Սովորական լոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոր (այլ կիրառումներ)
Սովորական լոր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Coturnix coturnix | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Ենթատեսակներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Սովորական լորը տարածված է Ատլանտյան օվկիանոսի կղզիներից մինչև Բայկալ ընկած տարածքներում, Աֆրիկայում, Բելուջիստանում, Հնդկաստանում։ Հայաստանում լայն տարածված, հավազգի ամենափոքր թռչունն է։
Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Փետրավորումը գորշաշիկավուն է, գորշ ու բաց երկայնակի պտերներով, կուրծքը և որովայնը շիկավուն են, արուների կոկորդը գորշագույն է, աշնանը սպիտակ։ Էգերի կոկորդը սպիտակ է, կրծքի վրա ունեն մուգ բծեր։ Քաշը մինչև 130 գրամ։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Լայն տարածված է լեռնային տափաստանների հացահատիկային և բանջարանոցային կուլտուրաների ցանքատարածություններում, ալպիական մարգագետիններում և փարթամ խոտաբույսերի դաշտերում։ Վերջին տասնամյակում տեսակի թվաքանակը նկատելիորեն նվազել է։
Բնադրումը և սեռական պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույնը դնում է գետնին, պատրաստում է չոր խոտաբույսերից։ Բնադրվում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Դնում է 7-20 շիկաձիթապտղագույն, խոշոր, գորշ պտերով ձվեր։ Օրվա մեծ մասը անց է կացնում գետնին, թփերին, ծառերի ճյուղերին չի նստում։ Թռիչքը ուղղաձիգ է՝ թևերի արագ թափահարումներով։ Արուն երգում է սուր սուլող ձայնով՝ ընդհատումներով։ Սնվում է տարբեր բույսերի սերմերով, հացահատիկային կուլտուրաներով և միջատներով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Перепел // Отоми — Пластырь. — М. ։ Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия ։ [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; т. 19)