Մունգո Պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մունգո Պարկ
Mungo Park portrait.jpg
Ծնվել է սեպտեմբերի 11, 1771({{padleft:1771|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:11|2|0}})[1]
Ծննդավայր Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել է 1806[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][1]
Մահվան վայր Բուսա, Նիգերիա
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Կրթություն Էդինբուրգի համալսարան
Մասնագիտություն բժիշկ, ճանապարհորդ հետազոտող, physician writer և վիրաբույժ
Mungo Park Վիքիպահեստում
Մունգո Պարկ հուշամեդալ

Մունգո Պարկ (անգլ.՝ Mungo Park, սեպտեմբերի 11, 1771({{padleft:1771|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:11|2|0}})[1], Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - 1806[2][3][4][5][6][7][8][9][10][11][12][1], Բուսա, Նիգերիա), Կենտրոնական Աֆրիկայի շոտլանդացի հետազոտող, մասնագիտությամբ՝ վիրաբույժ: Երկու ուղևորություն է կատարել Արևմտյան Աֆրիկա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունգո Պարկը ծնվել է ագարակատիրոջ ընտանիքում, տասներեք երեխաներից յոթերորդն է: Նախնական կրթությունն ստացել է Սելքերք քաղաքի (Շոտլանդիա) դպրոցում: Նա բժշկությունը նախընտրում է կրոնից և 15 տարեկան հասակում դառնում է բժիշկ-վիրաբույժ Թոմաս Անդերսոնի աշակերտը: Հետագայում՝ 1799 թվականին, Անդերսոնի դուստրը՝ Էլլիսոնը, դառնում է Մունգո Պարկի կինը:

1788 թվականից Մունգո Պարկը բժշկություն և բուսաբանություն է սովորում Էդինբուրգի համալսարանում: 1792 թվականի հունվարին Լոնդոնի վիրաբույժների ընկերակցությունում բժշկության քննություն է հանձնում: Բուսաբանության հանդեպ սերը, ինչպես նաև Լոնդոնում այգեպան աշխատող իր ազգական Ջեյմս Դիքսոնի ջանքերը նպաստում են՝ Մունգո Պարկի ծանոթությանը սըր Ջոզեֆ Բենքսի հետ (անգլիացի նատուրալիստ, բուսաբան, Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ, 1778-1820): Ջոզեֆ Բենքսը օգնում է երիտասարդ Մունգո Պարկին «Worcester» առագաստանավը պատրաստել Օստ-Ինդիա երթուղու համար (1792):

Որպես նավի բժշկի օգնական Մունգո Պարկն ուղարկվում է Ինդոնեզիայի Սումատրա կղզի: Ազատ ժամանակ զբաղվում է գիտական հետազոտություններով: Վերադառնալով հայրենիք՝ «Աֆրիկյան ընկերակցության» առաջարկով զեկույց է կարդում The Linnean Society-ում (1794): Այդ աշխատանքի հիման վրա Մունգո Պարկը 1795 թվականի մայիսին մեկնում է Գամբիա:

Մունգո Պարկի առաջին ճանապարհորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունգո Պարկի ճանապարհորդության հիմնական նպատակը Արևմտյան Աֆրիկայի ներքին շրջաններն ուսումնասիրելն էր, մասնավորապես՝ Սենեգալ և Գամբիա գետերի աղբյուրները, ինչպես նաև ճշգրտել առասպելական քաղաք համարվող Տոմբուկտուի ճշգրիտ վայրը: Արշավախմբի հովանավորը Ջոզեֆ Բենքսն էր, առաջին արշավին մասնակցում էր Ջեյմս Կուկը: Արշավախմբի բյուջեն համեստ էր՝ ընդամենը երկու հարյուր ֆունտ:

Առաջին ճանապարհորդությունը սկսվել է 1795 թվականի մայիսին Գամբիայի գետաբերանով: Այս վայրում արդեն որոշ ժամանակ անգլիական բնակչություն կար: Այդ բնակատեղիներից Մունգո Պարկը փոքրիկ նավով ուղևորվեց Գամիբիայով վերև: Նավարկությունից վեց օր անց աֆրիկյան պայմաններին անսովոր շոտլանդացիները բռնվում են տենդով: Պիզանիա բնակատեղիում ճանապարհորդները ստիպված են լինում երկու ամիս անցկացնել տեղաբնիկների խրճիթներում: Լիովին չապաքինված հիվանդությունից՝ Մունգո Պարկն ավելի է խորանում դեպի մայրցամաքը:

Մունգո Պարկն ուներ միայն երեք ուղեկից՝ Դեմբա անունով տղա ծառան, տեղաբնիկ դարբին Յումբոն և նախկին ստրուկ, ամերիկյան մի սևամորթ Ջոնսոն ազգանունով: Արշավականներն ունեին միայն մեկ ձի և երկու ավանակ: Արշավականների ճանապարհը սկզբում ձգվում էր Գամբիայի հոսանքով վերև, այնուհետև Ներիկո վտակի երկայնությամբ: Այնուհետև երթուղին ընթանում է Սահարայի հարավային սահմանով, այժմյան Սենեգալի արևելքով և Մալիի արևմուտքով: Այստեղ ճանապարհորդներին կողոպտում են մավրերը (Մավրիտանիայի արաբները), և որոշ ժամանակ ճանապարհորդների ծրագրերն ընդհատվում են:

Մի քանի ամիս գերությունից հետո Մունգո Պարկին հաջողվում է փախչել: 1796 թվականի հուլիսի 20-ին նա հասնում է Նիգեր գետին: Այստեղ ճանապարհորդը հայտնաբերում է, որ Նիգերը հոսում է արևելք և առնչություն չունի Սենեգալ և Գամբիա գետերի հետ, նախկինում եվրոպացիները կարծում էին, որ Նիգերը բաժանվում է այս երկու գետերի միջև: Մունգո Պարկը պատրաստվում է պարզել, թե ուր է տանում Նիգերի հոսանքը:

Հոսանքն ի վար Նիգերով որոշ ժամանակ ուղևորվելուց հետո Մունգո Պարկը երրորդ անգամ է հիվանդանում տենդով: 1796 թվականի հուլիսի 30-ին նա որոշում է ետ վերադառնալ: Ապաքինվելով տենդից նա մի քանի ամսում ոտքով վերադառնում է Գամբիայի գետաբերան: 1797 թվականի հունիսին նա վերադառնում է Պիզանիա: Հայրենիք վերադառնալուց հետո նա իր ճանապարհորդության մասին գիրք է գրում, որը նրան հայտնի է դարձնում: 1797 թվականին վերադառնում է հայրենի Ֆոուլշիլս, 1799 թվականին ամուսնանում է Էլլիսոն Անդերսոնի՝ իր առաջին ուսուցիչ-վիրաբույժի դստեր հետ: 1801 թվականի հոկպեմբերից ապրում է շոտլանդական Պիբլս քաղաքում, զբաղվում բժշկությամբ:

1803 թվականի աշնանը Մունգո Պարկը նոր առաջարկ է ստանում՝ գլխավորել Աֆրիկա գնացող արշավախումբը: Ուրախությամբ համաձայնում է, սակայն արշավը հետաձգվում է: Նա սկսում է մարոկկացի ուսուցչ մոտ լրջորեն ուսումնասիրել արաբերեն: 1804 մայիսին թվականին կրկին վերադառնում է Ֆոուլշիլս: Ծանոթանում և ընկերանում է անգլիացի գրող Վալտեր Սքոթի հետ: 1805 թվականին Մունգո Պարկը նոր արշավախումբ է ուղղորդում Արևմտյան Աֆրիկա:

Մունգո Պարկի երկրորդ ճանապարհորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունգո Պարկի հուշարձանը Շոտլանդիայի Սելքերք քաղաքում

Երկրորդ արշավի ժամանակ Մունգո Պարկի նպատակը Նիգեր գետի հովտի ուսումնասիրությունն էր՝ ակունքից մինչև գետաբերան: Այս արշավախումբը արմատապես գերազանցում էր նախորդին. մասնակցում էր լավ զինված 40 արշավական: 1805 թվականի մարտին արշավախումբը Ատլանտյան օվկիանոսի ափից առաջ շարժվեց մայրցամաքի խորքը, սակայն արշավախումբը հենց սկզբից անհաջողությունների հանդիպեց: Պարկի շատ ուղեկիցներ հիվանդացան կամ զոհվեցին մավրերի հետ զինված բախումների հետևանքով: Մինչև Բամակո մնացել էր ընդամենը 11 հոգի: 1805 թվականի նոյեմբերին ութ ուղեկիցների հետ Մունգո Պարկը մակույկ է իջեցնում գետը չուսումնասիրված տարածքների հետազոտման համար: Արշավավախումբը Նիգեր գետում անհետանում է, միայն 1808 թվականին է հայտնի դառնում, որ Բուսա քաղաքի մոտ նրանց վրա հարձակվել են տեղաբնիկները: Խուսափելով կրակահերթից Մունգո Պարկն ու նրան ուղեկցող սպան նետվել են գետը և խեղդվել այնտեղ:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Travels in the Interior Districts of Africa: Performed in the Years 1795, 1796, and 1797. London: John Murray (1816)
  • The Journal of a Mission to the Interior of Africa, in the Year 1805 (1815)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118591746 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 British Museum person-institution thesaurus
  4. 4,0 4,1 4,2 Project Gutenberg — 1971.
  5. 5,0 5,1 5,2 National Library of Australia — 1960.
  6. 6,0 6,1 6,2 Swartz A. Open Library — 2005.
  7. 7,0 7,1 7,2 SNAC
  8. 8,0 8,1 8,2 Biodiversity Heritage Library
  9. 9,0 9,1 9,2 Nationalencyklopedin — 1999.
  10. 10,0 10,1 10,2 Faceted Application of Subject Terminology
  11. 11,0 11,1 11,2 Lord Byron and his Times
  12. 12,0 12,1 12,2 LIBRIS