Jump to content

Ունիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ունիա (լատ․ unio-միասնություն, միավորում), մեկ գերիշխանության ներքո մի շարք միապետությունների միավորման ձև։ Պետական իրավունքում տարբերում են անձնական (անհատական) և իրական (օրգ․) ունիա։ Անձնական ունիայով միավորված պետությունները պահպանում էին ինքնուրույնությունը, իսկ ընդհանուր միապետի իշխանությունը հաճախ եղել է անվանական։ Իրական ունիան ստեղծվել է պայմանագրի (օրինակ, Շվեդիայի և Նորվեգիայի ունիա 1814-1905 թթ.) կամ ուժեղ պետության միակողմանի ակտի (Ավստրիայի և Հունգարիայի ունիա 1867– 1918-ին, Դանիայի և Իսլանդիայի ունիա 1918–1944) հիման վրա։ Միջազգային հարաբերություններում իրական ունիան հանդես է եկել որպես միասնական սուվերեն պետություն:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 250)։