Սևախածի կեռնեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևախածի կեռնեխ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Կեռնեխներ
Ցեղ Սևախածի կեռնեխ
Լատիներեն անվանում
Turdus rufucollis
Հատուկ պահպանություն

Սևախածի կեռնեխ (լատին․՝ Turdus ruficollis), կեռնեխներ։ Չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 25 սմ է, թևերի բացվածքը՝ 37-40 սմ։ Մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, թևատակի ծածկող փետուրները՝ խամրած վարդագույն-նարնջագույն։ Բնադրման շրջանում արուի դեմքի ստորին հատվածը սև է։ Էգի մարմինը ներքևից սպիտակ է, կոկորդը և կրծքի շերտը՝ խայտավոր, մարմնի կողքերը՝ մուգ գույնի՝ փոփոխական խայտերով։ Հետբնադրման շրջանում դիմային մասի և կոկորդի փետուրներն ավելի բաց երիզով են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքնվում է թփուտներում, ծառերի սաղարթում։ Հաճախ հանդիպում է այլ կեռնեխների երամներում։ Բնակվում է գիհու նոսրանտառներում, թփուտներում, պտղատու այգիներում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Հայաստանում հայտնաբերվել է 1993 թվականին՝ Խոսրովի անտառ արգելոցում (գիտական արժեք ներկայացնող նմուշը պահվում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում), 1995 թվականին՝ Գեղարքունիքի (Դարանակ), Արարատի (Դաշտաքար) և Վայոց ձորի (Ռինդ) մարզերում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևախածի կեռնեխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևախածի կեռնեխ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։