Jump to content

Արաբական պետությունների լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական պետությունների լիգա
Արաբական պետությունների լիգայի դրոշը
պատկերանիշ

Արաբական պետությունների լիգա մտնող երկրները
Տեսակտարածաշրջանային կազմակերպություն, քաղաքական միություն, Միջազգային կազմակերպություն և language-based geopolitical organization?
Հիմնադրվածմարտի 22, 1945
Գլխադասային գրասենյակHeadquarters of the Arab League, Կահիրե
Պաշտ. լեզու(ներ)արաբերեն
Գլխավոր քարտուղարAhmed Aboul Gheit?
ՀիմնադիրԵգիպտոս, Իրաք, Հորդանան, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Եմեն և Մարոկկո
Պարգևներ
Կայքleagueofarabstates.net(արաբ.)

Արաբական պետությունների լիգա (ԱՊԼ; արաբ․՝ جامعة الدول العربية Ջամիաթ ալ-Դուալ ալ-Արաբիա), միջազգային կազմակերպություն, որը միավորում է 20-ից ավել արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվեց 1945 թվականի մարտի 22-ին, Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Եմենը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Անգլիան, հաշվի առելով արաբական երկրների միավորվելու ձգտումը, որոշեց ստեղծել մի այնպիսի կառույց, որը կմիավորեր արաբական երկրները, կլիներ նրա վերահսկողության ներքո և կծառայեր որպես հենարան Մերձավոր Արևելքում անգլիական քաղաքականության համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Իդենը, 1941 և 1943 թվականներին արաբական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նշել էր, որ Անգլիան պատրաստ է աջակցել ցանկացած նախագծի, որը ուղղված կլինի արաբական միասնությանը։ Իդենի նման հայտարարությունից հետո՝ 1943 թվականին, արաբական երկրների կառավարությունները ձեռնամուխ եղան Արաբական Միության ստեղծման բանակցություններին։

1944 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ալեքսանդրիայում տեղի ունեցավ կոնֆերանս 7 արաբական երկրների միջև, որի ընթացքում որոշվեց ձևավորել Արաբական Պետությունների Լիգան՝ որպես անկախ պետություններ արտաքին քաղաքականության բլոկ։ 1945 թվականին Կահիրեում կայացած կոնֆերանսի ժամանակ ստորագրվեց Լիգայի կանոնադրությունը, որով և սկիզբ դրվեց նրա գործունեությանը։

Ըստ կանոնադրության, ԱՊԼ-ի գլխավոր նպատակն էր անդամ երկրների միջև կապերի ամրապնումը, նրանց անկախության և սուվերենության պահպանումը և արաբական երկրներին հուզող հարցերի և խնդիրների լուծումը։ Հարկ է նշել, որ ԱՊԼ-ի՝ անկախության և սուվերենության պահպանման դրույթը գործնական կիրառություն չստացավ նրա գործունեության հենց սկզբից։ Ընդհակառակը, նրա որոշումները, որպես կանոն, թելադրված էին բրիտանական իմպերիալիզմի կողմից։ Դրա վառ օրինակն էր սիրիա-լիբանանյան հարցում ընդունած որոշումը (1945 թվականի հուլիս), ըստ որի Լիգան պահանջեց Ֆրանսիայի զորքերի անհապաղ դուրսբերումը Սիրիայից և Լիբանանից, սակայն նույնը չպահանջեց անգլիական զորքերից։

Ինչ վերաբերում է պաղեստինյան խնդրին, ապա այս հարցի շուրջ ընդունած բազմաթիվ որոշումներում Լիգան իր ուշադրությունը կենտրոնացրել էր միայն սիոնիզմի դեմ պայքարի վրա, անուշադրության մատնելով արաբների՝ բրիտանական իմպերիալիզմի դեմ ուղղված բողոքները։ 1947 թվականի դեկտեմբերին Կահիրեում տեղի ունեցավ ԱՊԼ անդամ երկրների կոնֆերանս, որը ընթացավ բավական լարված մթնոլորտում։ Արդյունքում որոշվեց հակազդել Պաղեստինում հրեական պետություն ստեղծելու գործընթացին և պաշտպանել Պաղեստինի ամբողջականությունը։ Իսրայել պետության հռչակումից հետո, հենց ԱՊԼ-ի ընդունած որոշմամբ առաջնորդվելով, արաբական երկրները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։

1944 թվականին Ալեքսանդրյան Արձանագրությունը ընդունելուց հետո, 1945 թվականի մարտի 22-ին ստեղծվեց Արաբական Պետությունների Լիգան (ԱՊԼ) ։ Այն ձևավորվեց, որպես կրոնական կազմակերպություն և նրա կազմում էին արաբական երկրները, որոնք նպատակ ունեին զարգացնել տնտեսությունը, լուծել առկա խնդիրները և համակարգել քաղաքական նպատակները[2]։ Հետագայում այլ պետություններ միացան լիգային[3]։ Յուրաքանչյուր պետություն խորհրդում ունի մեկ ձայնի իրավունք։ Առաջին խոշոր գործողությունն այն էր, որ իրականացվեց միացյալ միջամտություն, երբ 1948 թվականին ձևավորվեց Իսրայել պետությունը և արաբական աշխարհում իրականացվում էին զանգավածային ցույցեր, սակայն այս միջամտության հիմնական մասնակից՝ Տրանսհորդանանը համաձայնվեց Իսրայելի հետ կիսել Պաղեստինյան հողերը, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից առաջարկաված ծրագրով և Եգիպտոսը միջամտեց, որպեսզի կասեցնի Ամմանի այս նպատակները[4]։ Դրանից հետո երկու տարի անց կողմերը փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր ստեղծեցին։ 1965 թվականին ստեղծվել է ընդհանուր շուկան[2][5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետությունների անդամակցության տարեթվերը, Կոմորյան կղզիները (շրջանակ) անդամակցել է 1933 թվականին
     1940-ականներ      1950-ականներ      1960-ականներ      1970-ականներ

Արաբական Պետությունների Լիգայի անդամ պետությունները զբաղեցնում են 13,000,000 քառ․ կմ տարածք և գտնվում են երկու մայրցամաքներում՝ Աֆրիկա և Ասիա։ Տարածքները հիմնականում բաղկացած են չոր անապատներից, ինչպիսին է Սահարան։ Այդուհանդերձ, այն իր մեջ է ընդգրկում մի շարք պտղաբեր տարածքներ, ինչպիսիք են՝ Նեղոսի հովիտը, Ջուբայի հովիտը և Շեբել հովիտը Սոմալի թերակղզում, Ատլասի լեռները Մաղրիբում և Բարեբեր մահիկը, որը տարածվում է Միջագետքով և Լևանտեով։ Տարածքն ընդգրկում է Արաբիայի հարավային խորքային անտառները և աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը։

Անդամ պետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Լիգայի խարտիան, որը հայտնի է նաև որպես Արաբական Պետությունների Լիգայի Պակտ անվամբ, Արաբական Լիգայի հիմնադիր պայմանագիրն է։ Այն ընդունվել է 1945 թվականին և նախատեսում է, որ Արաբական Պետությունների Լիգան կազմված է անկախ արաբական պետություններից, որոնք ստորագրել են այս Պակտը[6]։

1945 թվականին նրա կազմում նախապես եղել են վեց անդամ պետություն, իսկ ներկայումս Արաբական Լիգան զբաղեցնում է 14 մլն քառ․կմ տարածք և նրա կազմում են 22 անդամ պետություն և 5 դիտորդ պետություն։ Այժմ 22 անդամներից երեքը Աֆրիկայի տարածքի ամենամեծ պետություններից են (Սուդան, Ալժիր և Լիբիա) և Մերձավոր Արևելքի ամենամեծ պետությունը՝ Սաուդյան Արաբիան։

20-րդ դարի երկրորդ կեսին նկատվում էր անդամների թվի ավելացում և ընդհանուր առամբ անդամակցեցին 15 արաբական պետություն։ 2011 թվականին Սիրիան դադարեց անդամ լինելուց, երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 2016 թվականի դրությամբ անդամ են 22 պետություն։ Դրանք են՝

5 դիտորդ պետություններն են՝

2011 թվականի փետրվարի 22-ին Լիբիայի քաղաքացիական պատերազմի սկսվելուց և խաղաղ բնակչության դեմ ռազմական ուժի կիրառությունից հետո, Արաբական Պետությունների Լիգայի Գլխավոր Քարտուղար՝ Ամր Մուսսան հայտարարեց, որ Լիբիայի անդամակցությունը կասեցվում է։ Նա ասաց, որ․ «Կազմակերպությունը որոշել է դադարեցնել լիբիական պատվիրակությունների մասնակցությունը Արաբական Լիգայի բոլոր նիստերին»[8]։ Դա դարձրեց Լիբիան երկրորդ երկիրը, որի անդամակցությունը դադարեցվեց Լիգայում։ Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆին հայտարարեց, որ Լիգայի որոշումը անօրինական է, հայտարարելով, որ․ «Արաբական Լիգայի պատմությունը ավարտված է։ Չկա այլևս Արաբական Լիգան»[9][10]։ 2011 թվականի օգոստոսի 25-ին Գլխավոր Քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարեց, որ «ժամանակն» է, որպեսզի վերականգնվի Լիբիայի լիիրավ անդամի կարգավիճակը։ Ազգային անցումային խորհուրդը, որը ճանաչվել էր, որպես Լիբիայի ժամանակավար կառավարությունը օգոստոսի 17-ի նիստին ուղարկեց ներկայացուցիչ, որը պետք է մասնակցեր քննարկմանը, արդյոք պետք է Լիբիան վերադառնա կազմակերպություն[11]։

2011 թվականի սեպտեմբերի 20-ին Արաբական խորհրդարանը առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել Սիրիայի և Եմենի անդամակցությունը, կապված Արաբական գարնան իրադարձությունների հետ, քանի որ այդ երկրներում բռնաճնշումներ էին կատարվում քաղաքական ընդդիմադիրների և ցուցարարների նկատմամբ[12]։ Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունվեց որոշում, համաձայն որի չորս օր անց կասեցվելու է Սիրիայի անդամակցությունը, եթե Ասադը փոփոխություններ չկատարի։ Սիրիան, Լիբանանը և Եմենը դեմ քվեարկեցին որևէ միջամտություն իրականացնելուն, իսկ Իրաքը ձեռնպահ մնաց քվեարկությունից[13]։ 2011 թվականի դեկտեմբերին Արաբական Լիգան ռեժիմի կողմից մարդկանց նկատմամբ բռնաճնշումները «վերահսկելու» համար ուղարկեց հանձնաժողով։ Հանձնաժողովը նախագահում էր Մուհամմեդ Ահմեդ Մուստաֆա ալ-Դաբիրը, ով եղել է Օմար ալ-Բաշիրի ռազմական հետախուզության ղեկավարը[14][15][16]։ 2013 թվականի մարտի 6-ին Արաբական Լիգայում տեղ հատկացվեց Սիրիայի Ազգային Կոալիցիային, որպես Սիրիայի ներկայացուցիչներ[17]։ 2014 թվականի մարտի 9-ին Նաբիլ ալ-Արաբին հայտարարեց, որ Սիրիայի տեղը մնում է կազմակերպությունում թափուր, մինչ ընդդիմությունը կավարտի իր ինստիտուտների ձևավորումը[18]։

Կազմակերպության բարձրագույն մարմինը Լիգայի խորհուրդն է, որտեղ անդամ-պետություններից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում։ Լիգայի նպատակները նշված են 1945 թվականին ստորագրված դաշնագրում և նախատեսում են «դրան մասնակից պետությունների միջև կապերի ամրապնդում, միացյալ քաղաքական ուղղու հիմնում՝ անդամ երկրների միջև համագործակցություն, անկախությունը և գերիշխանությունը պաշտպանելու և ընդհանրապես արաբական երկրների գործերը և շահերը քննարկելու համար»։ Համագործակցությունը չի սահմանափակվում քաղաքական ասպարեզով և ներառում է նաև տնտեսական, ֆինանսական, կապի, մշակութային, սոցիալական և սանիտարական փոխհարաբերությունները։ Բացի այդ, համագործակցությունը ներառում է նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքացիությունը, անձնագրերը, վիզաները, հանցագործների հանձնումը[19]։

Գագաթանժողովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի Արաբական Լիգայի Գագաթնաժողովի լոգոն
No.ՏարիԱնցկացման վայրՀյուրընկալ քաղաք
113–17 հունվար 1964Եգիպտոս ԵգիպտոսԿահիրե
25–11 սեպտեմբեր 1964Եգիպտոս ԵգիպտոսԱլեքսանդրիա
313–17 սեպտեմբեր 1965Մարոկկո ՄարոկկոԿասաբլանկա
429 օգոտստոս 1967Սուդան ՍուդանԽարթում
521–23 դեկտեմբեր 1969Մարոկկո ՄարոկկոՌաբաթ
626–28 նոյեմբեր 1973Ալժիր ԱլժիրԱլժիր (քաղաք)
729 հոկտեմբեր 1974Մարոկկո ՄարոկկոՌաբաթ
825–26 հոկտեմբեր 1976Եգիպտոս ԵգիպտոսԿահիրե
92–5 նոյեմբեր 1978Իրաք ԻրաքԲաղդադ
1020–22 նոյեմբեր 1979Թունիս ԹունիսԹունիս (քաղաք)
1121–22 նոյեմբեր 1980Հորդանան ՀորդանանԱմման
126–9 սեպտեմբեր 1982Մարոկկո ՄարոկկոՖես
131985Մարոկկո ՄարոկկոԿասաբլանկա
141987Հորդանան ՀորդանանԱմման
15հունիս 1988Ալժիր ԱլժիրԱլժիր (քաղաք)
161989Մարոկկո ՄարոկկոԿասաբլանկա
171990Իրաք ԻրաքԲաղդադ
181996Եգիպտոս ԵգիպտոսԿահիրե
1927–28 մարտ 2001Հորդանան ՀորդանանԱմման
2027–28 մարտ 2002Լիբանան ԼիբանանԲեյրութ
211 մարտ 2003Եգիպտոս ԵգիպտոսՇարմ էլ Շեյխ
2222–23 մայիս 2004Թունիս ԹունիսԹունիս (քաղաք)
2322–23 մարտ 2005Ալժիր ԱլժիրԱլժիր (քաղաք)
2428–30 մարտ 2006Սուդան ՍուդանԽարթում
2527–28 մարտ 2007Սաուդյան Արաբիա Սաուդյան ԱրաբիաԱլ-Ռիադ
2629–30 մարտ 2008Սիրիա ՍիրիաԴամասկոս
2728–30 մարտ 2009Կատար ԿատարԴոհա
2827–28 մարտ 2010Լիբիա ԼիբիաՍիրտ
2927–29 մարտ 2012Իրաք ԻրաքԲաղդադ
3021–27 մարտ 2013Կատար ԿատարԴոհա[20]
3125–26 մարտ 2014Քուվեյթ ՔուվեյթԱլ-Քուվեյթ[21]
3228–29 մարտ 2015Եգիպտոս ԵգիպտոսՇարմ էլ Շեյխ[22]
3320 հուլիս 2016Մավրիտանիա ՄավրիտանիաՆուակշոտ
3423–29 մարտ 2017Հորդանան ՀորդանանԱմման[23]

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Լիգայի համատեղ Պաշտպանական խորհուրդը Արաբական Լիգայի ինստիտուտներից մեկն է[24]։ Պաշտպանության խորհուրդը ստեղծվել է 1950 թվականին Համատեղ պաշտպանության և տնտեսական համագործակցության պայմանագրի հիման վրա, որով համաձայնեցվում էր Արաբական պետությունների լիգայի անդամ պետությունների համատեղ պաշտպանությունը[25]։

Արաբական Լիգան որպես կազմակերպություն չունի ոչ մի զինվորական ուժ, ինչպես ՄԱԿ-ը կամ ԵՄ-ն, բայց 2007 թվականի գագաթնաժողովին որոշում կայացվեց ստեղծել պաշտպանական ուժեր և իրականացնել խաղաղապահ առաքելություններ՝ Հարավային Լիբիայում, Դարֆուրում, Իրաքում և այլ թեժ կետերում։

2015 թվականի Եգիպտոսում կայացած գագաթնաժողովին անդամ պետությունները համաձայնեցրեցին սկզբունքները, որոնց հիման վրա պետք է ստեղծվեր միասնական ռազմական ուժերը[26]։

Արտակարգ գագաթնաժողովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
No.ՏարիԱնցկացման վայրՀյուրընկալ քաղաք
121–27 սեպտեմբեր1970Եգիպտոս ԵգիպտոսԿահիրե
217–28 հոկտեմբեր 1976Սաուդյան Արաբիա Սաուդյան ԱրաբիաԱլ-Ռիադ
37–9 սեպտեմբեր1985Մարոկկո ՄարոկկոԿասաբլանկա
48–12 նոյեմբեր 1987Հորդանան ՀորդանանԱմման
57–9 հունիս 1988Ալժիր ԱլժիրԱլժիր
623–26 հունիս1989Մարոկկո ՄարոկկոԿասաբլանկա
728–30 մարտ 1990Իրաք ԻրաքԲաղդադ
89–10 օգոստոս 1990Եգիպտոս ԵգիպտոսԿահիրե
922–23 հունիս1996Եգիպտոս ԵգիպտոսԿահիրե
1021–22 հոկտեմբեր 2000Եգիպտոս ԵգիպտոսԿահիրե
117 հունվար 2016Սաուդյան Արաբիա Սաուդյան ԱրաբիաԱլ-Ռիադ
  • Երկու գագաթնաժողովներ չեն ընդգրկվում Արաբական Լիգայի գագաթնաժողովների ցանկում՝
  • 14-րդ գագաթնաժողովը Ֆեսում տեղի է ունեցել երկու փուլով՝
    • 1981 թվականի նոյեմբերի 25-ի գագաթնաժողովը, որը տևել է 5 ժամ, ավարտվել է առանց որևէ փաստաթղթի ստորագրման,
    • 1982 թվականի գագաթնաժողովը անցել է սեպտեմբերի 6-9։

Գրագիտությունը Արաբական Լիգայի պետություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրագիտության մակարդակը արաբական աշխարհում

Գրագիտության վերաբերյալ տեղեկություններ հավաքելիս, տարբեր երկրներում տարբեր մեթոդներ են կիրառում։ Հիմնականում հաշվի է առնվում տվյալ երկրում գրագետ մարդկանց թվաքանակը։ Արաբական աշխարհում գրագիտության մակարդակը տատանվում է, և հատկապես պետք է հաշվի առնել նավթային գների աճը, որը հնարավորություն տվեց Պարսից ծոցի երկրներում կառուցել բազում դպրոցներ և համալսարաններ։

ՇարքՊետությունԳրագիտության մակարդակ
1Կատար Կատար97.3[27]
2Պաղեստին Պաղեստին96.5[27]
3Քուվեյթ Քուվեյթ96.3[27]
4Բահրեյն Բահրեյն95.7[27]
5Հորդանան Հորդանան95.4[27]
6Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա94.4[27]
7Լիբանան Լիբանան93.9[27]
8ԱՄԷ ԱՄԷ93.8[27]
9Օման Օման91.1[27]
10Լիբիա Լիբիա91[27]
11Սիրիա Սիրիա86.4[27]
12Իրաք Իրաք85.7[27]
13Թունիս Թունիս81.8[27]
14Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ81.8[27]
15Ալժիր Ալժիր80.2[27]
16Սուդան Սուդան75.9[27]
17Եգիպտոս Եգիպտոս73.8[27]
18Եմեն Եմեն70.1[27]
19Ջիբութի Ջիբութի70.0[28]
20Մարոկկո Մարոկկո68.5[27]
21Մավրիտանիա Մավրիտանիա52.1[27]
22Սոմալի Սոմալի44–72[29]

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Լիգան հանդիսանում է 22 անդամ պետություններից կազմված մշակութային և էթնիկական կազմակերպություն, ընդ որում անդամ պետությունների բնակչության մեծամասնությունը արաբներ են։ 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ անդամ պետությունների ընդհանուր բնակչության թվաքանակը հաշվվում էր 359 մլն մարդ։ Նրա բնակչությունը աճում է ավելի արագ, քան աշխարհի այլ շրջաններում։ Առավել խիտ բնակեցված երկիրը Եգիպտոսն է, որի բնակչության թվաքանակը կազմում է 91 մլն մարդ[30]։ Ամենաքիչը բնակեցված է Կոմորյան կղզիներ, որի բնակչությունը կազմում է 0․6 մլն մարդ։

ՇարքՊետությունԲնակչությունխտությունը (քառ/կմ)Խտություն (քմ)Նշումներ
1Եգիպտոս Եգիպտոս92,519,54482212[31]
2Ալժիր Ալժիր37,100,0001641[32]
3Իրաք Իրաք37,056,16973189[33]
4Մարոկկո Մարոկկո32,064,17371184[32]
5Սուդան Սուդան30,894,0001641[34]
6Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա28,146,6581231[32]
7Եմեն Եմեն23,580,00045117[32]
8Սիրիա Սիրիա*21,906,000118306[32]
9Թունիս Թունիս10,673,80065168[35]
10Սոմալի Սոմալի11,400,0001847[32]
11ԱՄԷ ԱՄԷ8,264,07099256[36]
12Լիբիա Լիբիա6,733,6203.89.8[32][37]
13Հորդանան Հորդանան6,332,00071184[32]
14Պաղեստին Պաղեստին4,550,3687561,958[38]
15Լիբանան Լիբանան4,224,0004041,046[32]
16Քուվեյթ Քուվեյթ3,566,437200518[32]
17Մավրիտանիա Մավրիտանիա3,291,0003.28.3[32]
18Օման Օման2,845,0009.224[32]
19Կատար Կատար1,699,435154399[32]
20Բահրեյն Բահրեյն1,234,5961,6464,263[39]
21Ջիբութի Ջիբութի864,0003796[32]
22Կոմորյան Կղզիներ Կոմորյան Կղզիներ691,000309800[32]
ԸնդհանուրԱրաբական լիգա Արաբական լիգա 356,398,918 30.478.7
  • Սիրիայի ժողովրդագրությունը նախքան քաղաքացիական պատերազմը։

Արաբական Լիգայի անդամ պետությունների գրեթե բոլոր քաղաքացիները իսլամի հետևորդներ են, քրիստոնեությունը երկրորդ կրոնն է։ Առնվազն 15 միլիոն քրիստոնյաներ ապրում են՝ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում, Սուդանում և Սիրիայում։ Բացի այդ, կան ավելի փոքր, բայց զգալի թվով Դրուզներ, Եզդիներ, Շաբաքսներ և Մանդեյաններ։ Ոչ կրոնական արաբների թվաքանակը հայտնի չէ, քանի որ, որպես կանոն հասանելի չեն տվյալները, սակայն Pew Forum կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց թիվը 1% MENA-ի երկրներում[40]։

Արաբական Լիգայի պաշտոնական լեզուն գրական արաբերենն է, որը հիմնված է դասական արաբերենի վրա։ Այնուամենայնիվ, Արաբական լիգայի մի քանի երկրներ ունեն այլ պաշտոնական կամ ազգային լեզուներ, ինչպիսիք են սոմալիերենը, բերբերենը, քրդերենը, ասորերենը և նուբիերենը։ Բացի այդ, խոսում են արաբական տարբեր բարբառներով, ինչպիսիք են եգիպտական արաբերենը, Լևանտի արաբերենը և մարոկկյան արաբերենը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  2. 1 2 Arab League formed — History.com This Day in History — 3/22/1945. History.com. Retrieved on 2014-04-28.
  3. HowStuffWorks "Arab League". History.howstuffworks.com (2008-02-27). Retrieved on 2014-04-28.
  4. Avi Shlaim, Collusion Across the Jordan: King Abdullah, the Zionist Movement and the Partition of Palestine. Oxford, U.K., Clarendon Press, 1988; Uri Bar-Joseph, Uri, The Best of Enemies: Israel and Transjordan in the War of 1948. London, Frank Cass, 1987; Joseph Nevo, King Abdullah and Palestine: A Territorial Ambition (London: Macmillan Press; New York: St. Martin's Press, 1996.
  5. Robert W. MacDonald, The League of Arab States: A Study in Regional Organization. Princeton, New Jersey, United States, Princeton University Press, 1965.
  6. «Pact of the League of Arab States, March 22, 1945». Yale Law School. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  7. Library, C. N. N. «Arab League Fast Facts». CNN.
  8. Libya suspended from Arab League sessions – Israel News, Ynetnews. Ynetnews.com (1995-06-20). Retrieved on 2014-04-28.
  9. Souhail Karam – Tom Heneghan – Michael Roddy (2011 թ․ մարտի 16). «Gaddafi taunts critics, dares them to get him». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  10. Kat Higgins (2011 թ․ մարտի 16). «Libya: Clashes Continue As World Powers Stall». Sky News. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  11. «Arab League Recognizes Libyan Rebel Council». RTT News. 2011 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 25-ին.
  12. «Arab League parliament urges Syria suspension». Al Jazeera. 2011 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. «Arab League Votes to Suspend Syria Over Crackdown». New York Times. 2011 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
  14. Kenner, D. (2011 թ․ դեկտեմբերի 27). «The World's Worst Human Rights Observer». Foreign Policy. As Arab League monitors work to expose President Bashar al-Assad's crackdown, the head of the mission is a Sudanese general accused of creating the fearsome "Janjaweed," which was responsible for the worst atrocities during the Darfur genocide.
  15. Syrian activists slam Arab League mission head Արխիվացված 2012-03-08 Wayback Machine CNN, 28 December 2011.
  16. «Violence in second Syrian city ahead of Arab League monitors' visit». The Guardian. 2011 թ․ դեկտեմբերի 28.
  17. Ian Black. «Syrian opposition takes Arab League seat». the Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  18. «Syria opposition 'not yet ready for Arab League seat'». The Daily Star Newspaper – Lebanon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. Դիվանագիտական բառարան, 1948 թ
  20. Arab League Summit 2013 Արխիվացված 2018-10-04 Wayback Machine. Qatarconferences.org (2013-03-27). Retrieved on 2014-04-28.
  21. Arab League summit hit by new rifts - Features. Al Jazeera English. Retrieved on 2014-04-28.
  22. Opposition fail to get Syria Arab League seat - Middle East. Al Jazeera English. Retrieved on 2014-04-28.
  23. «الأردن يستضيف القمة العربية في مارس». www.alarabiya.net.
  24. «Arab-Israeli Wars: 60 Years of Conflict». ABC-CLIO. Վերցված է 30 հունիս2014-ին.
  25. Osmańczyk, Edmund Jan (2003). «League of Arab States». In Mango, Anthony (ed.). Encyclopedia of the United Nations and international agreements. Vol. 2 (3 ed.). New York: Routledge. էջ 1290.
  26. «Arab summit agrees on unified military force for crises». Reuters. 2015 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  27. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 The World Factbook Արխիվացված 2016-11-24 Wayback Machine. Cia.gov. Retrieved on 2014-04-28.
  28. DK Publishing (2012). Compact Atlas of the World. Penguin. էջ 138. ISBN 0756698596.
  29. «Family Ties: Remittances and Livelihoods Support in Puntland and Somaliland» (PDF). FSNAU. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  30. «Central Agency for Public Mobilization And Statistics». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 26-ին.
  31. Official Egyptian Population clock Արխիվացված 30 Հոկտեմբեր 2012 Wayback Machine
  32. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 «World Population Prospects, Table A.1» (PDF). 2008 revision. United Nations Department of Economic and Social Affairs. 2009: 17. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  33. «Site institutionnel du Haut-Commissariat au Plan du Royaume du Maroc». Site institutionnel du Haut-Commissariat au Plan du Royaume du Maroc.
  34. «الجهاز المركزي للإحصاء». www.cbs.gov.sd. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  35. «National Statistics Institute of Tunisia». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  36. «المركز الوطني للإحصاء: المواطنون 947.9 ألفاً - جريدة الاتحاد». Alittihad.ae. Արխիվացված օրիգինալից հուլիսի 19, 2011-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  37. «The World Factbook». cia.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  38. «Estimated Population in the Palestinian Territory Mid-Year by Governorate,1997-2016». Palestinian Central Bureau of Statistics. State of Palestine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  39. Bahraini Census 2010 - تعداد السكــان العام للبحريــن 2010 Արխիվացված 2018-07-22 Wayback Machine. Census2010.gov.bh. Retrieved on 2014-04-28.
  40. «Religious Diversity Around The World – Pew Research Center». Pew Research Center's Religion & Public Life Project. 2014 թ․ ապրիլի 4.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբական պետությունների լիգա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 667