Համաշխարհային տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան) միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։ Համաշխարհային տնտեսությունը առաջացել է աշխատանքի միջազգային բաժանման շնորհիվ, որը իր հետևից բերեց ինչպես արտադրության բաժանում (այսինքն՝ միջազգային մասնագիտացում), այնպես էլ դրա միավորում՝ կոոպերացիա։

Համաշխարհային տնտեսության սուբյեկտները[խմբագրել]

Համաշխարհային տնտեսական հարաբերությունների սուբյեկտներ համարվում են.

  • Միջազգային տնտեսական կազմակերպությունները (ԱՄՀ և ԶՎՄԲ),
  • Անդրազգային կորպորացիաներ (ԱԱԿ) և դրանց երկարաժամկետ պայմանագրային պարտականությունների վրա հիմնվող միությունները,
  • Անդրազգային բանկեր,
  • Ֆինանսաարդյունաբերական խմբեր ՎԱԿ-ի և ՎԱԲ-ի միավորումը,
  • Բորսաներ (հատկապես խոշորները),
  • Խոշոր ձեռներեցները,
  • Պետությունները և դրանց հավասարեցված տարածքները, ինչպես նաև տվյալ պետությունների և տարածքների վարչական միավորները,
  • Համաշխարհային ֆինանսական և տնտեսական կազմակերպությունները (ներառյալ խոշոր ներդրողներին և որոշակի միջազգային շուկաների վերահսկողությամբ զբաղվող խոշոր ընկերությունների կազմակերպություն-միավորումները, երկրների միավորումները տարածքաշրջանի ներսում` ԱՊՀ)։

Համաշխարհային տնտեսության զարգացման ցուցանիշները[խմբագրել]

  • Համաշխարհային տնտեսության աճը 2005 թվականի ընթացքում կազմել է 4,4 %: Բոլոր երկրների գումարային ՀՆԱ-ն 2005 թվականի վերջի դրությամբ կազմել է 43,07 տրիլիոն դոլար։ 1970-ական թվականների սկզբից սկսած նկատվում է համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղեցման միտում։
  • Համաշխարհային տնտեսության առաջնությունը զբաղեցնում են Միացյալ Նահանգները ինչպես անվանական արտահայտությամբ ցուցանիշով, այնպես էլ գնողունակության պարիտետի. - (60,63 տրիլիոն ԱՄՆ դոլար) Հետևաբար, միջինում բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ կազմում է ամեն մարդուն մոտ 9500 դոլար։
  • Ներկայումս աշխարհում հաշվվում է մոտավորապես 30 հազար անդրազգային կորպորացիաներ և մոտավորապես 300 հազար դրանց մասնաճյուղեր։ [1]

Աղբյուրներ[խմբագրել]