Սեգու
Բնակավայր | ||
---|---|---|
ֆր.՝ Ségou | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1620 թ. | |
Մակերես | 37 կմ² | |
ԲԾՄ | 274 մետր | |
Բնակչություն | 133 501 մարդ[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
| ||
Սեգու (ֆր.՝ Ségou), քաղաք, որը գտնվում է Հարավային Մալիի կենտրոնում, Բամակոյից 235 կմ հյուսիս-արևելք՝ Նիգեր գետի վրա, Սեգուի շրջան: Հիմնադրվել է 1620 թվականին բոզո վերաբնակիչների կողմից։ Այժմ քաղաքը բնակչության թվով երրորդն է Մալիում, որը կազմում է մոտ 100 հազար մարդ։
Նախկինում Բամբարայի կայսրության մայրաքաղաքն էր, այժմ Սեգուն Մալիի ամենամեծ վարչական շրջաններից մեկի մայրաքաղաքն է: Այն նաև հայտնի է որպես Բալանզան՝ տեղական ծառի անունով (Faidherbia albida, Ակացիա սպիտակավուն)։
Սեգուն ենթարկվել է բազմաթիվ նվաճումների և կառավարիչների փոփոխության, բայց միշտ մնացել է առևտրի կենտրոն այլ քաղաքների համար, որտեղ միշտ հնարավոր էր գնել կամ վաճառել հացահատիկ և անասուն:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի ծաղկման շրջանը սկսվում է 1712 թվականին, երբ Բիտոն Մամար Կուլիբալին հիմնում է Սեգուի կայսրությունը և դառնում դրա կայսրը: 1796 թվականին առաջին եվրոպացին՝ Մունգո Պարկը, այցելեց Սեգու[2] ։ Կայսրությունը հետզհետե անկում ապրեց և գրավվեց Էլ Հադջ Ումար Թալլի Տուկուլյոր կայսրության կողմից 1861 թվականին[3], այնուհետև՝ Ֆրանսիական բանակի գնդապետ Լուի Արշինարի կողմից 1890 թվականին[4]։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոմանք պնդում են, որ Սեգու-Կորո անունը գալիս է «Sikoro»-ից, ինչը նշանակում է շի ծառի պտուղներ: Ոմանք պնդում են, որ գյուղը կոչվել է հիմնադիրի՝ Մուրաբիթ Սեյկուի, անունով, բայց մեծամասնությունը այն կարծիքին են, որ Սեգուն հիմնադրվել է բոզե ժողովրդի ձկնորսների կողմից, ովքեր կառուցել են իրենց գյուղերը Նիգերի երկայնքով:
11-րդ դարում Գանայի կայսրությունից փախած սոնինկե ժողովուրդները զանգվածաբար գաղթել են այս վայրեր։ Ենթադրվում է, որ Կուլիբալի դինաստիայի հիմնադիր Կալադիյան Կուլիբալին հրամայել է այստեղ հիմնել բնակավայր։ Հետագայում Դիարայի դինաստիան Բամբարա կայսրության մայրաքաղաքը տեղափոխեց Սեգու։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեգուի շրջանը բնութագրվում է կիսաչորային կլիմայով, որտեղ ոռոգման համար օգտագործվում են երկու ջրային ուղիներ՝ Նիգերը և Բանին: Կան երկու հիմնական եղանակային սեզոններ՝ անձրևների սեզոն և չոր սեզոն: Առաջինը սկսվում է հունիսին և տևում է մոտ չորս ամիս՝ մինչև սեպտեմբեր: Երկրորդ սեզոնը բաղկացած է տաք և սառը ժամանակներից: Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է մոտ 513 մմ:
Սեգու, Մալի (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 31.9 (89.4) |
35.2 (95.4) |
37.8 (100) |
39.3 (102.7) |
39.2 (102.6) |
36.3 (97.3) |
32.6 (90.7) |
31.1 (88) |
32.3 (90.1) |
35.3 (95.5) |
35.2 (95.4) |
32.0 (89.6) |
34.8 (94.6) |
Միջին օրական °C (°F) | 24.2 (75.6) |
27.0 (80.6) |
29.7 (85.5) |
31.7 (89.1) |
32.4 (90.3) |
30.4 (86.7) |
27.7 (81.9) |
26.5 (79.7) |
27.0 (80.6) |
28.2 (82.8) |
26.8 (80.2) |
24.3 (75.7) |
28.0 (82.4) |
Միջին ցածր °C (°F) | 16.4 (61.5) |
19.3 (66.7) |
22.3 (72.1) |
25.2 (77.4) |
26.5 (79.7) |
24.9 (76.8) |
23.1 (73.6) |
22.5 (72.5) |
22.4 (72.3) |
22.2 (72) |
19.5 (67.1) |
16.9 (62.4) |
21.8 (71.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 0.3 (0.012) |
0.1 (0.004) |
2.7 (0.106) |
11.9 (0.469) |
32.9 (1.295) |
71.9 (2.831) |
160.7 (6.327) |
210.2 (8.276) |
116.1 (4.571) |
25.7 (1.012) |
1.4 (0.055) |
1.0 (0.039) |
634.9 (24.996) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 0.2 | 0.1 | 0.4 | 2.0 | 4.9 | 8.6 | 14.1 | 17.1 | 11.2 | 3.3 | 0.2 | 0.1 | 62.2 |
Միջին ամսական արևային ժամ | 281.2 | 256.1 | 275.1 | 253.1 | 264.4 | 253.9 | 248.7 | 231.0 | 241.5 | 272.4 | 264.8 | 271.7 | 3113,9 |
աղբյուր: NOAA[5] |
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանի բնակչությունը 2009 թվականին կազմել է 2 338 349 մարդ: Գյուղական բնակչությունը քոչվոր է կամ նստակյաց և բաղկացած է բազմաթիվ էթնիկ խմբերից՝ բամբարա, բոզո, պուլ, սոնինկե, մանդինկա, տուկոլյեր։ Ամենամեծ էթնիկ խումբը բամբարներն են, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ։ Երկրորդ ամենամեծ ժողովուրը՝ բոզեն, որպես կանոն, բնակություն է հաստատում Նիգերի ափերին և զբաղվում ձկնորսությամբ: Նրանք նաև զբաղվում են մարդկանց և ապրանքների ջրային տրանսպորտով, քանի որ գիտեն Նիգերի բոլոր ծանծաղուտներն ու սեզոնային ջրհեղեղները։ Մնացած ազգություններն այնքան էլ շատ չեն և հիմնականում առևտրով ու ճանապարհորդությամբ են զբաղվում՝ պահպանելով իրենց նախնիների
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեգուի հիմնական տնտեսական գործունեությունը գյուղատնտեսությունն է, անասնապահությունը և ձկնորսությունը։ Ամբողջ արտադրությունը հիմնականում ուղղված է տեղի բնակչությանը։ Խոշոր վերամշակմամբ զբաղվում են երեք գործարաններ՝ COMATEX, CMDT և SUKALA:
Արվեստ և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բամբարներն իրենց գիտելիքները բանավոր էին փոխանցում միմյանց, ուստի նրանց մշակութային ժառանգության մեծ մասը մեզ անհայտ է: Առկա մշակութային պատկերները ներառում են ավանդական երաժշտական գործիքներ, նուրբ գրիոտ բարդեր, բանահյուսական համույթներ, դիմակներ և տիկնիկներ:
Նրանց կրոնական համոզմունքները բավականին երկիմաստ են։ Բամբարաները ոգեպաշտ են, բայց միևնույն ժամանակ ունեն ֆետիշիզմ մշակութային սովորույթների, տոտեմների և մոնիզմի նկատմամբ: Սեգուի ամենահայտնի արհեստներն են՝ խեցեղենը, ջուլհակությունը (վերմակներ, թիկնոցներ և գորգեր), բոգոլանագործությունը, ինչպես նաև նկարչությունն ու քանդակագործությունը։ Սեգուն համարվում է նաև Մալիի խեցեգործության արդյունաբերության կենտրոնը։
Սեգուում լայնորեն տարածված է երկու ճարտարապետական ոճ՝ ֆրանսիական գաղութային և ավանդական՝ սուդանական և նեոսուդանական։ Հասարակական շենքերը և կարևոր բնակավայրերը զարդարված են սուդանական ոճով: Այս ոճով կառուցված են նաև հուշարձաններ և մեծ մզկիթը։ Նախկինում շինարարության համար օգտագործված նյութերը շատ ցածր որակի էին, իսկ այժմ դրանք պետք է վերականգնվեն, որպեսզի իրենց նախնիների ժառանգությունը չկորչի։ Գլխավոր տեսարժան վայրը քաղաքի կենտրոնում գտնվող ջրային աշտարակն է։
Երկրպագության վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղոթատեղիները հիմնականում մուսուլմանական մզկիթներն են[6]։ Կան նաև քրիստոնեական եկեղեցիներ և տաճարներ՝ Սեգուի հռոմեական կաթոլիկ եկեղեցի (Catholic Church), Մալիի Ավետարանական քրիստոնեական եկեղեցի (Alliance World Fellowship)։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.citypopulation.de/php/mali-admin.php?adm2id=4101
- ↑ Park, 1799, էջ 195
- ↑ Triaud, 1997, էջ 122
- ↑ Kanya-Forstner, 2009, էջ 181
- ↑ «Segou Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 12 October 2015
- ↑ J. Gordon Melton, Martin Baumann, ‘‘Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices’’, ABC-CLIO, USA, 2010, p. 1793
|