Ծովախեցգետնի ձողիկներ
| Սուշի | |
|---|---|
| Ենթատեսակ | seafood dish? և սննդի փոխարինիչ |
| Առաջացման երկիր | |
| Ստեղծման տարեթիվ | 1973 |
| Հիմնական | Սուրիմի, բուսական յուղ, Օսլա, ձու, soy bean?, շաքար և սեղանի աղ |
Խաչափառների ձողիկներ (նաև կոչվում են «ծովախեցգետնի մսի նմանակում»), ապրանքների տեսակ, որոնք ստեղծվում են արհեստականորեն սուրիմի ձկնային սպիտակուցներից կամ սպիտակ ձկան փխրեցված մսից։ Ըստ ձևի և գույնի՝ հիշեցնում է ծովախեցգետնի ոտքի կամ չանչի միս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական «Sugiyo Co., Ltd.» (スギヨ, Sugiyo) ընկերությունը 1973 թվականին ստեղծել է «Kanikama» ծովախեցգետնի ձողիկները։ Ճապոնիայում ծովախեցգետնի ձողիկները հայտնի են եղել հենց «Kanikama» անունով։ Միջազգային շուկայում արտադրանքը 1976 թվականին առաջին անգամ ներկայացրել է «Berelson Company»-ն։ ԽՍՀՄ-ում առաջին անգամ ծովախեցգետնի ձողիկների արտադրությունը սկսվել է Մուրմանսկ քաղաքում 1984 թվականին «Պրոտեին» անունը կրող գործարանում[1]։
Արտադրության տեխնոլոգիա և կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած անվանը՝ ծովախեցգետնի ձողիկները ընդհանրապես ծովախեցգետնի միս չեն պարունակում[2]։ Հիմնական բաղադրիչը սուրիմին է՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանների սպիտակ օվկիանոսային ձկների (մինտայ, հեք, պուտասու) փխրեցված միսը։
Առանձին ձողիկները, որպես կանոն, կարմիր կամ դեղնա-կարմիր են, ուղղանկյունաձև, երկարավուն տեսքի. ծովախեցգետնի ձողիկների շերտերը կարելի է կոկիկ կերպով բաժանել և առանձնացնել մոտավորապես այնպես, ինչպես թելավոր պանիրը։ Խորհուրդ չի տրվում ծովախեցգետնի ձողիկները սառեցնել։ Ծովախեցգետնի ձողիկներն ունեն ծովամթերքներին հատուկ հոտը համը թեթև աղի է։ Բույրի և համի ուժեղացման համար, որպես կանոն, օգտագործում են նատրիումի գլուտամատ[2]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում ծովախեցգետնի ձողիկներն օգտագործվում են աղցաններում որպես իսկական ծովախեցգետնի մսի փոխարինող կամ որպես ձկան սպիտակուցի ոչ թանկ աղբյուր։ Նաև երբեմն օգտագործվում են «Կալիֆոռնիա» ռոլների պատրաստման մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Պրոտեինը" չդիմադրեց մրցակցության ճգնաժամի պայմաններում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
- 1 2 Թեստ.ծովախեցգետնի ձողիկներ։ Կարմիր-սպիտակ ծովամթերք Արխիվացված 2012-10-21 Wayback Machine — Սպառողի տեղեկատու