Իսպանական ճնճղուկ
Իսպանական ճնճղուկ | |
![]() Իսպանական ճնճղուկ (արու) | |
![]() Իսպանական ճնճղուկ (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Ճնճղուկներ (Passeridae) |
Ցեղ | Իսկական ճնճղուկներ (Passer) |
Տեսակ | Իսպանական ճնճղուկ (P. hispaniolensis) |
Միջազգային անվանում | |
Passer hispaniolensis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Իսպանական ճնճղուկ (լատ.՝ Passer hispaniolensis), ճնճղուկների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 23-26 սմ, կենդանի զանգվածը՝ 27-28 գ։ Բնադրման շրջանում արուի գլխի վերին մասը և ծոծրակը շիկակարմրադարչնագույն են, այտերը՝ սպիտակ։ Կրծքի փողկապանման շերտը սև է։
Մարմնի կողքերը և մեջքը սև շերտերով են։ Հետբնադրման շրջանում արուն շատ ավելի բաց գույնի է և ավելի խամրած։ էգերը և երիտասարդ թռչունները մոխրավուն, բաց դարչնագույն-դեղին են, հոնքերը՝ ավելի բաց գույնի։ Մեջքին և թևաշերտերին կան սպիտակավուն գծեր, մարմնի կողքերին՝ թույլ մոխրավուն շերտեր։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում է ցածրադիր տարածքներում, բնակավայրերին մոտ, պտղատու այգիներում, հացահատիկի դաշտերում, եղեգնուտներում։ Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։
Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլոր տարին երամային է, կազմում է նոսր բնադրագաղութներ։ Բնադրում է ոչ մեծ խմբերով՝ ծառերի վրա կամ պատերի ճեղքերում։ Բույնը գնդաձև է, ծավալուն, անփույթ, կառուցում են արուն և էգը՝ խոտաբույսերից։ Դնում է 22 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրագույն պտերով 4-6 ձու։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Հարավային Եվրոպայից, Կանարյան և Միջերկրական ծովի կղզիներից՝ Փոքր Ասիայով մինչև Աֆղանստան և Հյուսիսարևմտյան Հնդկաստան։ Հայաստանում հայտնաբերված է Տավուշի մարզի գյուղ Սևքարի շրջակայքում՝ բնադրավայրում[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հազվագյուտ տեսակ է՝ խիստ սահմանափակ արեալով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Պահպանման միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|