Վարդագույն հավալուսն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդագույն հավալուսն
Վարդագույն հավալուսն
Վարդագույն հավալուսն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Հավալուսնանմաններ (Pelecaniformes)
Ընտանիք Հավալուսներ (Pelecanidae)
Ցեղ Հավալուսն (Pelecanus)
Տեսակ Վարդագույն հավալուսն (P. onocrotalus)
Միջազգային անվանում
Pelecanus onocrotalus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Վարդագույն հավալուսն (լատ.՝ Pelecanus onocrotalus), հավալուսների ընտանիքին պատկանող ջրային թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Փետրավորումը սպիտակ է՝ վարդագույն երանգով, թևերի ծայրամասային փետուրները գորշ սև են։ Քաշը մինչև 10 կգ։ Ծոծրակի հատվածում ունի երկար փուփուլ։ Պարանոցը երկար է և ծածկված է աղվափետուրներով, կտուցը լայն է ու երկար, ստորին կտուցի տակ մաշկը փետրավորված չէ և լայնացած է, որը ծառայում է որպես կերակրապարկ։ Չփետրավորված մաշկի հատվածները դեղնանարնջագույն են, ճակատի հատվածում՝ վարդագույն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Դանուբի հարավից մինչև Չինաստան և Արևադարձային Աֆրիկայում։ Բնադրում է Հարավարևելյան Եվրոպայում, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանում, Ադրբեջանում։ Բազմացել են Բեռլինի, Բազելի, Թել Ավիվի կենդանաբանական այգիներում։

Ապրելավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնի այս տեսակին կարող ենք հանդիպել Սևանի և Արփի լճերում։ Ամռանը կերակրման նպատակով այցելում են Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներ։ Արարատյան հարթավայրում արհեստական ձկնաբուծական տնտեսությունների ստեղծումից հետո տարեցտարի նկատվում է վարդագույն հավալուսների քանակական աճը։ Հավալուների 40-350 անհատներից բաղկացած խմբեր այցելում են Արմաշի և Մասիսի ձկնաբուծական ջրավազաններ, որոնք զգալի վնաս են հասցնում ձկնաբուծական տնտեսություններին։

Կենսաբանության առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում են եղեգապատ մասերում[1] Դնում են 90–106 մմ չափեր ունեցող 2–3 ձու։ Թխսումը տևում է 32–35 օր։ Ձագերը լինում են մերկ և անօգնական, արագ աճում են և 2,5 ամսական հասակում հասնում են հասուն թռչունների չափերին և կարողանում են թռչել։ Ձագերը մուգ գորշագույն են։ Հայաստանում չեն բնադրում։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող տեսակ է, որը գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նախկինում չուի շրջանում թվաքանակը տատանվում էր 1-2,5 հազարի սահմաններում։ Սևանա լճի մակարդակի իջեցման և Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակների զգալի մասի չորացման արդյունքում Սևանա լճում ներկայումս գրեթե չեն հանդիպում, իսկ Արմաշում ամռանը կերակրման համար հանդիպում են 20-30 անհատից ոչ ավելի։

Վտանգման հիմնական գործոններն են ամռան ամիսներին Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետապնդելը, իսկ ձմռանը՝ որսագողությունը։

Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mnp.am/red_book_fauna/arm/a224.html Վարդագույն հավալուսն
  2. Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Ս. Ադամյան- «Հայաստանի թռչուններ», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985, 232 էջ