Սենեգալ (գետ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սենեգալ (այլ կիրառումներ)
| Սենեգալ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 1050 կմ[1] |
| Ավազանի մակերես | 419 575 կմ² |
| Ջրի ծախս | 640 մ³/վ |
| Ջրահոսք | |
| Ակունքի տեղակայում | Bafing River? և Bakoy River? |
| Գետաբերանի տեղակայում | Ատլանտյան օվկիանոս |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Karakoro River?, Falémé River?, Gorgol River?, Kolinbiné River?, Doué River? և Taouey? |
| Երկիր | |
| Ջրահավաք | Senegal River basin? |
Սենեգալ անգլ.՝ Senegal, գետ Արևմտյան Աֆրիկայում (Գվինեայում, Մալիում, Սենեգալում, Մավրիտանիայում)։ Բաֆինգ անվամբ սկիզբ է առնում Ֆուտա Զալոն լեռնազանգվածից։ Բակոյգետին միախառնվելուց հետո ստանում է Սենեգալ անունը։ Երկարությունը Բաֆինգի ակունքներից 1430 կմ է, ավազանը՝ 441 հզ կմ²։ Ծախսը մայիսին 5 մ³/վրկ է, օգոստոս-սեպտեմբերին՝ մինչև 2000-5000 մ³/վրկ։ Հորդացման շրջանում (հունիսից-հոկտեմբեր) նավարկելի է մինչև Կաես քաղաքը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Ունի ՀԷԿ։ Գետաբերանում է Սեն Լուի նավահանգիստը, ափերին՝ Բաֆուլաբե և Բակել քաղաքները։ Կա ձկնորսություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենեգալ (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 288)։ |