1945
Գլխադասային գրասենյակHeadquarters of the Arab League, Կահիրե
Պաշտ. լեզու(ներ)արաբերեն
Գլխավոր քարտուղարAhmed Aboul Gheit?
ՀիմնադիրԵգիպտոս, Իրաք, Հորդանան, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Եմեն և Մարոկկո
Պարգևներ
Կայքleagueofarabstates.net(արաբ.)

Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ; արաբ․՝ جامعة الدول العربية‎‎ Ջամիաթ ալ-Դուալ ալ-Արաբիա), միջազգային կազմակերպություն, որը միավորում է 20-ից ավել արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվեց 1945 թվականի մարտի 22-ին, Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Անգլիան, հաշվի առելով արաբական երկրների միավորվելու ձգտումը, որոշեց ստեղծել մի այնպիսի կառույց, որը կմիավորեր արաբական երկրները, կլիներ նրա վերահսկողության ներքո և կծառայեր որպես հենարան Մերձավոր Արևելքում անգլիական քաղաքականության համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իդենը, 1941 և 1943 թվականներին արաբական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նշել էր, որ Անգլիան պատրաստ է աջակցել ցանկացած նախագծի, որը ուղղված կլինի արաբական միասնությանը։ Իդենի նման հայտարարությունից հետո՝ 1943 թվականին, արաբական երկրների կառավարությունները ձեռնամուխ եղան Արաբական Միության ստեղծման բանակցություններին։

1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ալեքսանդրիայում տեղի ունեցավ կոնֆերանս 7 արաբական երկրների միջև, որի ընթացքում որոշվեց ձևավորել Արաբական Պետությունների Լիգան՝ որպես անկախ պետություններ արտաքին քաղաքականության բլոկ։ 1945 թվականին Կահիրեում կայացած կոնֆերանսի ժամանակ ստորագրվեց Լիգայի կանոնադրությունը, որով և սկիզբ դրվեց նրա գործունեությանը։

Ըստ կանոնադրության, ԱՊԼ-ի գլխավոր նպատակն էր անդամ երկրների միջև կապերի ամրապնումը, նրանց անկախության և սուվերենության պահպանումը և արաբական երկրներին հուզող հարցերի և խնդիրների լուծումը։ Հարկ է նշել, որ ԱՊԼ-ի՝ անկախության և սուվերենության պահպանման դրույթը գործնական կիրառություն չստացավ նրա գործունեության հենց սկզբից։ Ընդհակառակը, նրա որոշումները, որպես կանոն, թելադրված էին բրիտանական իմպերիալիզմի կողմից։ Դրա վառ օրինակն էր սիրիա-լիբանանյան հարցում ընդունած որոշումը (1945 թվականի հուլիս), ըստ որի Լիգան պահանջեց Ֆրանսիայի զորքերի անհապաղ դուրսբերումը Սիրիայից և Լիբանանից, սակայն նույնը չպահանջեց անգլիական զորքերից։

Ինչ վերաբերում է պաղեստինյան խնդրին, ապա այս հարցի շուրջ ընդունած բազմաթիվ որոշումներում Լիգան իր ուշադրությունը կենտրոնացրել էր միայն սիոնիզմի դեմ պայքարի վրա, անուշադրության մատնելով արաբների՝ բրիտանական իմպերիալիզմի դեմ ուղղված բողոքները։ 1947 թվականի դեկտեմբերին Կահիրեում տեղի ունեցավ ԱՊԼ անդամ երկրների կոնֆերանս, որը ընթացավ բավական լարված մթնոլորտում։ Արդյունքում որոշվեց հակազդել Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու գործընթացին և պաշտպանել Պաղեստինի ամբողջականությունը։ Իսրայել պետության հռչակումից հետո, հենց ԱՊԼ-ի ընդունած որոշմամբ առաջնորդվելով, արաբական երկրները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։

1944 թվականին Ալեքսանդրյան Արձանագրությունը ընդունելուց հետո, 1945 թվականի մարտի 22-ին ստեղծվեց Արաբական Պետությունների Լիգան (ԱՊԼ) ։ Այն ձևավորվեց, որպես կրոնական կազմակերպություն և նրա կազմում էին արաբական երկրները, որոնք նպատակ ունեին զարգացնել տնտեսությունը, լուծել առկա խնդիրները և համակարգել քաղաքական նպատակները[2]։ Հետագայում այլ պետություններ միացան լիգային[3]։ Յուրաքանչյուր պետություն խորհրդում ունի մեկ ձայնի իրավունք։ Առաջին խոշոր գործողությունն այն էր, որ իրականացվեց միացյալ միջամտություն, երբ 1948 թվականին ձևավորվեց Իսրայել պետությունը և արաբական աշխարհում իրականացվում էին զանգավածային ցույցեր, սակայն այս միջամտության հիմնական մասնակից՝ Տրանսհորդանանը համաձայնվեց Իսրայելի հետ կիսել Պաղեստինյան հողերը, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից առաջարկաված ծրագրով և Եգիպտոսը միջամտեց, որպեսզի կասեցնի Ամմանի այս նպատակները[4]։ Դրանից հետո երկու տարի անց կողմերը փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր ստեղծեցին։ 1965 թվականին ստեղծվել է ընդհանուր շուկան[2][5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետությունների անդամակցության տարեթվերը, Կոմորյան կղզիները (շրջանակ) անդամակցել է 1933 թվականին
     1940-ականներ      1950-ականներ      1960-ականներ      1970-ականներ

Արաբական Պետությունների Լիգայի անդամ պետությունները զբաղեցնում են 13,000,000 քառ․ կմ տարածք և գտնվում են երկու մայրցամաքներում՝ Աֆրիկա և Ասիա։ Տարածքները հիմնականում բաղկացած են չոր անապատներից, ինչպիսին է Սահարան։ Այդուհանդերձ, այն իր մեջ է ընդգրկում մի շարք պտղաբեր տարածքներ, ինչպիսիք են՝ Նեղոսի հովիտը, Ջուբայի հովիտը և Շեբել հովիտը Սոմալի թերակղզում, Ատլասի լեռները Մաղրիբում և Բարեբեր մահիկը, որը տարածվում է Միջագետքով և Լևանտեով։ Տարածքն ընդգրկում է Արաբիայի հարավային խորքային անտառները և աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը։

Անդամ պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Լիգայի խարտիան, որը հայտնի է նաև որպես Արաբական Պետությունների Լիգայի Պակտ անվամբ, Արաբական Լիգայի հիմնադիր պայմանագիրն է։ Այն ընդունվել է 1945 թվականին և նախատեսում է, որ Արաբական Պետությունների Լիգան կազմված է անկախ արաբական պետություններից, որոնք ստորագրել են այս Պակտը[6]։

1945 թվականին նրա կազմում նախապես եղել են վեց անդամ պետություն, իսկ ներկայումս Արաբական Լիգան զբաղեցնում է 14 մլն քառ․կմ տարածք և նրա կազմում են 22 անդամ պետություն և 5 դիտորդ պետություն։ Այժմ 22 անդամներից երեքը Աֆրիկայի տարածքի ամենամեծ պետություններից են (Սուդան, Ալժիր և Լիբիա) և Մերձավոր Արևելքի ամենամեծ պետությունը՝ Սաուդյան Արաբիան։

20-րդ դարի երկրորդ կեսին նկատվում էր անդամների թվի ավելացում և ընդհանուր առամբ անդամակցեցին 15 արաբական պետություն։ 2011 թվականին Սիրիան դադարեց անդամ լինելուց, երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 2016 թվականի դրությամբ անդամ են 22 պետություն։ Դրանք են՝

5 դիտորդ պետություններն են՝

2011 թվականի փետրվարի 22-ին Լիբիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց և խաղաղ բնակչության դեմ ռազմական ուժի կիրառությունից հետո, Արաբական Պետությունների Լիգայի Գլխավոր Քարտուղար՝ Ամր Մուսսան հայտարարեց, որ Լիբիայի անդամակցությունը կասեցվում է։ Նա ասաց, որ․ «Կազմակերպությունը որոշել է դադարեցնել լիբիական պատվիրակությունների մասնակցությունը Արաբական Լիգայի բոլոր նիստերին»[8]։ Դա դարձրեց Լիբիան երկրորդ երկիրը, որի անդամակցությունը դադարեցվեց Լիգայում։ Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆին հայտարարեց, որ Լիգայի որոշումը անօրինական է, հայտարարելով, որ․ «Արաբական Լիգայի պատմությունը ավարտված է։ Չկա այլևս Արաբական Լիգան»[9][10]։ 2011 թվականի օգոստոսի 25-ին Գլխավոր Քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարեց, որ «ժամանակն» է, որպեսզի վերականգնվի Լիբիայի լիիրավ անդամի կարգավիճակը։ Ազգային անցումային խորհուրդը, որը ճանաչվել էր, որպես Լիբիայի ժամանակավար կառավարությունը օգոստոսի 17-ի նիստին ուղարկեց ներկայացուցիչ, որը պետք է մասնակցեր քննարկմանը, արդյոք պետք է Լիբիան վերադառնա կազմակերպություն[11]։

2011 թվականի սեպտեմբերի 20-ին Արաբական խորհրդարանը առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել Սիրիայի և Եմենի անդամակցությունը, կապված Արաբական գարնան իրադարձությունների հետ, քանի որ այդ երկրներում բռնաճնշումներ էին կատարվում քաղաքական ընդդիմադիրների և ցուցարարների նկատմամբ[12]։ Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունվեց որոշում, համաձայն որի չորս օր անց կասեցվելու է Սիրիայի անդամակցությունը, եթե Ասադը փոփոխություններ չկատարի։ Սիրիան, Լիբանանը և Եմենը դեմ քվեարկեցին որևէ միջամտություն իրականացնելուն, իսկ Իրաքը ձեռնպահ մնաց քվեարկությունից[13]։ 2011 թվականի դեկտեմբերին Արաբական Լիգան ռեժիմի կողմից մարդկանց նկատմամբ բռնաճնշումները «վերահսկելու» համար ուղարկեց հանձնաժողով։ Հանձնաժողովը նախագահում էր Մուհամմեդ Ահմեդ Մուստաֆա ալ-Դաբիրը, ով եղել է Օմար ալ-Բաշիրի ռազմական հետախուզության ղեկավարը[14][15][16]։ 2013 թվականի մարտի 6-ին Արաբական Լիգայում տեղ հատկացվեց Սիրիայի Ազգային Կոալիցիային, որպես Սիրիայի ներկայացուցիչներ[17]։ 2014 թվականի մարտի 9-ին Նաբիլ ալ-Արաբին հայտարարեց, որ Սիրիայի տեղը մնում է կազմակերպությունում թափուր, մինչ ընդդիմությունը կավարտի իր ինստիտուտների ձևավորումը[18]։

Կազմակերպության բարձրագույն մարմինը Լիգայի խորհուրդն է, որտեղ անդամ-պետություններից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում։ Լիգայի նպատակները նշված են 1945 թվականին ստորագրված դաշնագրում և նախատեսում են «դրան մասնակից պետությունների միջև կապերի ամրապնդում, միացյալ քաղաքական ուղղու հիմնում՝ անդամ երկրների միջև համագործակցություն, անկախությունը և գերիշխանությունը պաշտպանելու և ընդհանրապես արաբական երկրների գործերը և շահերը քննարկելու համար»։ Համագործակցությունը չի սահմանափակվում քաղաքական ասպարեզով և ներառում է նաև տնտեսական, ֆինանսական, կապի, մշակութային, սոցիալական և սանիտարական փոխհարաբերությունները։ Բացի այդ, համագործակցությունը ներառում է նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքացիությունը, անձնագրերը, վիզաները, հանցագործների հանձնումը[19]։

Գագաթանժողովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի Արաբական Լիգայի Գագաթնաժողովի լոգոն
No. Տարի Անցկացման վայր Հյուրընկալ քաղաք
1 13–17 հունվար 1964 Եգիպտոս Եգիպտոս Կահիրե
2 5–11 սեպտեմբեր 1964 Եգիպտոս Եգիպտոս Ալեքսանդրիա
3 13–17 սեպտեմբեր 1965 Մարոկկո Մարոկկո Կասաբլանկա
4 29 օգոտստոս 1967 Սուդան Սուդան Խարթում
5 21–23 դեկտեմբեր 1969 Մարոկկո Մարոկկո Ռաբաթ
6 26–28 նոյեմբեր 1973 Ալժիր Ալժիր Ալժիր (քաղաք)
7 29 հոկտեմբեր 1974 Մարոկկո Մարոկկո Ռաբաթ
8 25–26 հոկտեմբեր 1976 Եգիպտոս Եգիպտոս Կահիրե
9 2–5 նոյեմբեր 1978 Իրաք Իրաք Բաղդադ
10 20–22 նոյեմբեր 1979 Թունիս Թունիս Թունիս (քաղաք)
11 21–22 նոյեմբեր 1980 Հորդանան Հորդանան Ամման
12 6–9 սեպտեմբեր 1982 Մարոկկո Մարոկկո Ֆես
13 1985 Մարոկկո Մարոկկո Կասաբլանկա
14 1987 Հորդանան Հորդանան Ամման
15 հունիս 1988 Ալժիր Ալժիր Ալժիր (քաղաք)
16 1989 Մարոկկո Մարոկկո Կասաբլանկա
17 1990 Իրաք Իրաք Բաղդադ
18 1996 Եգիպտոս Եգիպտոս Կահիրե
19 27–28 մարտ 2001 Հորդանան Հորդանան Ամման
20 27–28 մարտ 2002 Լիբանան Լիբանան Բեյրութ
21 1 մարտ 2003 Եգիպտոս Եգիպտոս Շարմ էլ Շեյխ
22 22–23 մայիս 2004 Թունիս Թունիս Թունիս (քաղաք)
23 22–23 մարտ 2005 Ալժիր Ալժիր Ալժիր (քաղաք)
24 28–30 մարտ 2006 Սուդան Սուդան Խարթում
25 27–28 մարտ 2007 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Ալ-Ռիադ
26 29–30 մարտ 2008 Սիրիա Սիրիա Դամասկոս
27 28–30 մարտ 2009 Կատար Կատար Դոհա
28 27–28 մարտ 2010 Լիբիա Լիբիա Սիրտ
29 27–29 մարտ 2012 Իրաք Իրաք Բաղդադ
30 21–27 մարտ 2013 Կատար Կատար Դոհա[20]
31 25–26 մարտ 2014 Քուվեյթ Քուվեյթ Ալ-Քուվեյթ[21]
32 28–29 մարտ 2015 Եգիպտոս Եգիպտոս Շարմ էլ Շեյխ[22]
33 20 հուլիս 2016 Մավրիտանիա Մավրիտանիա Նուակշոտ
34 23–29 մարտ 2017 Հորդանան Հորդանան Ամման[23]

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Լիգայի համատեղ Պաշտպանական խորհուրդը Արաբական Լիգայի ինստիտուտներից մեկն է[24]։ Պաշտպանության խորհուրդը ստեղծվել է 1950 թվականին Համատեղ պաշտպանության և տնտեսական համագործակցության պայմանագրի հիման վրա, որով համաձայնեցվում էր Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների համատեղ պաշտպանությունը[25]։

Արաբական Լիգան որպես կազմակերպություն չունի ոչ մի զինվորական ուժ, ինչպես ՄԱԿ-ը կամ ԵՄ-ն, բայց 2007 թվականի գագաթնաժողովին որոշում կայացվեց ստեղծել պաշտպանական ուժեր և իրականացնել խաղաղապահ առաքելություններ՝ Հարավային Լիբիայում, Դարֆուրում, Իրաքում և այլ թեժ կետերում։

2015 թվականի Եգիպտոսում կայացած գագաթնաժողովին անդամ պետությունները համաձայնեցրեցին սկզբունքները, որոնց հիման վրա պետք է ստեղծվեր միասնական ռազմական ուժերը[26]։

Արտակարգ գագաթնաժողովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
No. Տարի Անցկացման վայր Հյուրընկալ քաղաք
1 21–27 սեպտեմբեր1970 Եգիպտոս Եգիպտոս Կահիրե
2 17–28 հոկտեմբեր 1976 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Ալ-Ռիադ
3 7–9 սեպտեմբեր1985 Մարոկկո Մարոկկո Կասաբլանկա
4 8–12 նոյեմբեր 1987 Հորդանան Հորդանան Ամման
5 7–9 հունիս 1988 Ալժիր Ալժիր Ալժիր
6 23–26 հունիս1989 Մարոկկո Մարոկկո Կասաբլանկա
7 28–30 մարտ 1990 Իրաք Իրաք Բաղդադ
8 9–10 օգոստոս 1990 Եգիպտոս Եգիպտոս Կահիրե
9 22–23 հունիս1996 Եգիպտոս Եգիպտոս Կահիրե
10 21–22 հոկտեմբեր 2000 Եգիպտոս Եգիպտոս Կահիրե
11 7 հունվար 2016 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Ալ-Ռիադ
  • Երկու գագաթնաժողովներ չեն ընդգրկվում Արաբական Լիգայի գագաթնաժողովների ցանկում՝
  • 14-րդ գագաթնաժողովը Ֆեսում տեղի է ունեցել երկու փուլով՝
    • 1981 թվականի նոյեմբերի 25-ի գագաթնաժողովը, որը տևել է 5 ժամ, ավարտվել է առանց որևէ փաստաթղթի ստորագրման,
    • 1982 թվականի գագաթնաժողովը անցել է սեպտեմբերի 6-9։

Գրագիտությունը Արաբական Լիգայի պետություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրագիտության մակարդակը արաբական աշխարհում

Գրագիտության վերաբերյալ տեղեկություններ հավաքելիս, տարբեր երկրներում տարբեր մեթոդներ են կիրառում։ Հիմնականում հաշվի է առնվում տվյալ երկրում գրագետ մարդկանց թվաքանակը։ Արաբական աշխարհում գրագիտության մակարդակը տատանվում է, և հատկապես պետք է հաշվի առնել նավթային գների աճը, որը հնարավորություն տվեց Պարսից ծոցի երկրներում կառուցել բազում դպրոցներ և համալսարաններ։

Շարք Պետություն Գրագիտության մակարդակ
1 Կատար Կատար 97.3[27]
2 Պաղեստին Պաղեստին 96.5[27]
3 Քուվեյթ Քուվեյթ 96.3[27]
4 Բահրեյն Բահրեյն 95.7[27]
5 Հորդանան Հորդանան 95.4[27]
6 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 94.4[27]
7 Լիբանան Լիբանան 93.9[27]
8 ԱՄԷ ԱՄԷ 93.8[27]
9 Օման Օման 91.1[27]
10 Լիբիա Լիբիա 91[27]
11 Սիրիա Սիրիա 86.4[27]
12 Իրաք Իրաք 85.7[27]
13 Թունիս Թունիս 81.8[27]
14 Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ 81.8[27]
15 Ալժիր Ալժիր 80.2[27]
16 Սուդան Սուդան 75.9[27]
17 Եգիպտոս Եգիպտոս 73.8[27]
18 Եմեն Եմեն 70.1[27]
19 Ջիբութի Ջիբութի 70.0[28]
20 Մարոկկո Մարոկկո 68.5[27]
21 Մավրիտանիա Մավրիտանիա 52.1[27]
22 Սոմալի Սոմալի 44–72[29]

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Լիգան հանդիսանում է 22 անդամ պետություններից կազմված մշակութային և էթնիկական կազմակերպություն, ընդ որում անդամ պետությունների բնակչության մեծամասնությունը արաբներ են։ 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անդամ պետությունների ընդհանուր բնակչության թվաքանակը հաշվվում էր 359 մլն մարդ։ Նրա բնակչությունը աճում է ավելի արագ, քան աշխարհի այլ շրջաններում։ Առավել խիտ բնակեցված երկիրը Եգիպտոսն է, որի բնակչության թվաքանակը կազմում է 91 մլն մարդ[30]։ Ամենաքիչը բնակեցված է Կոմորյան կղզիներ, որի բնակչությունը կազմում է 0․6 մլն մարդ։

Շարք Պետություն Բնակչություն խտությունը (քառ/կմ) Խտություն (քմ) Նշումներ
1 Եգիպտոս Եգիպտոս 92,519,544 82 212 [31]
2 Ալժիր Ալժիր 37,100,000 16 41 [32]
3 Իրաք Իրաք 37,056,169 73 189 [33]
4 Մարոկկո Մարոկկո 32,064,173 71 184 [32]
5 Սուդան Սուդան 30,894,000 16 41 [34]
6 Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 28,146,658 12 31 [32]
7 Եմեն Եմեն 23,580,000 45 117 [32]
8 Սիրիա Սիրիա* 21,906,000 118 306 [32]
9 Թունիս Թունիս 10,673,800 65 168 [35]
10 Սոմալի Սոմալի 11,400,000 18 47 [32]
11 ԱՄԷ ԱՄԷ 8,264,070 99 256 [36]
12 Լիբիա Լիբիա 6,733,620 3.8 9.8 [32][37]
13 Հորդանան Հորդանան 6,332,000 71 184 [32]
14 Պաղեստին Պաղեստին 4,550,368 756 1,958 [38]
15 Լիբանան Լիբանան 4,224,000 404 1,046 [32]
16 Քուվեյթ Քուվեյթ 3,566,437 200 518 [32]
17 Մավրիտանիա Մավրիտանիա 3,291,000 3.2 8.3 [32]
18 Օման Օման 2,845,000 9.2 24 [32]
19 Կատար Կատար 1,699,435 154 399 [32]
20 Բահրեյն Բահրեյն 1,234,596 1,646 4,263 [39]
21 Ջիբութի Ջիբութի 864,000 37 96 [32]
22 Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ 691,000 309 800 [32]
Ընդհանուր Արաբական լիգա Արաբական լիգա 356,398,918 30.4 78.7
  • Սիրիայի ժողովրդագրությունը նախքան քաղաքացիական պատերազմը։

Արաբական Լիգայի անդամ պետությունների գրեթե բոլոր քաղաքացիները իսլամի հետևորդներ են, քրիստոնեությունը երկրորդ կրոնն է։ Առնվազն 15 միլիոն քրիստոնյաներ ապրում են՝ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում, Սուդանում և Սիրիայում։ Բացի այդ, կան ավելի փոքր, բայց զգալի թվով Դրուզներ, Եզդիներ, Շաբաքսներ և Մանդեյաններ։ Ոչ կրոնական արաբների թվաքանակը հայտնի չէ, քանի որ, որպես կանոն հասանելի չեն տվյալները, սակայն Pew Forum կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց թիվը 1% MENA-ի երկրներում[40]։

Արաբական Լիգայի պաշտոնական լեզուն գրական արաբերենն է, որը հիմնված է դասական արաբերենի վրա։ Այնուամենայնիվ, Արաբական լիգայի մի քանի երկրներ ունեն այլ պաշտոնական կամ ազգային լեզուներ, ինչպիսիք են սոմալիերենը, բերբերենը, քրդերենը, ասորերենը և նուբիերենը։ Բացի այդ, խոսում են արաբական տարբեր բարբառներով, ինչպիսիք են եգիպտական արաբերենը, Լևանտի արաբերենը և մարոկկյան արաբերենը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  2. 2,0 2,1 Arab League formed — History.com This Day in History — 3/22/1945. History.com. Retrieved on 2014-04-28.
  3. HowStuffWorks "Arab League". History.howstuffworks.com (2008-02-27). Retrieved on 2014-04-28.
  4. Avi Shlaim, Collusion Across the Jordan: King Abdullah, the Zionist Movement and the Partition of Palestine. Oxford, U.K., Clarendon Press, 1988; Uri Bar-Joseph, Uri, The Best of Enemies: Israel and Transjordan in the War of 1948. London, Frank Cass, 1987; Joseph Nevo, King Abdullah and Palestine: A Territorial Ambition (London: Macmillan Press; New York: St. Martin's Press, 1996.
  5. Robert W. MacDonald, The League of Arab States: A Study in Regional Organization. Princeton, New Jersey, United States, Princeton University Press, 1965.
  6. «Pact of the League of Arab States, March 22, 1945». Yale Law School. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  7. Library, C. N. N. «Arab League Fast Facts». CNN.
  8. Libya suspended from Arab League sessions – Israel News, Ynetnews. Ynetnews.com (1995-06-20). Retrieved on 2014-04-28.
  9. Souhail Karam – Tom Heneghan – Michael Roddy (2011 թ․ մարտի 16). «Gaddafi taunts critics, dares them to get him». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  10. Kat Higgins (2011 թ․ մարտի 16). «Libya: Clashes Continue As World Powers Stall». Sky News. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  11. «Arab League Recognizes Libyan Rebel Council». RTT News. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Arab League parliament urges Syria suspension». Al Jazeera. 2011 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. «Arab League Votes to Suspend Syria Over Crackdown». New York Times. 2011 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. Kenner, D. (2011 թ․ դեկտեմբերի 27). «The World's Worst Human Rights Observer». Foreign Policy. As Arab League monitors work to expose President Bashar al-Assad's crackdown, the head of the mission is a Sudanese general accused of creating the fearsome "Janjaweed," which was responsible for the worst atrocities during the Darfur genocide.
  15. Syrian activists slam Arab League mission head Արխիվացված 2012-03-08 Wayback Machine CNN, 28 December 2011.
  16. «Violence in second Syrian city ahead of Arab League monitors' visit». The Guardian. 2011 թ․ դեկտեմբերի 28.
  17. Ian Black. «Syrian opposition takes Arab League seat». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  18. «Syria opposition 'not yet ready for Arab League seat'». The Daily Star Newspaper – Lebanon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. Դիվանագիտական բառարան, 1948 թ
  20. Arab League Summit 2013 Արխիվացված 2018-10-04 Wayback Machine. Qatarconferences.org (2013-03-27). Retrieved on 2014-04-28.
  21. Arab League summit hit by new rifts - Features. Al Jazeera English. Retrieved on 2014-04-28.
  22. Opposition fail to get Syria Arab League seat - Middle East. Al Jazeera English. Retrieved on 2014-04-28.
  23. «الأردن يستضيف القمة العربية في مارس». www.alarabiya.net.
  24. «Arab-Israeli Wars: 60 Years of Conflict». ABC-CLIO. Վերցված է 30 հունիս2014-ին.
  25. Osmańczyk, Edmund Jan (2003). «League of Arab States». In Mango, Anthony (ed.). Encyclopedia of the United Nations and international agreements. Vol. 2 (3 ed.). New York: Routledge. էջ 1290.
  26. «Arab summit agrees on unified military force for crises». Reuters. 2015 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  27. 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 27,11 27,12 27,13 27,14 27,15 27,16 27,17 27,18 27,19 The World Factbook Արխիվացված 2016-11-24 Wayback Machine. Cia.gov. Retrieved on 2014-04-28.
  28. DK Publishing (2012). Compact Atlas of the World. Penguin. էջ 138. ISBN 0756698596.
  29. «Family Ties: Remittances and Livelihoods Support in Puntland and Somaliland» (PDF). FSNAU. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  30. «Central Agency for Public Mobilization And Statistics». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին.
  31. Official Egyptian Population clock Արխիվացված 30 Հոկտեմբեր 2012 Wayback Machine
  32. 32,00 32,01 32,02 32,03 32,04 32,05 32,06 32,07 32,08 32,09 32,10 32,11 32,12 32,13 32,14 «World Population Prospects, Table A.1» (PDF). 2008 revision. United Nations Department of Economic and Social Affairs. 2009: 17. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  33. «Site institutionnel du Haut-Commissariat au Plan du Royaume du Maroc». Site institutionnel du Haut-Commissariat au Plan du Royaume du Maroc.
  34. «الجهاز المركزي للإحصاء». www.cbs.gov.sd. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  35. «National Statistics Institute of Tunisia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  36. «المركز الوطني للإحصاء: المواطنون 947.9 ألفاً - جريدة الاتحاد». Alittihad.ae. Արխիվացված օրիգինալից հուլիսի 19, 2011-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  37. «The World Factbook». cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  38. «Estimated Population in the Palestinian Territory Mid-Year by Governorate,1997-2016». Palestinian Central Bureau of Statistics. State of Palestine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  39. Bahraini Census 2010 - تعداد السكــان العام للبحريــن 2010 Արխիվացված 2018-07-22 Wayback Machine. Census2010.gov.bh. Retrieved on 2014-04-28.
  40. «Religious Diversity Around The World – Pew Research Center». Pew Research Center's Religion & Public Life Project. 2014 թ․ ապրիլի 4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական պետությունների լիգա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 667