Իրավական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշխարհի իրավական ընտանիքները

Իրավական ընտանիքը (իրավական համակարգը լայն իմաստով) ազգային իրավական համակարգերի ամբողջություն, որոնց միավորում է իրավունքի աղբյուրների, հիմնական եզրերի, իրավահամակարգի կառուցվածքի և իրավունքի պատմական ձևավորման ընդհանրությունը։ Ժամանակակից երկրների իրավական համակարգերը հիմնականում երեք իրավական ընտանիքների են պատկանում. հռոմագերմանական (կամ մայրցամաքային), անգլասաքսոնյան (կամ անգլաամերիկյան, կամ էլ ընդհանուր իրավունքի ընտանիք) և կրոնական, ինչպես նաև կարելի է հանդիպել խառը իրավահական համակարգով երկրներ։ Ամեն դեպքում յուրաքանչյուր երկրի իրավական համակարգը ունի զարգացման իր յուրահատուկ ուղին և իրավունքի սեփական անկրկրնելի տարբերակը։

Այսօր աշխարհում առկա ավելի քան 195 պետություններ օգտագործում են իրավունքը, որպես հասարակական կյանքի կարգավորման միջոց։ Յուրաքանչյուր պետություն ունի իր ինքնուրույն իրավական համակարգը, սակայն այդ պետությունների իրավական համակարգերն ունեն որոշակի ընդհանրություններ և տարբերություններ։ Այդ ընդհանրություններում որոշիչը իրավունքի աղբյուրն է, որի հիման վրա էլ աշխարհի իրավական համակարգը կարելի է ենթարկել դասակարգման, որոնք իրավագիտության մեջ ստացել են իրավական ընտանիք անվանումը։ Իրավունքի աղբյուրի հիման վրա առանձնացնելով իրավական ընտանիքները՝ անշուշտ պետք է հաշվի առնել նաև

1. իրավունքի սկզբունքները,

2. իրավունքի կառուցվածքը,

3. իրավական մշակույթը,

4. իրավական սովորույթները և այլն։

Իրավական ընտանիքների տեսակները

Այս կապակցությամբ անդրադառնանք հեղինակներից մի քանիսի տեսակետներին։ XX դարի 60-ական թվ. Ֆրանսիացի գիտնական Ռենե Դավիդը տվեց իրավական ընտանիքի հետևյալ դասակարգումը։ Ըստ նրա գոյություն ունեին երկու տիպի իրավական ընտանիքներ։ Առաջին տիպը, որը նա անվանում էր հիմնական, ներառում էր

- Ռոմանո - գերմանական

- Անգլո - սաքսոնական

- Սոցիալիստական

Իսկ երկրորդ խմբի մեջ, որը կոչվում էր լրացուցիչ իրավական ընտանիք, մտնում էին

- Կրոնական, այսինքն իսլամական

- Ավանդական, այսինքն սովորութային իրավական ընտանիքներ

Խորհրդային իշխանության փլուզումից հետո սոցիալիստական իրավական ընտանիքը որպես այդպիսին գրեթե վերացավ (Կուբա և Հյուսիսային Կորեա)։

Գոյություն ունի իրավական ընտանիքների դասակարգման մեկ այլ մոտեցում։ Ըստ գերմանացի գիտնականներ Կ. Ցվայգերտի և Խ. Կետցի, ովքեր առանձնացնում են ութ իրավունքի ընտանիքներ.

- Ռոմանական

- Գերմանական

- Սկանդինավյան

- Անգլո - ամերիկյան

- Սոցիալիստական

- Իսլամական

- Ինդուսական

- Հեռավոր արևելյան

Մեկ այլ դասակարգման համաձայն առանձնացվում է իրավական ընտանիքների երեք խումբ, որտեղ ընդգրկված են 13 իրավական ընտանիքներ։

Առաջին խմբի մեջ մտնում են.

-Ռոմանական

-Գերմանական

-Սկանդինավյան

-Անգլիական

-Ամերիկյան

-Ռուսական

-Սոցիալիստական

Երկրորդ խմբի մեջ մտնում են.

- Հարավ - արևելյան

- Աֆրիկյան

Երրորդ խմբի մեջ մտնում են.

- Մուսուլմանական

- Հրեական

- Եկեղեցական

- Ինդուսական

Սակայն հիմք կվերցնենք և կանդրադառնանք հետևյալ իրավական ընտանիքներին.

- Ռոմանո- գերմանական

- Անգլո - սաքսոնական

- Կրոնական (արաբական, մուսուլմանական)

- Աֆրիկյան (սովորութային իրավական ընտանիք)

Այս է ներկայիս ժամանակակից աշխարհի իրավական ընտանիքների հիմնական դասակարգումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]