Կանադայի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանադայի զինված ուժեր
Canadian Forces emblem.svg
Կանադայի զինված ուժերի խորհրդանիշը
Ընդհանուր տեղեկություն
Տեսակզինված ուժեր
ԵրկիրԿանադա
ԵնթարկոումԿանադայի կառավարություն
Ներառնում էՑամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ
Թվակազմ92 000
ՇրաբNational Defence Headquarters, Օտտավա, Canada
Ստեղծվեցփետրվարի 1, 1968
Կայքforces.gc.ca

Կանադական զինված ուժեր (անգլ.՝ Canadian Forces, CF, ֆր.՝ Forces canadiennes, FC), ռազմական կազմակերպություն, որը հիմնական պատասխանատվությունն է կրում Կանադայի պետական շահերի պաշտպանության համար, ինչպես նաև մասնակցում է ամբողջ աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության պահպանմանը՝ նրա միջազգային պարտականություններին համապատասխան (մասնավորապես, Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում և ամերիկյան «Անխորտակելի ազատություն» ռազմագործողության ժամանակ)։

Կանադական զինված ուժերի գործունեությունը կարգավորվում է «Ազգային անվտանգության մասին օրենքով»[1]:

Կազմակերպությունը բաղկացած է հետևյալ զորքերից՝ Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր (RCAF), Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ (RCN)։ Զինծառայողները պատկանում են ինչպես կանոնավոր, այնպես էլ պահեստային զինված ուժերին, որոնք բաղկացած են չորս բաղադրիչներից՝ հիմնական պահեստ, լրացուցիչ պահեստ, կադետական կազմակերպություններ և կանադական ռեյնջերներ։ Ազգային պաշտպանության նախարարությունն իրականացնում է խորհրդարանային վերահսկում և զինված ուժերի քաղաքացիական աջակցության համակարգը[2]:

Կանադայի զինված ուժերը ղեկավարվում են Զինված ուժերի խորհրդի կողմից, որը ղեկավարում է պաշտպանության շտաբի պետը։ Գլխավոր հրամանատարը համարվում է Կանադայի միապետության ղեկավարը՝ թագուհի Եղիսաբեթ II-ը, որին ներկայացնում է Կանադայի գեներալ-նահանգապետը։ Փաստացիորեն, պաշտպանության և զինված ուժերի հետ կապված բոլոր օրենսդիր ակտերն ընդունվում են Կանադայի խորհրդարանի կողմից, իսկ զորքերի վարչական և օպերատիվ ղեկավարումն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ իրականացնում են վարչապետը, ազգային պաշտպանության նախարարը և պաշտպանության շտաբի պետը[3]:

Կառուցվածքը միավորումից հետո (1968-2011 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Կանադայի ղեկավարությունը՝ հաշվի առնելով երկրի դերը և տեղը ՆԱՏՕ ռազմական կազմակերպությունում, նշանակությունը և զինված ուժերի համեմատաբար փոքր թվաքանակը, ինչպես նաև ֆինանսական և նյութական ռեսուրսների տնտեսումը, որոշում է ընդունել հրաժարվել երեք անկախ տեսակի դասական բաժանումից (Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ) և անցում կատարել կազմակերպության միասնական ձևին, ղեկավարման միակ կենտրոնացված համակարգով, թիկունքայն ապահովմամբ և կադրերի պատրաստմամբ։ Բարեփոխումների ընթացքում վերացվել են զինված ուժերի տեսակների շտաբներ և ղեկավարների շտաբների կոմիտեն, ինչպես նաև մնացյալ օպերատիվ և վարչական ղեկավարման մարմինները և զինված ուժերի առանձին տեսակների ապահովումները[3]:

Հետագա փոփոխությունների ընթացքում 2006 թվականից ձևավորվել է կանադական զինված ուժերի կառուցվածքն, որը ներառում էր հետևյալ հրամանատարությունները.

  1. Ցամաքային զորքերի հրամանատարություն (LFC)
  2. Ծովային հրամանատարություն (MARCOM)
  3. Ավիացիոն հրամանատարություն (COMCAN)
  4. Կանադայի հրամանատարություն (COMCAN)
  5. Կանադայի էքսպեդիցիոն զորքերի հրամանատարություն (COMFEC)
  6. Կանադայի հատուկ նշանակության հրամանատարություն (COMFOSCAN)
  7. Կանադայի օպերատիվ աջակցության հրամանատարություն (COMSOCAN)

2011 թվականի օգոստոսին Ծովային, Ավիացիոն և Ցամաքային զորքերի հրամանատարություններին վերադարձվել են նախկին անվանումները՝ Ցամաքային զորքեր, Կանադայի թագավորական ռազմաօդային ուժեր, Կանադայի թագավորական ռազմածովային նավատորմ։

Կազմակերպչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի Կանադայի զինված ուժերի հետևյալ հիերարխիա՝

Զինված ուժերի օպերատիվ և վարչական գերագույն մարմիններն են հանդիսանում ազգային պաշտպանության նախարարությունը և Կանադայի պաշտպանության շտաբը, ինչպես նաև գործառույթային հրամանատարությունների ղեկավարների շտաբները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Defence Act, R.S.C., 1985, c. N-5» (անգլերեն)։ CanLII։ 2014-04-02։ Վերցված է 2014-04-11 
  2. «Frequently Asked Questions — What is the relationship between DND and the CAF?» (անգլերեն)։ National Defence and the Canadian Armed Forces։ 2013-07-27։ Վերցված է 2014-04-11 
  3. 3,0 3,1 С. Семёнов. Вооруженные силы Канады. «Зарубежное военное обозрение», № 12, 1985 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]