Եթովպական ոզնի
Եթովպական ոզնի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Paraechinus aethiopicus (Ehrenberg, 1832) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Եթովպական ոզնի (լատ.՝ Paraechinus aethiopicus), ոզնիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանատեսակ[1]:
Չորասեր կենդանի է և տարածված է հիմնականում անապատային և կիսաանապատային կլիմայական գոտում գտնվող պետությունների տարածքներում:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է անապատային և կիսաանապատային կլիմայական գոտիներում: Ապրում է արաբական պետությունների տարածքներում:
Տարածման արեալը ընդգրկում է գրեթե ամբողջ Արաբական թերակղզին և Հյուսիսային Աֆրիկայի մի փոքր հատված՝ այդ թվում Եգիպտոսի և Լիբիայի հյուսիսային ափամերձ հատվածը:
Ապրում է հիմնականում անապատներում: Ապրում է Արևմտյան Սահարայի, Թունիսի, Եգիպտոսի, Եթովպիայի, Սիրիայի, Իրաքի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եմենի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի տարածքներում:
Որոշ պոպուլյացիաներ հայտաբերվել են նաև Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ: Սուդանում և Իսրայելում ապրում են մեկուսացված պոպուլյացիաներով:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը կազմում է 15-25 սմ, որը միջինում կազմում է 18,5 սմ: Պոչը կարճ է և ունի 1-4 սմ երկարություն և շատ դեպքերում նկատելի չէ:
Կաթնասունների քաշը բավականին չնչին է՝ 400-ից առավելագույնը 700 գրամ: Ունեն մարմնի համաչափ կառուցվածք: Ոզնու ասեղները ունեն վառ շագանակագույն գունավորորում:
Ճակատը և կոկորդային հատվածը առավելապես սպիտակ են: Ականջները կլորացած են և մարդու աչքի համար հստակ տեսանելի: Ոտքերը կարճ են և ունեն մուգ գույն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։