Բասրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բասրա
արաբ․՝ البصرة‎‎
Basra-Shatt-Al-Arab.jpg
Կոորդինատներ: 30°29′20″ հս․ լ. 47°48′36″ ավ. ե. / 30.48889° հս․. լ. 47.81000° ավ. ե. / 30.48889; 47.81000
Երկիր Իրաք Իրաք
Առաջին հիշատակում 637
ԲԾՄ 5±1 մետր
Բնակչություն 1 914 205[1] մարդ (2010)
Ժամային գոտի UTC+3
Հեռախոսային կոդ (964) 40
Պաշտոնական կայք basragov.net
##Բասրա (Իրաք)
Red pog.png

Բասրա (արաբ․՝ Բասսորա البصرة‎‎), քաղաք Իրաքի հարավային մասում՝ Շատ ալ-Արաբ գետի վրա՝ Քուվեյթի և Իրանի մեջև։ Քաղաքը Իրաքի գլխավոր նավահանգիստն է։ Բնակչությունը 2012 թվականի տվյալներով մոտ 1.5 միլիոն մարդ.[2]: Բասրան նաև Իրաքի գլխավոր նավահանգիստն է, չնայած ջրի խորությունը այնքան մեծ չէ, որքան Ումմ Քասրինը։

Քաղաքի անվանումը գալիս է արաբական «բասրա» բառից, ինչը թարգմանաբար նշանաում է «փափուկ սպիտակ քար» և կարող էր ծագել քաղաքի կառույցների շինանյութի տեսակից, սակայն գոյություն ունեն նաև այլ վարկածներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Քրիստոսից հետո 637 կամ 638 թվականին խալիֆ Օմարի կողմից, որպես արաբների հենակետ նրանց կողմից գրավված Միջագետքում: VIII-IX դարերում եղել է Խալիֆայության կարևոր մշակութային և տնտեսական կենտրոններից մեկը։ 1258 թվականին ջախջախվել է մոնղոլների կողմից։ 1528 թվականին գրավվել է թուրք սուլթան Սուլեյմանի կողմից և մտել Օսմանյան կայսրության կազմի մեջ։

Այժմյան Բասրա քաղաքը առաջացել է միայն XVII դարում, Հին Բասրայի անկումից հետո։

1638 թվականին, երբ Մուրադ IV-ը գրավել է քաղաքը, ամբողջ տարածքը անցել է թուրքերին և այժմյան Բասրա քաղաքը դարձել է մեծ փաշայության գլխավոր քաղաքը։ XVII դարի վերջին այն գրավել են պարսիկները, իսկ 1701 թվականին այն կրկին հետ են վերցրել թուրքերը, այնուհետև 1771 թվականին պարսիկները կրկին գրավել են քաղաքը, սակայն 1778 թվականին պետք է զիջեին այն թուրքերին, իսկ 1787 թվականին Բասրան անցել է արաբներին և, ի վերջո, կրկին անցել է թուրքերին։ 1810 թվականից վահաբականները բազմիցս սպառնում էին քաղաքին և արգելափակել են այն, սակայն 1815 թվականին պարտություն կրել եգիպտական Իբրահիմ փաշայի զորքերին։ 1832-1840 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Բասրան գտնվում էր Մուհամադ Ալիի ձեռքում։

1914 թվականի նոյեմբերի 22-ին օկուպացվել է անգլիական զորքերի կողմից, Առաջին համաշխարհային պատերազմից հետո մտել է Իրաքի կազմի մեջ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բասրան, իրանական Բուշիրի հետ հավասար, եղել է հիմնական նավահանգիստ, որով ԽՍՀՄ-ում (Իրանի տարածքի միջով) վարձակալությամբ ապրանքներ էին մատակարարվում։

1980-1987 թվականներին քաղաքը տուժել է (հատկապես նավահանգիստը) Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական հրետանային ռմբակոծության, ինչպես նաև Իրաքյան պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի ներխուժման արդյունքում։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է միջազգային օդանավակայան, տրանսպորտային հանգույց (երկաթուղիներ և մայրուղիներ):

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասրան ունի արևադարձային անապատային կլիմա։ Ամառը ջերմաստիճանը կարող է լինել 50°C-ից բարձր, ձմռանը երբեմն լինում են թեթև ցրտահարություններ: Ձմեռը տաք է, ամառը՝ շատ շոգ։ Տեղումների տարեկան քանակը 150 մմ է, որոնց հիմնական մասը թափվում է ձմռանը։

Բասրաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 17.7
(63.9)
20
(68)
24.5
(76.1)
30.6
(87.1)
36.8
(98.2)
39.7
(103.5)
41.3
(106.3)
41.8
(107.2)
39.9
(103.8)
34.9
(94.8)
27.1
(80.8)
20.3
(68.5)
31.22
(88.18)
Միջին օրական °C (°F) 12.2
(54)
14.2
(57.6)
18.3
(64.9)
23.9
(75)
30.2
(86.4)
32.9
(91.2)
34.3
(93.7)
33.9
(93)
31.2
(88.2)
26.4
(79.5)
20.4
(68.7)
14.5
(58.1)
24.37
(75.86)
Միջին ցածր °C (°F) 6.8
(44.2)
8.4
(47.1)
12.2
(54)
17.2
(63)
23.6
(74.5)
26.2
(79.2)
27.4
(81.3)
26.1
(79)
22.6
(72.7)
18
(64)
13.7
(56.7)
8.7
(47.7)
17.57
(63.62)
Տեղումներ մմ (դյույմ) 31
(1.22)
21
(0.83)
19
(0.75)
17
(0.67)
5
(0.2)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
3
(0.12)
23
(0.91)
33
(1.3)
152
(6)
Միջ. անձրևոտ օրեր 6 5 5 4 2 0 0 0 0 1 4 5 32
Միջին օրական արևային ժամ 6 7 7 8 9 11 11 10 10 9 7 6 8.4
Աղբյուր #1: Climate-Data.org[3]
Աղբյուր #2: Weather2Travel for rainy days and sunshine[4]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «al-Başrah»։ World Gazetteer։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 22 (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
  2. «Basra Governorate Profile»։ UN Joint Analysis Unit։ Վերցված է 5 December 2014 
  3. «Climate: Basra - Climate graph, Temperature graph, Climate table»։ Climate-Data.org։ Վերցված է 22 August 2013 
  4. «Basra Climate and Weather Averages, Iraq»։ Weather2Travel։ Վերցված է 22 August 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
  • Басра // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.