Վիզգցուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիզգցուկ
22804 Draaihals (3318438707).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Piciformes
Ընտանիք Picidae
Ցեղ Jynx
Լատիներեն անվանում
Jynx torquilla
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման արեալ

     Ձմեռային արեալ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178150
NCBI 189526
EOL 917141


Վիզգցուկ (լատ.՝ Jynx torquilla), տարածված է Եվրոպայում, Աֆրիկայից մինչև Ճապոնիա, Փոքր Ասիայում, Իրանում և Միջին Ասիայում։ Ճնճղուկի մեծության թռչուն է, մարմնի վերին մասը գորշամոխրագույն է՝ մուգ և բաց խայտերով, գլխի վրայի մուգ բծիկները ձուլվելով պարանոցին ու մեջքին, վերածվում է մուգ շերտերի, թևերը և պոչը շիկավուն են՝ մուգ և ժանգագույն շերտերով, մարմնի ստորին մասը շիկամոխրագույն ՝ բարակ, լայնակի մուգ գծերով, կտուցը թույլ է և ուղիղ, պոչի փետուրները փափուկ են՝ կլորացած ծայրով։ Քաշը՝ 35-37.2 գրամ։ Թևերի բացվածքը՝ 29-30 սմ։ Հանրապետությունում նշված է գարնանային և աշնանային չուի ընթացքում։ Գարնանային չուն տեղի է ունենում ապրիլ-մայիս ամիսներին, այդ ընթացքում կարելի է հանդիպել Արարատյան հարթավայրից մինչև Սևանա լճի ավազանի անտառաշերտերում։ Սովորաբար նստում են ծառերի հաստ ճյուղերին, հաճախ էլ գետնին։ Վտանգի դեպքում չափից ավելի ձգելով մարմինը, գլխով պտուտակաձև շարժումներ է կատարումմ՝ նմանացնելով օձի գլխի շարժմանը։ Կտուցի թույլ լինելու պատճառով չի կարողանում փորել ծառերի բները։ Սնվում է բացառապես մրջյուններով և նրանց ձվերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]