Նիգեր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիգեր գետից)
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Աֆրիկական գետի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նիգեր (այլ կիրառումներ)։
Նիգեր գետ
Map of River Niger.svg
Niger river map.svg
Բնութագիր
Երկարություն 4180 կմ կմ
Ջրի ծախս 8 630 մ3
Ջրահոսք
Ակունք Գվինեա
Գետաբերան Գվինեական ծոց, Ատլանտյան օվկիանոս
 · Գետաբերանի տեղակայում Գվինեական ծոց
Տեղակայում
Հոսող հոսքեր Sokoto River, Բենուե, Bani River, Béli River, Gorouol, Sirba River, Tapoa River և Mékrou River
Երկիր Գվինեա, Մալի, Նիգեր
Բենին, Նիգերիա
Երկրամաս Արևմտյան Աֆրիկա
Գետը Վիքիպահեստում

Նիգեր (ֆր.՝ Niger [niˈʒɛʁ], անգլ.՝ Niger [ˈnaɪdʒər], յորուբա՝ Niger, Ọya), կաևորագույն գետ Արևմտյան Աֆրիկայում։ Երկարությունը 4180 կմ է, ավազանի մակերեսը՝ 2118 հազար կմ²[1][2]։ Այս ցուցանիշներով գետը Աֆրիկայում երրորդն է Նեղոսից և Կոնգոյից հետո: Նիգեր գետի ամենամեծ վտակը Բենուե գետն է [3][4]։

Նիգեր գետը Մալիում
Նիգեր գետի վրա կղզի

Հիդրոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգեր գետի Հանգույց

Ակնաղբյուր գտնվում է Գվենիայի Լեոնո-Լիբերյան լեռների հարավարևելյան լանջերին: Վերին հոսանքում գետն անվանում են Ջոլիբա: Գետը հոսում է դեպի հյուսիս արևելք, անցնում է Малиի սահմանը: Վերն և ստորին սահմաններում Նիգեր գետը հոսում է հիմնականում նեղ հովիտով: Միջին հոսանքում Նիգերն ունի հարթավայրային գետի բնույթ: Գվիենական Կուրուսա քաղաքից մինչև մալիական մայրաքաղաք Բամակոն, ինչպես նաև Սերգու քաղաքից ներքև Նիգերը լայն հունով հոսում է հովիտներով:Մալիական Կե-Մասինա քաղաքից ներքև Նիգերը բաժանվում է մի քանի ճյուղերի, ձևավորելով ներքին դելտան. Ներքին դելտան միջնամասերում խիստ ճահճացած է: Նախկինում այս հատվածում գետը լցվում էր փակ լճի մեջ: Տիմբուտկուի շրջանում մի քանի ճյուղավորումներ միավորվում են մեկ հունի մեջ: Այստեղից գետը հոսում է դեպի արևելք Սահարայի սահմանների հարևանությամբ շուրջ 300 կմ: Բուրեմ քաղաքի մոտից Նիգերը թեքվում է դեպի հարավ-արևելք և հոսում է լայն հունով, նավարկելի է: Գետը հոսում է Նիգերի տարածքով, անցնում է Բենինի սահմաններով, որից հետո լցվում է Գվիենական ծոց, կազմելով 24 հազար կմ² մակերեսով ընդարձակ դելտա: Դելտայի առավել ընդլայնված ճյուղը Նուն գետն է, սակայն նավարկելի է Ֆորկադոս գետը:

Հիդրոլոգիական ռեժիմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգերը սնվում է ամառային մուսսոնային անձրևներից: Հունիսին գետի վերին հատվածում սկսվում է ջրհեղեղ և Բամակոյի մոտ այն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հասնում է առավելագույնին: Ստորին հատվածում ջրի բարձրացումը սկսվում է հունիսին տեղական անձրևներից: Սեպտեմբերին այն հասնում է առավելագույնին: Նիգերի միջին ջրի հոսքը հորիզոնականում կազմում է 8630 մ³/ վ, տարեկան արտահոսքը 378 կմ³, ջրհեղեղի ժամանակ ծախսերը կարող են հասնել 30—35 հազ.մ³/ս: Նիգերի Ջրային ռեժիմը սահմանափակված է Աֆրիկայի հասարակածային լայնություններով և պատկանում է, այսպես կոչված, սուդանական տիպին: Այս տիպի գետերը սնվում են հիմնականում անձրևաջրերով և բնութագրվում են որպես սեզոնային սպառվող գետեր և դրենաժ (առավելագույն չափերի հասնում է ամռանը և աշնանը, նվազագույնը՝ գարնանը և աշնանը: Նիգերիայի ջրային ռեժիմի հիմնական առանձնահատկությունները պայմանավորված են նրանով, որ նրա վերին եւ ստորին հոսանքները գտնվում են հարուստ տեղումներով շրջաններում, միջնամասի ավազանը չորանում է կամ գոլորշիանում: Շուրջ քառասուն տարվա՝ 1952 - 1992թթ. հիդրոմետրի կայանների չափումների մասին հրապարակվել են հետևյալ արդյունքները՝ ջրի միջին ելքը մոտավորապես 1053 մ³/ս, մաքսիմում— 2726 մ³/ս, մինիմում — 18 մ³/ս:

Նիգերի հոսքի ամսական միջին մակարդակը (մ³/վրկ) ( 1952 - 1992թթ)

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

հոսանքն ի վար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gleick, Peter H. (2000), The World's Water, 2000-2001: The Biennial Report on Freshwater, Island Press, p. 33, ISBN 1-55963-792-7 ; online at Google Books
  2. FAO: Irrigation potential in Africa: A basin approach, The Niger Basin, 1997
  3. Reader 2001, էջ. 191
  4. Reader 2001, էջեր. 191–192