Jump to content

Վարրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վարրի
5°31′0″N 5°45′0″E / 5.51667°N 5.75000°E / 5.51667; 5.75000
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
ՀամայնքԴելտա
Բնակչություն311 970 մարդ (2006)[1][2]
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքdeltastate.gov.ng
Վարրի (Նիգերիա)
Վարրի (Նիգերիա)

Վարրի, քաղաք Նիգերիայում, նավթարդյունաբերության հիմնական կենտրոնը Դելտա նահանգում։ Բնակչությունը կազմում է շուրջ 1 մլն մարդ։

Միջնադարում Վարրին ներառվել է Բենինի, իսկ հետո իստեկիրի թագավորության կազմում։ Քաղաքի դերը զգալիորեն աճել է 15-րդ դարից տրանսատլանտյան առևտրաշրջանի ընթացքում, երբ դրան հասան պորտուգալացի նավաստիները։ Վարին ծառայել է որպես խոշոր նավահանգիստ, որի միջոցով անցնում էր Բենին գետի վրա գտնվող բեռների մեծ մասը։ Այդ ժամանակ պորտուգալացի և հոլանդացի առևտրականների կողմից ձեռք բերված հիմնական ապրանքներից մեկը ստրուկներն էին։ XIX դարի առաջին կեսին ստրուկների վաճառքն արգելելուց հետո Վարրին դարձել է արմավենու յուղի, արաբական խեժի, կակաոյի, ընդեղենի և գործվածքների առևտրի կենտրոն[3]:.

20-րդ դարի սկզբին գաղութային կառավարման հաստատումից հետո Վարրին դարձավ քաղաքական կենտրոն[4].

1990-ականների վերջին Վարրին և հարակից շրջանները դարձել են էթնիկ բախումների թատերաբեմ իջոյի, իթսեքիրի և Ուրհոբոյի միջև։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զգալիորեն աճել է 1960-ականներից սկսած, երբ շրջակայքում հայտնաբերվել է նավթի պաշարներ։

Վարրին շրջապատված է արևադարձային խոնավ անտառներով և ճահիճներով։ Տարվա մեծ մասը քաղաքում խոնավությունը բարձր է։ Չոր եղանակը շարունակվում է նոյեմբերից – ապրիլ, իսկ տարվա մեծ մասը անձրևոտ եղանակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.citypopulation.de/en/nigeria/admin/
  2. Nigeria population census 2006
  3. http://www.greatestcities.com/Africa/Nigeria/Warri_city.htmlRetrieved 13 января, 2008
  4. Ekeh, Peter Palmer Warri City and British Colonial Rule in Western Niger Delta. — Urhobo Historical Society, 2005. — С. 31. ISBN 9780649247

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարրի» հոդվածին։